040.0046.300115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 2015 թվականի N 46-Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» և 10-րդ հոդվածի «գ» կետերի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «զ» կետի ու 20-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Առաջարկել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինությանը բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման նպատակով հեռուստատեսությամբ և ռադիոյով կազմակերպել հաղորդումներ` ընդգրկելով Արտակարգ իրավիճակների նախարարության` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացուցիչներին կամ օգտագործելով նրանց կողմից տրամադրված նյութերը:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 22-ի
N 46-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման հիմնական նպատակն է` կատարելագործել նրանց տեսական գիտելիքները և գործնական ունակությունները` ուղղված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, նյութական և մշակութային արժեքների պաշտպանությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կայուն գործունեության ապահովմանը:
3. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման հիմնական նպատակը նրանց վարվելակերպի կանոնների իմացությանն ու իրագործմանն ուղղված նվազագույն գիտելիքները փոխանցելն է:
4. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչության ուսուցման հիմնահարցերն են`
1) իրավունքների, պարտականությունների և վարվելակերպի մասին ուսուցումը.
2) պաշտպանության միջոցներից օգտվելու կանոնների մասին ուսուցումը.
3) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների կատարման հիմունքների ուսուցումը.
4) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հիմունքների ուսուցումը.
5) տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու եղանակների ուսուցումը.
6) փրկարարական, վթարային-փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման աշխատանքների կատարման հիմունքների ուսուցումը:
4.1. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում գործնական պարապմունքների անցկացման ուղղություններն են`
1) տարահանում.
2) պատսպարում.
3) անհատական պաշտպանության միջոցների կիրառում.
4) անվտանգության վարքականոնների կիրառում երկրաշարժի դեպքում.
5) անվտանգության վարքականոնների կիրառում հրդեհի դեպքում.
6) անվտանգության վարքականոնների կիրառում այլ արտակարգ իրավիճակների դեպքում.
7) հրդեհաշիջման միջոցների և սարքավորումների կիրառում.
8) հրդեհաշիջման իրականացում.
9) առաջին օգնության ցուցաբերում.
10) առաջին հոգեբանական աջակցության ցուցաբերում.
11) փրկարարական գործ.
12) տրանսպորտային, հրշեջ-փրկարարական և հատուկ տեխնիկայի շահագործում.
13) կապի ապահովում.
14) հետախուզություն/իրավիճակի գնահատում.
15) ականազերծման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.
16) արդյունաբերական պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.
17) բարձրության վրա աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.
18) կրակային և հրդեհավտանգ այլ աշխատանքների կատարման ժամանակ հրդեհային անվտանգության կանոնների պահպանում.
19) «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում գործողությունները.
20) «Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում գործողությունները.
21) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում գործնական պարապմունքների անցկացման այլ ուղղություններ:
(4.1-ին կետը լրաց. 16.09.2021 թիվ 1517-Ն որոշում)
II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) քաղաքացիական պաշտպանության շտաբ` համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության ղեկավարման մարմին.
2) կառավարման մարմինների և ուժերի պատրաստում` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում օպերատիվ և արհեստավարժ գործելու նպատակով մշտապես պատրաստվածության վիճակի ապահովմանն ուղղված գործընթաց.
3) բնակչության ուսուցում` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչությանն անհրաժեշտ նվազագույն գիտելիքների ու վարվելակերպի կանոնների իմացության և օգտագործման ապահովմանն ուղղված գործընթաց.
4) համալիր ուսումնավարժություն` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության շտաբների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, փրկարար ուժերի ու բնակչության համատեղ պատրաստման և ուսուցման բարձրագույն ձև.
5) հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության շտաբների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, փրկարար ուժերի ու բնակչության համատեղ պատրաստման և ուսուցման ձև.
6) շտաբային ուսումնավարժություն` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և քաղաքացիական պաշտպանության շտաբների ղեկավար կազմի համատեղ պատրաստման ձև.
7) հատուկ տակտիկական ուսումնավարժություն` քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և փրկարար ուժերի պատրաստման ձև.
8) ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և փրկարար ուժերի համատեղ պատրաստման ձև.
