030.0992.101201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2000 թվականի ապրիլի 4-ի «Գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-543 հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնաժողովի առաջարկությունը` որոշում եմ.
1. 2001 թվականի պետական մրցանակ շնորհել`
ա) երաժշտության բնագավառում Ռուբեն ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ, «Օրհներգ 1700-ամյակի» կոնցերտների շարքի համար.
բ) կերպարվեստի բնագավառում` Ռուբեն ԱԴԱԼՅԱՆԻՆ, 2000 թվականին Նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսի համար.
գ) կինոարվեստի բնագավառում` Ալբերտ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ (սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր), Ռուդոլֆ ՎԱԹԻՆՅԱՆԻՆ (բեմադրող օպերատոր), Անահիտ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ (գլխավոր դերակատար), «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական կինոնկարի համար.
դ) ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` Ստեփան ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻՆ (նախագծի հեղինակ), Յուրի ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ (ճարտարապետ), Վազգեն ՊՈՂՈՍՅԱՆԻՆ (շինարարական աշխատանքների ղեկավար), Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու համար:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
10 դեկտեմբերի 2001 թ.
ՆՀ-992