Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ...

 

 

041.0836.011201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2001 թվականի N 836

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրի 1.7-րդ կետի`

1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը (կցվում է):

2. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատողների թիվը` 198 մարդ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 և հունիսի 8-ի N 424 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «62. Երևանի  քաղաքապետարան    198     3    -»:

i

4. Երևանի քաղաքապետին`

ա) սույն որոշմամբ սահմանված աշխատողների առավելագույն թվի ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 226 որոշմամբ սահմանված առանձին պաշտոնների դրույքաչափերի միջև հարաբերակցությունը.

բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 446, 2000 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի N 446 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 650 և 2001 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի N 446 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 71 որոշումները:

 

Հաստատված է

Հայաստնի Հանրապետության

վարչապետի 2001 թ.

դեկտեմբերի 1-ի N 836 որոշմամբ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

 

Քաղաքապետարանի աշխատակազմ

Անշարժ գույքի կառավարման վարչություն

Առևտրի և սպասարկումների վարչություն

Առողջապահության վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Բարեկարգման, շինարարության և գյուղատնտեսության վարչություն

Բնապահպանության վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Իրավաբանական վարչություն

Կոմունալ տնտեսության վարչություն

Կրթության վարչություն

Ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչություն

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն

Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն

Սոցիալական ապահովության վարչություն

Տեղեկատվության վարչություն

Տրանսպորտի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Առաջին բաժին
Կազմակերպատեսչական բաժին Հաշվապահություն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.12.2001
N 836
Որոշում