9) օբյեկտային վարժանք` կազմակերպությունների ղեկավար կազմի, ծառայությունների, կազմավորումների, կազմակերպության անձնակազմի համատեղ պատրաստման և հնարավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության ուսուցման ձև.
10) դասախոսություն` ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողներին ներկայացվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող իրավական ակտեր, գիտական նյութեր, հարցեր, խնդիրներ, միջազգային փորձ.
11) սեմինար` ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողները` համապատասխան ղեկավարի գլխավորությամբ, քննարկում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող հիմնահարցեր.
11.1) գործնական պարապմունք` ուսուցանվողների գործնական հմտությունների և կարողությունների զարգացման ուսուցման և պատրաստման ձև (անհրաժեշտության դեպքում կարող է համատեղ իրականացվել համապատասխան մասնագիտական կառույցների հետ` վերջիններիս դիմելու և համաձայնության պարագայում).
12) ինքնուրույն պարապմունք` ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողներն ինքնուրույն ուսումնասիրում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող իրավական ակտեր:
(5-րդ կետը փոփ. 16.09.2021 թիվ 1517-Ն որոշում)
III. ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Պատրաստման և ուսուցման ձևերն են`
1) համալիր ուսումնավարժություն.
2) հրամանատարաշտաբային ուսումնավարժություն.
3) շտաբային ուսումնավարժություն.
4) հատուկ տակտիկական ուսումնավարժություն.
5) ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն.
6) օբյեկտային վարժանք.
7) դասախոսություն.
8) սեմինար.
8.1) գործնական պարապմունք.
9) ինքնուրույն պարապմունք:
(6-րդ կետը փոփ. 16.09.2021 թիվ 1517-Ն որոշում)
7. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումն իրականացվում է ուսումնավարժություններին, վարժանքներին, դասախոսություններին, սեմինարներին, գործնական պարապմունքներին մասնակցության, ինքնուրույն պարապմունքի, ինչպես նաև դիդակտիկ նյութերի, հուշաթերթիկների, հոդվածաշարերի տրամադրման ու հեռուստահաղորդումների հեռարձակման միջոցով:
(7-րդ կետը փոփ. 16.09.2021 թիվ 1517-Ն որոշում)
8. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցումն իրականացվում է ուսումնավարժություններում, վարժանքներում, գործնական պարապմունքներում և դասախոսություններում նրանց ընդգրկման, ինչպես նաև դիդակտիկ նյութերի, հուշաթերթիկների, հոդվածաշարերի տրամադրման ու հեռուստահաղորդումների հեռարձակման միջոցով:
(8-րդ կետը փոփ. 16.09.2021 թիվ 1517-Ն որոշում)
9. Համալիր ուսումնավարժությունների և հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում ուսուցանվողների կողմից ստացված խնդիրներին` իրենց գործառնական պարտականություններին համապատասխան, բնակչության և նյութական արժեքների պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, որոշումներ կայացնելը և գործնականորեն դրանք կատարելը:
10. Համալիր ուսումնավարժությունների ընթացքում ուսումնասիրվում են նաև տվյալ ուսումնավարժության մեջ ընդգրկված պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող փաստաթղթերը:
11. Շտաբային ուսումնավարժությունների ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում ուսուցանվողների կողմից ստացված խնդիրներին` իրենց գործառնական պարտականություններին համապատասխան, բնակչության և նյութական արժեքների պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և որոշումներ կայացնելը:
12. Հատուկ տակտիկական ուսումնավարժության և ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում նախատեսված միջոցառումների գործնական իրականացումը:
13. Օբյեկտային վարժանքի ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում ուսուցանվողների կողմից ստացված խնդիրներին` իրենց գործառնական պարտականություններին համապատասխան, կազմակերպությունների կայուն գործունեության ապահովման և անձնակազմի, հնարավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, որոշումներ կայացնելը և գործնականորեն դրանք կատարելը:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին), ըստ տարվա հիմնական միջոցառումների պլանի, անցկացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին վերաբերող միջոցառումներ` ընդգրկելով պետական կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, տարահանման հանձնաժողովներ, քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, քաղաքացիական պաշտպանության շտաբներ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, փրկարար ուժեր և բնակչությանը:
15. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու կազմակերպություններին ներկայացնում է առաջարկություններ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստման և բնակչության ուսուցման վերաբերյալ:
(15-րդ կետը փոփ. 16.09.2021 թիվ 1517-Ն որոշում)
16. Պետական կառավարման մարմինները և Երևանի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը լիազորված մարմնի հետ համաձայնեցնում և հաստատում են`
1) պետական կառավարման հանրապետական մարմինները` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող հիմնական միջոցառումների հաջորդ տարվա պլանը.
2) պետական կառավարման տարածքային մարմինները և Երևանի քաղաքապետարանը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հիմնական միջոցառումների հաջորդ տարվա պլանը:
17. Պլաններում ներառվում են միջոցառումների անվանումները (թեմաները), կատարման ժամկետները, պատասխանատուները, կատարողները և մասնակիցները (տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, տարահանման հանձնաժողովներ, քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, քաղաքացիական պաշտպանության շտաբներ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, փրկարար ուժեր և բնակչություն):
18. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման գործընթացը, համաձայն համապատասխան հիմնական միջոցառումների պլանի, իրականացնում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը:
19. Տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները լիազորված մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանում են ներկայացնում ամփոփ տեղեկանք անցկացված ուսումնավարժության արդյունքների մասին:
20. ՈՒսումնավարժություններում, վարժանքներում, դասախոսություններում և սեմինարներում ներգրավվող մարմիններն ու անձնակազմն ընտրվում են միջոցառումն անցկացնող մարմնի ղեկավարի կողմից` ելնելով միջոցառման թեմայից և նպատակներից:
21. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, այլ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների կողմից, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերին վերաբերող թեմաներով միջոցառումներին` այդ մարմինների կողմից առաջարկվող ձևաչափով:
22. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի կառավարման մարմինների վերապատրաստումն անցկացնում է լիազորված մարմնի ուսումնական հաստատությունը: Վերապատրաստումը կարող է անցկացվել ուսումնական հաստատության գտնվելու վայրում և (կամ) համապատասխան մարզկենտրոնում` ելնելով վերապատրաստման ենթակա կառավարման մարմինների վարչատարածքային տեղաբաշխվածությունից:
23. Պատրաստումը և ուսուցումը կազմակերպվում են`
1) աշխատանքից կտրված.
2) աշխատանքից չկտրված:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 22-ի
N 46-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |ՈՒսուցման|Անցկացման|Տևո- |Անցկացնող մարմինը |Ներգրավվող |
|ը/կ|ձևը |ժամկետը |ղու | |մարմինները և |
| | | |թյու-| |անձնակազմը |
| | | |նը | | |
|___|_________|_________|_____|__________________|____________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_________|_________|_____|__________________|____________________|
|1. |Համալիր |3 տարին |4-5 |լիազորված մարմին |1. Հայաստանի |
| |ուսումնա-|մեկ անգամ|օր | |Հանրապետության |
| |վարժու- | | | |պետական կառավարման |
| |թյուն | | | |մարմիններ, արտակարգ |
| | | | | |իրավիճակների |
| | | | | |հանձնաժողովներ, |
| | | | | |տարահանման |
| | | | | |հանձնաժողովներ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |շտաբներ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |ծառայություններ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |կազմավորումներ, |
| | | | | |փրկարար ուժեր, |
| | | | | |բնակչություն |
| | | | | |2. Հայաստանի |
| | | | | |Հանրապետության |
| | | | | |տեղական |
| | | | | |ինքնակառավարման |
| | | | | |մարմիններ և |
| | | | | |կազմակերպություններ |
|___|_________|_________|_____|__________________|____________________|
|2. |Հրամանա- |2 տարին |2-3 |լիազորված մարմին |1. Հայաստանի |
| |տարաշտա- |մեկ անգամ|օր | |Հանրապետության |
| |բային | | | |պետական կառավարման |
| |ուսումնա-| | | |մարմիններ, արտակարգ |
| |վարժու- | | | |իրավիճակների |
| |թյուն | | | |հանձնաժողովներ, |
| | | | | |տարահանման |
| | | | | |հանձնաժողովներ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |շտաբներ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |ծառայություններ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |կազմավորումներ, |
