Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2019 թվականի N 467-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ կետի և 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1566-Ն որոշման 28-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի հաշվետվությանը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. ապրիլի 29
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 25-ի
N 467-Ա որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(2018 ԹՎԱԿԱՆ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրի (այսուհետ` Ծրագիր) կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1566-Ն որոշման 28-րդ կետի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2018 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):

3. Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների ամփոփում:

4. Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումներն և գործարքներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:

5. 2018 թվականի ընթացքում պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից (այսուհետ` Կոմիտե) պետական գույքի կառավարման առանձին բնագավառներում իրականացվել են պետական գույքի կառավարման բարեփոխման աշխատանքներ, մասնավորապես, մշակվել և ներկայումս մշակվում է պետական գույքի կառավարման նոր մոտեցումների ամբողջ տիրույթի օրենսդրական և մեթոդական դաշտ, որի հիմնական նպատակն է կանոնակարգել, հստակեցնել կառավարման գործառույթները և լրացնել այն բացերը, որոնք առաջանում են իրավական ակտերի կիրառման արդյունքում: Մասնավորապես, Կոմիտեի կողմից 2018 թվականին մշակվել և սահմանված կարգի համաձայն ընդունվել են հետևյալ իրավական ակտերը`

i

1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1253-Ն որոշումը, որով վերացվել են պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) ընթացակարգում առկա վարչական քաշքշուկները: Սահմանվել է, որ մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցներին, առանց վերջիններիս կողմից դիմում ներկայացվելու, նախավճարը վերադարձվում է.

i

2) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 234-րդ կետի 2-րդ ենթակետի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշումը: Որոշմամբ սահմանվել է, որ 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը հանձնվում է նաև ուղղակի ձևով, ինչպես նաև երկարաձգվում է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի առավելագույն ժամկետը` հնարավորություն տալով իրականացնելու ավելի երկարաժամկետ ներդրումներ: Սահմանվել է նաև, որ հավատարմագրային կառավարման կարող են հանձնվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված` մասնավորեցման ենթակա կազմակերպությունների ցանկերում չընդգրկված կազմակերպությունների բաժնետոմսերը:

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

 

6. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար Ծրագրով նախատեսվել էր հստակեցնել դրանց կազմն ու կառուցվածքը և օպտիմալացնել դրանց քանակը:

7. Ծրագրի N 1` «Մասնավորեցման ծրագրում չընդգրկված` լուծարման առաջարկվող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների» ցանկում ընդգրկված`

1) «Վարչատնտեսական» ՓԲԸ-ն լուծարելու նպատակով նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը: Հաշվի առնելով, որ ք. Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքի սպասարկման աշխատանքներն իրականացվում են «Վարչատնտեսական» ՓԲԸ-ի կողմից, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 12.12.2018 թվականի թիվ 01/16.1/19612-18 գրությամբ առաջարկել է իր ենթակայության «Վարչատնտեսական» ՓԲԸ-ն լուծարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին անդրադառնալ նշված հասցեում գտնվող վարչական շենքի հետագա տնօրինման կարգավիճակը հստակեցնելուց հետո.

2) «Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.11.2017 թվականի վճռով (դատական գործ N ԵԱՆԴ/0117/04/17) ճանաչվել է սնանկ:

8. Ծրագրի N 2` «Վերակազմակերպման առաջարկվող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների» ցանկում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «ՈԿՖ Բանավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ն առաջարկվել է վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպության:

i

9. Ծրագրի N 3` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին հանձնվող` չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող կամ մասնակիորեն օգտագործվող պետական գույքի» ցանկով 2018 թվականին թվով 8-ը («Թալինի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունք, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական հիմնարկի նախկին հիվանդանոց, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մ. Մաշտոցի N 138 հասցեում գտնվող 126.3 քառ. մետր մակերեսով 3 ավտոտնակ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Ջիվանու N 6 հասցեում գտնվող 159.6 քառ. մետր, «Վան» հյուրատուն, Առողջապահության N 1 մասնաշենք), Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1566-Ն որոշման համաձայն, հանձնվել է Կոմիտեի տնօրինությանը:

10. Ծրագրի N 4` «Մասնավորեցման ծրագրում ընդգրկված` չմասնավորեցված (չլուծարված) առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման և /կամ լուծարման առաջարկելու ժամկետների» ցանկում ընդգրկված`

i

1) 2018 թվականին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 15.02.2018 թվականի N 153-Ա որոշմամբ «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.03.2018 թվականի N 321-Ա որոշմամբ «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 11.05.2018 թվականի N 558-Ա որոշմամբ Տաշիրի կինոցանցի գույքը, ինչպես նաև մասնավորեցման համապատասխան պայմանագրեր են կնքվել Հայաստանի Հանրապետության կառավարության 17.08.2017 թվականի N 1004-Ա որոշմամբ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ի, Հայաստանի Հանրապետության կառավարության 07.12.2017 թվականի N 1562-Ա որոշմամբ դասական աճուրդով «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի և 07.12.2017 թվականի N 1572-Ա որոշմամբ «Երառսպասարկում» ՓԲԸ-ի գնորդների հետ.

i

2) «Ընդերքաբան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման (08.02.2019 թ.-ին կնքվել է մասնավորեցման վերաբերյալ N 301-Ա պայմանագիրը) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 29.11.2018 թվականին ընդունվել է N 1377-Ա որոշումը.

i

3) «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության 06.03.2018 թվականի N 239-Ն որոշման համաձայն լուծարվել է.

i

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 03.08.2017 թվականի N 940-Ա որոշմամբ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն, 15.03.2018 թվականի N 266-Ա որոշմամբ «Արաքս» ՓԲԸ-ն և 08.11.2018 թվականի N 1268-Ա որոշմամբ «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն գտնվում են լուծարման գործընթացում:

i

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2017 թվականի N 1262-Ն որոշման համաձայն իրականացվել է 2017 թվականի տարեկան արդյունքների հիման վրա պետական կառավարման մարմինների ենթակայության 142 կազմակերպությունների և 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա 146 կազմակերպությունների ֆինանսատնտեսական վերլուծություն:

Վերլուծությունների արդյունքում կազմված ամփոփ տեղեկանքները սահմանված կարգով ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

12. Ծրագրի N 5` «Մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և անշարժ գույքի, որի` պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց» ցանկում ընդգրկված գույքի օտարման տեղեկատվությունը ներկայացված է Հաշվետվությանը կից N 1 ցանկում:

13. Ծրագրի N 6` «Պետական գույքի վարձակալությունից սպասվելիք մուտքերի վերաբերյալ» ցանկով նախատեսվածի կատարողականը`

1) հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել և կնքվել են պետական գույքի վարձակալության թվով 21 պայմանագրեր և թվով 14 վարձակալության պայմանագրերում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին համաձայնագրեր.

2) պետական գույքի վարձակալությունից 2018 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Ծրագրով կանխատեսվող դրամական մուտքերը սահմանվել են 130,647.1 հազ. դրամ, մինչդեռ, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ փաստացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 235,318.2 հազ. դրամ:

14. Ծրագրի N 7` «Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների (այսուհետ` ալեհավաք) տեղակայման և սպասարկման ծառայություններից վարձավճարների սպասվելիք (կանխատեսվող) դրամական մուտքերը» ցանկի նախատեսվածի կատարողականը`

1) ալեհավաքների տեղակայման և սպասարկման ծառայություններից վարձավճարները Ծրագրով 2018 թվականի համար կանխատեսվող դրամական մուտքերը սահմանվել են 160,000.0 հազ. դրամ, մինչդեռ, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 193,328.9 հազ. դրամ, որից պետական բյուջե մուտքագրվել է 57,612.5 հազ. դրամ, այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ ուղղվել է 13,741.7 հազ. դրամ, իսկ ՊՈԱԿ-ներ` 135,716.4 հազ. դրամ:

15. Ծրագրի N 8` «Մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի (2018-2020 թվականներ) ընթացքում, ստանձնած ներդրումային պարտավորությունները» ցանկում ընդգրկված`

1) օբյեկտների գնորդների, նվիրառուների և օգտագործողների (այսուհետ` սուբյեկտների) կողմից 2018 թվականին պայմանագրային պարտավորություններ (ներդրումային, սոցիալական երաշխիքների և այլ պարտավորությունների) ստանձնել են 47 սուբյեկտ, որոնցից պարտավորությունները կատարել են 38-ը (81%-ը): Այդ թվում հաշվետու ժամանակահատվածում 47 սուբյեկտից ներդրումային պարտավորություններ ստանձնել են 25 սուբյեկտ, որոնցից պարտավորությունները կատարել են 18-ը (72%-ը).

