(ուժը կորցրել է 03.12.96 թիվ ՀՕ-101 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
10 հունիսի 1996 թ.
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ մասերով`
«Մրցութային կառավարչի թեկնածությունն առաջարկվում է սնանկացման գործընթացում գտնվող ձեռնարկության պարտատիրոջ կամ պարտատերերի ժողովի /կոմիտեի/, ինչպես նաև պարտապանի կողմից, եթե առկա է պարտատիրոջ կամ պարտատերերի ժողովի գրավոր համաձայնությունը:
Մրցութային կառավարիչ չի կարող նշանակվել այն անձը, որը`
ա/ ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար, կամ որի նկատմամբ որպես պատիժ կիրառվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկելը.
բ/ տվյալ պահին քրեական գործով հանդես է գալիս որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
գ/ ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է տվյալ ձեռնարկության սնանկացման ելքում, կամ որի անաչառության մասին կան հիմնավոր կասկած հարուցող այլ հանգամանքներ.
դ/ անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել.
ե/ սնանկ է ճանաչվել»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: