Սեղմել Esc փակելու համար:
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ...

 

 

040.0115.230215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2015 թվականի N 115-Ն

 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գլխավոր հաշվապահ աշխատելու համար հանրային հատվածի հաշվապահի որակավորման պահանջ ունեցող հանրային հատվածի կազմակերպությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի փետրվարի 19-ի

N 115-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ

2. ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ

3. ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ

4. ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ

5. ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ

6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ

7. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ

8. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ

9. ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ

10. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ

11. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ

12. ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության

աշխատակազմ

13. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմ

14. ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ

15. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ

16. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության

աշխատակազմ

17. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ

18. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ

19. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության

աշխատակազմ

20. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

աշխատակազմ

21. ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման

պետական կոմիտեի աշխատակազմ

22. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության աշխատակազմ

23. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության

աշխատակազմ

24. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր

վարչության աշխատակազմ

25. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական

ապահովության պետական ծառայության աշխատակազմ

26. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական

կոմիտեի աշխատակազմ

27. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության աշխատակազմ

28. ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի

աշխատակազմ

29. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության

միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ

30. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ

31. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ

32. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմ

33. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակազմ

34. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ

35. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմ

36. ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմ

37. ՀՀ Նախագահի աշխատակազմ

38. ՀՀ կառավարության աշխատակազմ

39. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ

40. ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմ

41. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

42. ՀՀ դատական դեպարտամենտ

43. ՀՀ դատախազության աշխատակազմ

44. ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմ

45. ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի աշխատակազմ

46. ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմ

47. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմ

48. ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ

49. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության

պետական պահպանության ծառայության աշխատակազմ

50. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ

51. ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ

52. ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմ

53. ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ

54. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ

55. ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ

56. ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ

57. ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ

58. ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ

59. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ

60. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմ

61. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված

պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, որոնց`

նախորդ տարվա արդյունքներով բյուջետային ֆինանսավորման գումարը

գերազանցել է 400 մլն դրամը:

 

(հավելվածը փոփ. 24.03.2022 թիվ 357-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2015
N 115-Ն
Որոշում