Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


Ընդունված է 2017  թվականի  դեկտեմբերի  6-ին

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «Հանրապետության Նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով» բառերը փոխարինել «արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 3. Արտակարգ դրություն հայտարարելու կարգը

 

1. Սույն օրենքի 1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում  ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, ինչպես նաև որոշման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները անհապաղ հրապարակվում են հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետության կառավարության արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում` 

1) վերնագրի «Հանրապետության Նախագահի հրամանագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» բառերով.

2) 1-ին մասի «Հանրապետության Նախագահի հրամանագրում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «նշված ժամկետների ընթացքում» բառերը փոխարինել «մինչև նշված ժամկետների ավարտը» բառերով, իսկ «հանրապետության նախագահի հրամանագրով» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հանրապետության Նախագահի հրամանագրով» և «Հանրապետության Նախագահի հրամանագիրն» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» և «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված որևէ առանձին միջոցառման իրականացումն Ազգային ժողովի կողմից չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը, իսկ Ազգային ժողովի կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում արտակարգ դրությունը դադարում է, որի մասին բնակչությունն անհապաղ իրազեկվում է մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:».

4) 4-րդ  մասի առաջին նախադասության «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 5-րդ մասով և սույն հոդվածի 1-ին մասով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը հանել:

 

i

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում` 

1) 1-ին մասի 1-ին կետի «տեղաշարժման ազատության» բառերը փոխարինել «ազատ տեղաշարժվելու իրավունքի» բառերով, իսկ 12-րդ կետի «խոսքի ազատության» բառերը` «կարծիքի արտահայտման ազատության» բառերով.

2) 2-րդ մասի  «Հանրապետության Նախագահն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունն» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում` 

1) 1-ին մասի «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.

2) 2-րդ մասի «Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝ 

 1) 3-րդ մասի «արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջներին» բառերով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության սահմանադրության 120-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 22
Երևան
ՀՕ-252-Ն

 

pin
ՀՀ 06.12.2017
N ՀՕ-252-Ն օրենք