2) Հայաստանի Հանրապետության դրամով ներդրումային պարտավորությունները կատարված սուբյեկտների կողմից կատարողականը կազմել է 315%, այլ կերպ ստանձնված ներդրումային պարտավորությունները ընդամենը կազմել է 76 240 800 դրամ, փաստացի կատարվածը` 239 833 310 դրամ.

3) ԱՄՆ դոլարով ներդրումային պարտավորությունները կատարված սուբյեկտների կողմից կատարողականը կազմել է 469%, այլ կերպ ստանձնված ներդրումային պարտավորությունները ընդամենը կազմել է 336 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, փաստացի կատարվածը` 1 574 550 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.

4) մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի ընթացքում, ստանձնած ներդրումային պարտավորությունները ներկայացված են Հաշվետվությանը կից N 2 ցանկում:

i

16. Ծրագրի N 9 ցանկում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերլուծության հետ կապված Կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2017 թվականի N 1262-Ն որոշման համաձայն 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա կազմակերպությունների ֆինանսատնտեսական վերլուծության (այսուհետ` մոնիթորինգ) արդյունքում կազմված ամփոփ տեղեկանքները սահմանված կարգով ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Մոնիթորինգի տարեկան արդյունքների ամփոփ տեղեկանքները, համաձայն վերը նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման, ներկայացվում է մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 5-ը:

17. Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված պետական գույքի մասնավորեցման, օտարման գործարքների արդյունքում դրամական մուտքերը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են`

1) պետական գույքի օտարումից` 104,769.4 հազ. դրամ,

2) պետական գույքի մասնավորեցումից` 152,527.0 հազ. դրամ:

i

18. Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում 2018 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին թվով 2 որոշում` 2018 թվականի հունիսի 15-ի N 681 և 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1463 /թվով` 41 ընտանիք, 87 անձ, 61 սենյակ/, իսկ 1 որոշման նախագիծ` տեղաբնակներին իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքների նվիրատվության վերաբերյալ (99 ընտանիք, 230 անձ, 105 սենյակ) ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

ՑԱՆԿ N 1

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ, ՕՏԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ՈՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

 

