Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱ ...

16.04.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.11.2001  -ից մինչեւ   16.04.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 25.03.05 թիվ 192-Ն որոշում)

i

041.0730.121001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2001 թվականի N 730

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցներն արդյունավետ բաշխելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից տեղեկությունների տրամադրման ձևը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) 5-ամսյա ժամկետում, համաձայն սույն որոշմամբ հաստատված ձևի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկություններ`

համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքների մասին, որոնք վարձակալներին կամ քաղաքացիներին են մասնավորեցվել 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2001 թվականի նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում.

համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները վարձակալության կամ մշտական օգտագործման իրավունքով զբաղեցրած այն «փոքր» օբյեկտների մասին, որոնք մասնավորեցվել են 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2001 թվականի նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում.

1999 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2001 թվականի նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում մասնավորեցված անշարժ գույքի մասին (այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների)` բացառությամբ սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գույքի.

բ) 2001 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև յուրաքանչյուր ամսվա վերջը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկություններ սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված այն գույքի մասին`

որին համապատասխան վճարումները կամ դրանց մի մասը կատարվել են այդ ամսվան նախորդող ամսվա ընթացքում և մուտքագրվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

որը մասնավորեցվել է այդ ամսվան նախորդող ամսվա ընթացքում, և որին համապատասխան վճարումները մուտքագրվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկություններն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մասնավորեցումից ստացված գումարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաշխման ժամանակացույցի վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնավորեցված գույքի որոշ մասին համապատասխան գումարներն արդեն բաշխվել են.

բ) սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում նշված տեղեկություններն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաշխել այդ տեղեկություններում նշված գումարները.

գ) սույն կետի «բ» ենթակետում նշված աշխատանքների կատարման մասին (ըստ համայնքների և մարզերի) տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:

i

4. Սահմանել, որ հողամասերի մասնավորեցումից ստացված գումարները բաշխում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետում` հիմք ընդունելով հողամասերի մասնավորեցման լիազորություն ունեցող մարմինների կողմից սույն որոշմամբ հաստատված ձևով ներկայացված տեղեկությունները:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

հոկտեմբերի 12-ի N 730

որոշմամբ

 

Ձև

---

                                ՏԵՂԵԿԱՆՔ

--- ------------ 200  ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ --- ------------ 200 ԹՎԱԿԱՆՆ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԲԱՇԽՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ

 

._________________________________________________________________________.

|NN |Ծածկագիրը|Մասնավորեցման |Գործի  |Գնորդի    |        Գույքի           |

|ը/կ|         |մասին որոշման |համարը |անունը կամ|_________________________|

|   |         |համարը և  այն |       |անվանումը |անվանումը|հասցեն|մարզը և |

|   |         |ընդունող      |       |          |         |      |համայնքը|

|   |         |մարմնի        |       |          |         |      |        |

|   |         |անվանումը     |       |          |         |      |        |

|___|_________|______________|_______|__________|_________|______|________|

| 1 |    2*   |      3       |   4*  |     5    |    6    |  7   |    8   |

|___|_________|______________|_______|__________|_________|______|________|

|___|_________|______________|_______|__________|_________|______|________|

|___|_________|______________|_______|__________|_________|______|________|

|___|_________|______________|_______|__________|_________|______|________|

|___|_________|______________|_______|__________|_________|______|________|

|___|_________|______________|_______|__________|_________|______|________|

|___|_________|______________|_______|__________|_________|______|________|

._________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|Սեփականության |              Վճարման               |Վճարված է |Վճարված է|

|ձևը  մինչև    |____________________________________|ՀՀ պետական|համայնքի |

|մասնավորեցումը|ամսաթիվը|         գումարը           |բյուջեի   |ՏԳԲ      |

|              |        |___________________________|հաշվին    |         |

|              |        |անշարժ գույքին|շարժական    |          |         |

|              |        |համապատասխան  |գույքին     |          |         |

|              |        |              |համապատասխան|          |         |

|______________|________|______________|____________|__________|_________|

|      9       |   10   |      11      |     12*    |    13    |   14    |

|______________|________|______________|____________|__________|_________|

|______________|________|______________|____________|__________|_________|

|______________|________|______________|____________|__________|_________|

|______________|________|______________|____________|__________|_________|

|______________|________|______________|____________|__________|_________|

|______________|________|______________|____________|__________|_________|

|______________|________|______________|____________|__________|_________|

.________________________________________________________________________.

 

* Հողամասի մասնավորեցման դեպքում սյունակները չեն լրացվում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.10.2001
N 730
Որոշում