(ուժը կորցրել է 23.06.2022 թիվ 920-Ն որոշում)
i
040.0951.030812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հուլիսի 2012 թվականի N 951-Ն
i
ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՒՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԿԱՐՈՂ Է ՏՐՎԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է տրվել տվյալ անձի` մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն ունեցած քաղաքացիության երկիր հանդիսացող օտարերկրյա պետության Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 08.08.13 թիվ 1099-Ն որոշում)
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործունեությունը տարածվում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:
(2-րդ կետը փոփ. 08.08.13 թիվ 1099-Ն, 07.08.14 թիվ 803-Ն, 06.08.15 թիվ 879-Ն, 08.12.16 թիվ 1246-Ն, 21.12.17 թիվ 1665-Ն, 10.10.2019 թիվ 1386-Ն, 05.03.2020 թիվ 247-Ն, 20.05.2021 թիվ 817-Ն, 18.11.2021 թիվ 1884-Ն որոշումներ)
(նախաբանը փոփ. 20.05.2021 թիվ 817-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2012 թվականի հուլիսի 26-ի
N 951-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՐՈՂ Է ՏՐՎԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
Լիբանանի Հանրապետություն
Սիրիայի Արաբական Հանրապետություն
Իրաքի Հանրապետություն
(հավելվածը փոփ. 21.08.14 թիվ 876-Ն որոշում)