NN
ը/կ
Գույքի անվանումը Գտնվելու վայրը Մակերեսը
(քառ. մ)
Ծանոթագրություն
1 2 3 4 5
1. ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, N 4/5 Ճաշարան 708.28 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 137-Ա հրամանով աճուրդով օտարվել է
2. ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անի թաղամաս, 7-րդ փողոց, N 6/1 Տարածք 178.62 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 137-Ա հրամանով աճուրդով օտարվել է
3. ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Կ. Դեմիրճյան 6/3 Սննդի սպասարկման կետ 369.36 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 137-Ա հրամանով աճուրդով օտարվել է
4. ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Երևանյան փողոց, N 2/1 Օժանդակ շինություններ՝
1) կաթսայատուն
2) գոմ
3) ծածկ
99.0
240.0
396.0
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 137-Ա հրամանով աճուրդով օտարվել է
5. ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան N 7 Դպրոցի շենք 617.28 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 137-Ա հրամանով աճուրդով օտարվել է
6. Հրաձգարան (քանդված) քաղ. Արմավիր,
Նալբանդյան 3
42.7 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով օտարվել է
7. «Տաշիր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական ինֆեկցիոն բաժանմունքի նախկին տարածք քաղ. Տաշիր, Գրիբոյեդովի 3 447.8 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով օտարվել է
8. Բացվածք
(տարածք)
ՀՀ Սյունիքի մարզ,
քաղ. Ագարակ, Սայաթ-Նովա 7/3
233.1,
22.2 (ընդհ. օգտ. տարածք)
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով ներկայացվել է օտարման, չի օտարվել
9. «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված՝
1) ինֆեկցիոն բաժանմունք
2) ծննդատուն
ՀՀ Սյունիքի մարզ,
քաղ. Ագարակ, Հիվանդանոցային 1/2
336.5
300.9
ՀՀ կառավարության 20.04.2017 թ.
N 423-Ա որոշմամբ մրցույթով ներկայացվել է օտարման, չի օտարվել
10. Տարաների ֆաբրիկա
կաթսայատուն
արտադրամաս
տր. ենթակայան
տր. ենթակայան
ՀՀ Արմավիրի մարզ,
գ. Մյասնիկյան
289.52
70.0
1140.0
24.0
24.0
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 17-Ա հրամանով մրցույթով ներկայացվել է օտարման, չի օտարվել
11. «Ծաղկահովտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի փայտե տնակ ՀՀ Արագածոտնի մարզ, Ծաղկահովտի համայնք, Հոկտեմբերյան փողոց
N 16/2 շենք
150.77 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով օտարվել է
12. «Ծաղկահովտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի շենք ՀՀ Արագածոտնի մարզ, Ծաղկահովտի համայնք, Հոկտեմբերյան փողոց
N 16/3 շենք
441.29 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով օտարվել է
13. Ոչ բնակելի տարածք ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս
3/9-55
32.4 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով ներկայացվել է օտարման, չի օտարվել
14. Տարածք ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս 3/10-51 307.8 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ. N 18-Ա հրամանով աճուրդով ներկայացվել է օտարման, չի օտարվել
15. Շենքի բացվածք ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Մարալիկ, Աբովյան փողոց, շենք 21 N 1 263.65 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով օտարվել է
16. «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի նախկին տարածք արտադրական շենք
ծածկ
ծածկ
ենթակայան
պարիսպ
ՀՀ Արարատի մարզ, Սայաթ-Նովա գյուղ, Մասիս, Ռանչպար
խճուղի 1
719.2
274.6
32.4
20.8
6.6 գծմ
ՀՀ կառավարության 20.04.2017 թ.
N 423-Ա որոշմամբ մրցույթով օտարվել է
17. Վարչական շենքի 2-րդ հարկից մաս ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Մեղրի, Մեղրաձոր փ., 3/1 47.6 ՀՀ կառավարության 20.04.2017 թ.
N 423-Ա որոշմամբ մրցույթով օտարվել է
18. Ավերակ ՀՀ Արագածոտնի մարզ, Վարդենուտի համայնք, 1 փողոց, 31/2 354.44 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով ներկայացվել է օտարման, չի օտարվել
19. «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի շենքից առանձնացված տարածք քաղ. Հրազդան, Սպանդարյան 47/3 273.01 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ. N 17-Ա հրամանով մրցույթով ներկայացվել է օտարման, չի օտարվել
20. Վարչական տարածք քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գերցենի փ. 25 1443.0 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 17-Ա հրամանով մրցույթով օտարվել է
21. Նախկին հիվանդանոցի շենք ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակի համայնք, Տիգրան Մեծի փողոց 17/3 2120.9 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 17-Ա հրամանով մրցույթով ներկայացվել է օտարման, չի օտարվել
22. Բենզինի պահեստ ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, Սանահին կայարան 45.2 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 136-Ա հրամանով աճուրդով ներկայացվել է օտարման, չի օտարվել
23. Փորձագիտական մասնաշենք
Ավտոտնակ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Պետրոս Դուրյան փողոց 618.67
49.5
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 138-Ա հրամանով մրցույթով ներկայացվել է օտարման, չի օտարվել
24. Ոչ բնակելի տարածք քաղ. Երևան, Էրեբունի համայնք, Դիմիտրովի 89 շենք, N 50 տարածք 268.4 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 138-Ա հրամանով մրցույթով օտարվել է
25. ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն ՀՀ Շիրակի մարզ, Ամասիայի համայնք, փողոց 26, օբյեկտ 17 155.99 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ. N 136-Ա հրամանով աճուրդով ներկայացվել է օտարման, չի օտարվել
26. Վարչական շենք
ավտոտնակ
քաղ. Ապարան, Գայի փողոց 413.44 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ. N 136-Ա հրամանով աճուրդով ներկայացվել է օտարման, չի օտարվել
27. Փորձագիտական կենտրոն ՀՀ Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Գրիբոյեդովի թաղամաս 4 281.9 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ. N 136-Ա հրամանով աճուրդով ներկայացվել է օտարման, չի օտարվել
28. Հիգիենիկ հակահամաճարակային հսկողության կենտրոն,
ավտոտնակներ
քաղ. Արմավիր, Մխիթար Հերացու 5 2128.8179.5 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ. N 138-Ա հրամանով մրցույթով ներկայացվել է օտարման, չի օտարվել
29. Վարչական շենք ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Վ. Սարգսյան փողոց 24/8 1036.5 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 138-Ա հրամանով մրցույթով օտարվել է
30. Փորձագիտական լաբորատորիա ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Մարալիկ 154.05 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 136-Ա հրամանով աճուրդով օտարվել է
31. Շենք-շինություններ ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս 2993.7 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 138-Ա հրամանով մրցույթով օտարվել է
32. Պահեստ քաղ. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փ. N 89 1080.0 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 138-Ա հրամանով մրցույթով օտարվել է
33. Երկաթուղու արտադրական համալիր ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան,
Օղակաձև փ.,
N 4/2
707.8585.07.7 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 136-Ա հրամանով աճուրդով ներկայացվել է օտարման, չի օտարվել
34. Կաթսայատուն, ենթակայան ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Իջևան, Տերյան փ. 12/2 370.824.1 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017թ.
N 138-Ա հրամանով մրցույթով օտարվել է
35. Նախկին գրասենյակի տարածք, ծածկ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Շորժայի համայնք 29.15.6 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ. N 136-Ա հրամանով աճուրդով ներկայացվել է օտարման, չի օտարվել
36. Պահեստ քաղ. Երևան, Արաբկիր,
Ն. Զարյան փ. 22/8
56.6 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ.
N 136-Ա հրամանով աճուրդով օտարվել է
37. Վարչական շենք քաղ. Երևան, Աջափնյակ,
Միրաքյան փ. 56
227.77 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 03.10.2017 թ. N 138-Ա հրամանով մրցույթով ներկայացվել է օտարման, չի օտարվել
38. քաղ. Երևան, Շենգավիթ, Արցախի
փող. 16/16 շենք-շինություն
շենք-շինություն 430.6 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով օտարվել է
39. ՀՀ Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, Շիրակի խճուղի ճաշարան 95.85 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով օտարվել է
40. ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փող., 1-ին նրբ., 2/1 Մասիսի բնակելի տաքացվող տնակ 17.8 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով օտարվել է
41. ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փող., 1-ին նրբ., 2/2 Մասիս կայարանի լոկոմոտիվ բրիգադների հանգստի տուն 1037.2 ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետի 02.03.2018 թ.
N 18-Ա հրամանով աճուրդով օտարվել է

