Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 206.15-րդ հոդվածով.

 

«Հոդված 206.15. Փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման ժամկետները խախտելը

 

1. Փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սույն օրենսգրքի 206.15-րդ հոդվածով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի հայցադիմումով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. հունվարի 27
Երևան
ՀՕ-49-Ն

 

 

pin
ՀՀ 17.01.2018
N ՀՕ-49-Ն օրենք