Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑԵՂԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՀԱՅԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Մեծ եղեռնը վերապրած հայերի նկատմամբ համազգային, համապետական աջակցության ու հոգատարության դրսևորման անհրաժեշտությունը, որոշում եմ.

i

1. Սփյուռքում բնակվող, ցեղասպանությունը վերապրած (մինչև 1915 թվականը ներառյալ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հայերին տալ Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ և հանձնել Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրեր (նրանց կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ)` ազատելով այդ անձանց հատուկ անձնագրեր ստանալու համար սահմանված վճարի գանձումից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող, ցեղասպանությունը վերապրած հայերի հաշվառումը և համապատասխան վկայականի հանձնումը.

բ) պետական աջակցության կազմակերպման, նյութական, ընտանեկան, սոցիալական պայմանների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող, ցեղասպանությունը վերապրած հայերի համար նախատեսել սոցիալական պաշտպանվածությունն ապահովող միջոցառումներ:

3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 մարտի 1995 թվականի

ՆՀ-419

 

 

pin
ՀՀ Նախագահ
06.03.1995
N ՆՀ-419
Հրամանագիր