041.0803.141101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2001 թվականի N 803
i
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանագրերի ու պահանջների հաշվառման գործընթացում չարաշահումները կանխելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայությանը` մեկշաբաթյա ժամկետում կազմակերպել էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների գլխամասային գրասենյակների և մասնաճյուղերի կնիքների փոխարինումը կամ առկա կնիքներում մեխանիկական փոփոխության կատարումը և հին ու նոր կնիքների դրոշմների համեմատական պատկերները տրամադրել «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ադմինիստրատորին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1-ամսյա ժամկետում` սահմանված կարգով էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններում իրականացնել նպատակային ֆինանսական ստուգում` «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վավերացման ենթակա, բայց չվավերացված պայմանագրերով ու հաշվառման ենթակա, բայց չհաշվառված պայմանագրերով անհիմն վճարումների առկայությունը պարզելու համար: