Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 178.1-ին հոդվածով.

 

«Հոդված 178.1. Որդեգրված կամ խնամակալության (հոգաբարձության) հանձնված կամ խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը

 

1. Որդեգրողի կողմից որդեգրված կամ խնամակալության (հոգաբարձության) հանձնված կամ խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում որդեգրողների կամ խնամակալների (հոգաբարձուի) նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «178,» թվից հետո լրացնել «178.1,» թվով.

2) 2-րդ մասի 1-ին կետը «178,» թվից հետո լրացնել «178.1,» թվով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. հունվարի 12
Երևան
ՀՕ-11-Ն

 

 

pin
ՀՀ 21.12.2017
N ՀՕ-11-Ն օրենք