 

ՑԱՆԿ N 2

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ, ՕՏԱՐՎԱԾ, ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ, ՆՎԻՐԱՌՈՒՆԵՐԻ, ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ (2018-2020 ԹԹ.) ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՍՏԱՆՁՆՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

NN
ը/կ
Պայմանագրի տեսակը, համարը և ամսաթիվը Մասնավորեցված և օտարված,
ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների անվանումները
Ծրագիր
իրականացնողը
2018 թվական
կանխատեսված փաստացի
կատարված
1 2 3 4 5 6
Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից ստանձնված պարտավորությունները
1. 874-ՈՒ
25.02.2016 թ.
«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր
(ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Եղվարդ, Երևանյան 2)
«Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ 100 000 ԱՄՆ դոլարի ներդրում Պարտավորությունները չեն կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ:
2. 875-ՈՒ
24.11.2016 թ.
ՀՀ Լոռու մարզի Բազումի գյուղական համայնքի 1-ին փողոց N 174 հասցեում գտնվող հողամաս Գնորդ՝ Դավիթ Սիմոնյան 7 500 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 32 124 000 ՀՀ դրամի ներդրում
(կատարվել է ժամկետից շուտ՝ 2017 թ-ին)
3. 857-ՈՒ
05.10.2018 թ.
«Ռեմդիզել» ՓԲԸ
(ՀՀ Կոտայքի մարզ,
գյուղ Բալահովիտ)
«Բիզնես լայն» ՍՊԸ  25 000 000 ՀՀ դրամի ներդրում Պարտավորությունները չեն կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 5 000 000 ՀՀ դրամի տուգանք
4. 686-ՈՒ
14.05.2004 թ.
«Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ
Երևան, Պարոնյան փողոց
40 հասցեում գտնվող անշարժ գույք
«ՍԻ ՍԻ ՋԻ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ԽՈՒՄԲ» ընկերություն 50 000 000 ԱՄՆ դոլարի ներդրում Պարտավորության կատարման ժամկետը՝ 31.12.2018 թ.
(Պայմանագիրը դեռևս չի կնքվել, ուստի պարտավորությունների ժամկետը կճշգրտվի պայմանագիրը կնքելուց հետո)
Օտարված օբյեկտների գնորդների կողմից ստանձնված ներդրումային պարտավորությունները
5. 782-Օ
02.03.2017 թ.
ՀՀ Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի Բաղրամյան փողոցի N 31/7 հասցեում գտնվող հողամաս Գնորդ-գրավատու՝ Հարություն Հակոբյան և Վահագն Վարագյան 1 000 000 ՀՀ
դրամի ներդրում
Կատարվել է 1 000 100 ՀՀ դրամի ներդրում
(կատարվել է ժամկետից շուտ՝ 2017 թ-ին)
6. 783-Օ
14.03.2017 թ.
Երևանի քաղաքային համայնքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոց N 22ա հասցեում գտնվող անշարժ գույք Գնորդ՝ Հայկ Ալեքսանյան 500 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 1 815 299 ՀՀ դրամի ներդրում
7. 784-Օ
06.04.2017 թ.
ՀՀ Տավուշի մարզի Գետահովտի գյուղական համայնք հասցեում գտնվող հողամաս Գնորդ՝ Արման Շահինյան 200 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 210 000 ՀՀ դրամի ներդրում
8. 785-Օ
07.04.2017 թ.
ՀՀ Երևան քաղաքի Դ. Անհաղթի փողոց N 23/6 շենք, N 6 տարածք հասցեում գտնվող հողամաս Գնորդ-գրավատու՝ Ղևոնդ Քրմոյան 1 000 000 ՀՀ
դրամի ներդրում
Կատարվել է 3 848 200 ՀՀ դրամի ներդրում
9. 786-Օ
10.04.2017 թ.
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի Հանրապետության պողոտա N 30 հասցեում գտնվող անշարժ գույք Գնորդ՝
Վարուժան Գեղամյան
300 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 1 340 000 ՀՀ դրամի ներդրում
10. 787-Օ
11.04.2017 թ.
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի
Կ. Դեմիրճյան փողոց N 6/1 հասցեում գտնվող անշարժ գույք
Գնորդ՝ Վաչագան Խալաֆյան 300 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 766 800 ՀՀ դրամի ներդրում
11. 788-Օ
25.04.2017 թ.
ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնք հասցեում գտնվող տարածք Գնորդ-Գրավատու՝
«Անի» ԲԲԸ
30 000 000 ՀՀ դրամի ներդրում Պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր։
12. 789-Օ
05.05.2017 թ.
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի Զ. Անդրանիկի փողոց N 2 հասցեում գտնվող տարածք Գնորդ՝ Անուշ Մեսրոպյան 555 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 1 375 240 ՀՀ դրամի ներդրում
(Ներդրումային պարտավորությունները կատարվել են ժամկետների խախտմամբ՝ հաշվարկվել է
111 000 ՀՀ դրամի տուգանք, որը Գնորդի կողմից վճարվել է ՀՀ պետական բյուջե)
13. 790-Օ
15.05.2017 թ.
Երևան քաղաքի Աջափնյակ
վարչական շրջանի 16 թաղամաս,
N 19 շենք հասցեում գտնվող
անշարժ գույք
Գնորդ՝ Արթուր Հովակիմյան 500 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 746 800 ՀՀ դրամի ներդրում
(Ներդրումային պարտավորությունները կատարվել են ժամկետների խախտմամբ՝ հաշվարկվել է 100 000 ՀՀ դրամի տուգանք, որը Գնորդի կողմից վճարվել է ՀՀ պետական բյուջե)
14. 792-Օ
30.05.2017 թ.
ՀՀ Լոռու մարզի Տաշիրի քաղաքային համայնքի Կիրովի փողոց N 1 թաղամաս հասցեում գտնվող տարածք Գնորդ՝ Վաղինակ Բաղդասարյան 350 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 350 000 ՀՀ դրամի ներդրում
15. 795-Օ
05.06.2017 թ.
ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի Մարզպետունու փողոց N 2/1 հասցեում գտնվող հողամաս Գնորդ՝ Եղիշե Վերդինյան 600 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 658 000 ՀՀ դրամի ներդրում
(Ներդրումային պարտավորությունները կատարվել են ժամկետների խախտմամբ՝ հաշվարկվել է 120 000 ՀՀ դրամի տուգանք, որը Գնորդի կողմից վճարվել է ՀՀ պետական բյուջե)
16. 797-Օ
26.06.2017 թ.
ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի
Ա. Սահինյան փողոց N 1/1 հասցեում գտնվող անշարժ գույք
Գնորդ՝ Անահիտ Գասպարյան 300 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 1 100 000 ՀՀ դրամի ներդրում
17. 664-Օ
04.07.2014 թ.
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի
Սայաթ-Նովա փողոց N 7 հասցեում գտնվող շենք, շինություն
«ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ 336 000 ԱՄՆ դոլարի ներդրում Կատարվել է 1 574 550 ԱՄՆ դոլարի ներդրում
(կատարվել է ժամկետից
շուտ՝ 2017 թ-ին)
Նվիրաբերված օբյեկտների նվիրառուների կողմից ստանձնված ներդրումային պարտավորությունները
18. 04-ՆԲ
02.06.2014 թ.
Երևան քաղաքի Բագրատունյաց 23/2 հասցեում գտնվող շենք «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվ 10 000 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 15 826 400 ՀՀ դրամի ներդրում
19. ՆԲ-08-2016
28.07.2016 թ.
Երևան քաղաքի Միկոյան փողոց N 35 հասցեում գտնվող հողամաս «Երևանի Անանիա Շիրակացու անվան
ճեմարան» կրթահամալիր ՓԲԸ
34 800 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 38 838 340 ՀՀ դրամի ներդրում
20. ՆԲ10-2016
27.09.2016 թ.
ՀՀ Արարատի մարզի Դաշտաքարի գյուղական համայնքի
4-րդ փողոց N 2/1 հասցեում գտնվող հողամաս
ՀՀ Արարատի մարզի Դաշտաքարի գյուղական համայնք 177 354 360 ՀՀ դրամի ներդրում Ներկայացվել է իրավաբանական վարչությանը գործին համապատասխան ընթացք տալու համար։
Վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների վարձակալների և օգտագործողների կողմից ստանձնած պարտավորությունները
21. 192/001312.12.2013թ. Երևան քաղաքի Պ. Սևակի փողոց N 11 հասցեում գտնվող անշարժ գույք «Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամ 3 000 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 9 250 000 ՀՀ դրամի ներդրում
(կատարվել է ժամկետից շուտ՝ 2017 թ-ին)
22. 25/0014
10.04.2017 թ.
ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի Լեռնագործների փողոց N 16 հասցեում գտնվող մասնաշենք «Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ 20 335 800 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 20 350 631 ՀՀ դրամի ներդրում
23. 28/008
17.09.2008 թ.
Երևան քաղաքի Հ. Էմինի նրբ. 4 հասցեում գտնվող շենքեր Ռուս-հայկական սլավոնական համալսարան 70 000 000 ՀՀ դրամի ներդրում Դեռևս չի ներկայացվել։
24. 191/0015
28.12.2015 թ.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 75 հասցեում
գտնվող տարածք
«Ռոսիա» ՀԿ-ի «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց» ՍՊԸ 520 000 ՀՀ դրամի ներդրում Պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր։
25. 119/0016
22.11.2016 թ.
ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի Իջևանյան փողոց N 8 հասցեում գտնվող հողամաս «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միություն 20 000 000 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 110 333 600 ՀՀ դրամի ներդրում
(կատարվել է ժամկետից շուտ՝ 2017 թ-ին)
26. 89/0013
14.06.2013 թ.
Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա N 26ա հասցեում գտնվող տարածք «Նունե Եսայան» բարեգործական ՀԿ   Պարտավորությունը չի կատարվել, պայմանագիրը ներկայացվել է լուծման:
27. 147/0013
01.10.2013 թ.
Երևան քաղաքի Նորքի 11-րդ փողոց
N 62 հասցեում
գտնվող տարածք
«Երկրապահ կամավորական միություն» ՀԿ   Կատարվում է
28. 146/0013
01.10.2013 թ.
Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ
N 14 հասցեում
գտնվող տարածք
«Երկրապահ կամավորական միություն» ՀԿ   Կատարվում է
29. 43/0014
10.06.2014 թ.
ՀՀ Տավուշի մարզի Սևքարի համայնքում գտնվող տարածք «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվ   Կատարվում է։
Հաջորդ փուլի համար առկա են ժամկետներ։
30. 28/0014
30.04.2014 թ.
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա N 2ա հասցեում գտնվող տարածք «Մամուլի ազգային ակումբ» ՀԿ   Կատարվում է
31. 29/0014
05.05.2014 թ.
 Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոց 28 շենք, N 3 շինություն հասցեում գտնվող տարածք «Աջակցություն բարեփոխումների» ՀԿ   Կատարվում է
32. 31/0014
07.05.2014 թ.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոց 28 շենք, N 3 շինություն հասցեում գտնվող տարածք «Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՀԿ   Կատարվում է
33. 32/0014
14.05.2014 թ.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոց 28 շենք, N 3 շինություն հասցեում գտնվող տարածք «ՀՀ պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում» ՀԿ   Կատարվում է։
Պահանջվել է լրացուցիչ փաստաթղթեր։
34. 36/0014
27.05.2014 թ.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա N 2ա հասցեում գտնվող տարածք «Սեր, ընտանիք» ՀԿ   Կատարվում է
35. 37/0014
27.05.2014 թ.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա N 2ա հասցեում գտնվող տարածք «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ   Կատարվում է
36. 09/0014
06.03.2014 թ.
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի
Զ. Անդրանիկի N 3 հասցեում գտնվող տարածք
«Երկրապահ կամավորական միություն» ՀԿ   Կատարվում է
37. 24/0014
11.04.2014 թ.
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա N 20 հասցեում գտնվող տարածք «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամ   Կատարվում է
38. 73/0014
06.08.2014 թ.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 30 հասցեում գտնվող տարածք «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ   Կատարվում է
39. 100/0014
11.11.2014 թ.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 2ա հասցեում գտնվող տարածք «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ   Կատարվում է
40. 103/0014
19.11.2014 թ.
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա N 2ա հասցեում գտնվող տարածք «Ֆեմիդա» իրավական ՀԿ   Կատարվում է
41. 104/0014
27.11.2014 թ.
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա N 2ա հասցեում գտնվող տարածք «Հակաստվեր» իրավական ՀԿ   Կատարվում է
42. 03/0015
21.01.2015 թ.
Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 35-րդ փողոց,
N 2 հասցե
«Սատար» հաշմանդամների ՀԿ   Կատարվում է
43. 97/0015
09.07.2015 թ.
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքում գտնվող տարածք «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ   Կատարվում է:
Հաջորդ փուլի համար
առկա են ժամկետներ։
44. 189/0015
25.12.2015 թ.
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային համայնքի Վ. Գևորգյան փողոց N 1/2 հասցեում գտնվող տարածք «Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՀԿ   Կատարվում է։
Հաջորդ փուլի համար
առկա են ժամկետներ։
45. 48/0016
12.05.2016 թ.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց N 22 հասցեում գտնվող տարածք «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ   Կատարվում է
46. 116/0016
15.11.2016 թ.
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի
Կ. Ուլնեցու փողոց N 31 հասցեում գտնվող տարածք
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ   Կատարվում է
47. 10/0016
21.01.2016 թ.
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի N 5 հասցեում գտնվող տարածք «Խարիսխ» ՀԿ   Պարտավորությունը չի կատարվել, պայմանագիրը ներկայացվել է լուծման:

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2019
N 467-Ա
Որոշում