ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
14 օգոստոսի 2020 թ. N 20-Ն
ՀՍԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հսկվող դեղերի և դեղանյութերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Թորոսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2020 թվականի օգոստոսի 14-ի
N 20-Ն հրամանի
ՑԱՆԿ
ՀՍԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ
1. Դեղանյութեր, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)» 2, 3, 4 ցուցակներում և դրանք պարունակող դեղեր, բացառությամբ այն դեղերի, որոնց կազմում առկա է երկու և ավելի դեղանյութ, այդ թվում`
1) Էֆեդրին (ցանկացած աղի ձևով)` մինչև 100մգ,
2) Կոդեին (ցանկացած աղի ձևով)` մինչև 10մգ,
3) Փսևդոէֆեդրին (ցանկացած աղի ձևով)` մինչև 60մգ,
4) Տրամադոլ` մինչև 50մգ,
5) Ֆենոբարբիտալ (ցանկացած աղի ձևով)` մինչև 25մգ:
(1-ին կետը փոփ. 27.09.2021 թիվ 70-Ն հրաման)
2. Դեղանյութեր, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման N 4 և N 5 հավելվածներում:
Պաշտոնական հրապարակման օրը` 19 օգոստոսի 2020 թվական: