(ուժը կորցրել է 02.06.12 թիվ 482-Ն որոշում)
i
041.0880.181201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2001 թվականի N 880
i
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Սյունիքի մարզպետարանի աշխատողների թիվը` 110 մարդ:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 48 որոշումը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2001 թ.
դեկտեմբերի 18-ի N 880 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսների, ծրագրերի և արտաքին կապերի վարչություն
Քաղաքաշինության և տրանսպորտի վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների
տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Հողաշինության և հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական
տեսչություն
Լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժին
Իրավաբանական բաժին
Ընդհանուր բաժին և քարտուղարություն
Վարչատնտեսական բաժին
Հաշվապահություն
Մարզպետի աշխատակազմ