Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 1667-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը` համաձայն հավելվածի.

2. Սույն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածի տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի Մաս 2. Պարզաբանումների» հիման վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2021 թ. դեկտեմբերի 23-ի

N 1667-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Տնտեսական |Տնտեսական գործունեության տեսակը                       |

|   |գործու-   |(արտադրության ոլորտը)                                 |

|   |նեության  |                                                      |

|   |տեսակի    |                                                      |

|   |ծածկագիրն |                                                      |

|   |ըստ ՏԳՏԴ-ի|                                                      |

|___|__________|______________________________________________________|

|1. |   10.1   |Մսի մշակում և  պահածոյացում, մսամթերքի արտադրություն  |

|___|__________|______________________________________________________|

|2. |   10.2   |Ձկների, խեցեմորթների և  կակղամորթների մշակում և       |

|   |          |պահածոյացում                                          |

|___|__________|______________________________________________________|

|3. |   10.31  |Կարտոֆիլի մշակում և  պահածոյացում                     |

|___|__________|______________________________________________________|

|4. |   10.32  |Մրգահյութերի, բանջարահյութերի արտադրություն           |

|___|__________|______________________________________________________|

|5. |   10.39  |Մրգերի և  բանջարեղենի մշակում և  պահածոյացում,        |

|   |          |չներառված ուրիշ խմբավորումներում                      |

|___|__________|______________________________________________________|

|6. |   10.4   |Բուսական և  կենդանական յուղերի և  ճարպերի             |

|   |          |արտադրություն                                         |

|___|__________|______________________________________________________|

|7. |   10.5   |Կաթնամթերքի արտադրություն                             |

|___|__________|______________________________________________________|

|8. |   10.6   |Ալրաղաց արդյունաբերության, օսլայի և  օսլա պարունակող  |

|   |          |մթերքի արտադրություն                                  |

|___|__________|______________________________________________________|

|9. |   10.81  |Շաքարի արտադրություն                                  |

|___|__________|______________________________________________________|

|10.|   10.86  |Համասեռված բաղադրիչներ պարունակող և  սննդակարգային    |

|   |          |(դիետիկ) սննդի արտադրություն (մանկական սննդի և  դիետիկ|

|   |          |սննդամթերքի արտադրություն)                            |

|___|__________|______________________________________________________|

|11.|  10.89.9 |Այլ սննդամթերքի արտադրություն, չներառված ուրիշ        |

|   |          |խմբավորումներում (Ապուրների, արգանակների և  ձվամթերքի |

|   |          |արտադրություն)                                        |

|___|__________|______________________________________________________|

|12.|   10.92  |Տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն|

|___|__________|______________________________________________________|

|13.|   11.01  |Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և  խառնում  |

|___|__________|______________________________________________________|

|14.|   11.02  |Խաղողի գինու արտադրություն                            |

|___|__________|______________________________________________________|

|15.|   11.03  |Խնձորի և  այլ պտղահատապտղային գինիների արտադրություն  |

|___|__________|______________________________________________________|

|16.|   11.04  |Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն  |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
23.12.2021
N 1667-Ն
Հրաման