050.0297.061101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2001 թվականի թիվ 297
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐՈՇ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով և 20-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2001 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 504 հրամանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներքոհիշյալ կազմակերպությունների համար բացել բանկային հաշիվներ`
ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը).
բ) «Հայաստան» համահայկական հիմնադրամ (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը).
գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արհմիություն.
դ) «Հանթսման» հիմնադրամ (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը).
ե) Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն որոշման ընդունման պահից երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների հետ կնքել հաշվի սպասարկման պայմանագրեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: