(ուժը կորցրել է 02.06.12 թիվ 482-Ն որոշում)
i
041.0883.181201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2001 թվականի N 883
i
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Վայոց ձորի մարզպետարանի աշխատողների թիվը` 70 մարդ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 3-ի «Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 253 որոշումը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2001 թ.
դեկտեմբերի 18-ի N 883 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների
տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Գյուղատնտեսության բաժին
Հողաշինության և հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն
Բնապահպանության բաժին
Առողջապահության բաժին
Սոցիալական ապահովության բաժին
Իրավաբանական բաժին
Ընդհանուր բաժին
Վարչատնտեսական բաժին
Հաշվապահություն
Մարզպետի աշխատակազմ