| | | | | |փրկարար ուժեր, |
| | | | | |բնակչություն |
| | | | | |2. Հայաստանի |
| | | | | |Հանրապետության |
| | | | | |տեղական |
| | | | | |ինքնակառավարման |
| | | | | |մարմիններ և |
| | | | | |կազմակերպություններ |
| |_________|_________|_____|__________________|____________________|
| |Հրամանա- |2 տարին |2-3 |Հայաստանի |Հայաստանի |
| |տարաշտա- |մեկ անգամ|օր |Հանրապետության |Հանրապետության |
| |բային | | |պետական կառավարման|պետական կառավարման |
| |ուսումնա-| | |հանրապետական |հանրապետական |
| |վարժու- | | |մարմիններ` |մարմինների |
| |թյուն | | |բացառությամբ |աշխատակազմեր, |
| | | | |Հայաստանի |արտակարգ |
| | | | |Հանրապետության |իրավիճակների |
| | | | |պաշտպանության |հանձնաժողով, |
| | | | |նախարարության |տարահանման |
| | | | | |հանձնաժողով, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |շտաբներ |
| | | | | |(առկայության |
| | | | | |դեպքում), |
| | | | |Ոստիկանության |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |ծառայություններ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | |Ազգային |կազմավորումներ, |
| | | | |անվտանգության |ենթակա տարածքային |
| | | | |ծառայության |ստորաբաժանումներ և |
| | | | | |կազմակերպություններ |
| | | | |__________________|____________________|
| | | | |Հայաստանի |1. Հայաստանի |
| | | | |Հանրապետության |Հանրապետության |
| | | | |պետական կառավարման|պետական կառավարման |
| | | | |տարածքային |տարածքային |
| | | | |մարմիններ, որոնց |մարմինների |
| | | | |տարածքում տվյալ |աշխատակազմեր, |
| | | | |տարվա ընթացքում |արտակարգ |
| | | | |լիազորված մարմնի |իրավիճակների |
| | | | |կողմից չի |հանձնաժողով, |
| | | | |անցկացվել |տարահանման |
| | | | |հրամանատարաշտաբա- |հանձնաժողով, |
| | | | |յին ուսումնավար- |Հայաստանի |
| | | | |ժություն: |Հանրապետության |
| | | | | |պետական կառավարման |
| | | | | |հանրապետական |
| | | | | |մարմինների |
| | | | | |տարածքային |
| | | | | |ստորաբաժանումներ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |շտաբներ |
| | | | | |(առկայության |
| | | | | |դեպքում), |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |ծառայություններ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |կազմավորումներ, |
| | | | | |ենթակա |
| | | | | |կազմակերպություններ,|
| | | | | |բնակչություն |
| | | | | |2. Հայաստանի |
| | | | | |Հանրապետության |
| | | | | |տեղական |
| | | | | |ինքնակառավարման |
| | | | | |մարմիններ, |
| | | | | |կազմակերպություններ |
|___|_________|_________|_____|__________________|____________________|
| |Հրամանա- |2 տարին |2-3 |Հայաստանի |Հայաստանի |
| |տարաշտա- |մեկ անգամ|օր |Հանրապետության |Հանրապետության |
| |բային | | |տեղական |տեղական |
| |ուսումնա-| | |ինքնակառավարման |ինքնակառավարման |
| |վարժու- | | |մարմիններ |մարմինների |
| |թյուն | | |(քաղաքային |աշխատակազմեր, |
| | | | |համայնքներ), որոնց|արտակարգ |
| | | | |տարածքում տվյալ |իրավիճակների |
| | | | |տարվա ընթացքում |հանձնաժողով, |
| | | | |լիազորված մարմնի |տարահանման |
| | | | |կողմից չի |հանձնաժողով, |
| | | | |անցկացվել |քաղաքացիական |
| | | | |հրամանատարաշտաբա- |պաշտպանության |
| | | | |յին ուսումնավար- |շտաբներ |
| | | | |ժություն: |(առկայության |
| | | | | |դեպքում), |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |կազմավորումներ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |ծառայություններ |
| | | | | |(առկայության |
| | | | | |դեպքում), ենթակա |
| | | | | |կազմակերպություններ |
|___|_________|_________|_____|__________________|____________________|
|3. |Շտաբային |յուրա- |1-2 |լիազորված մարմին |1. լիազորված մարմնի |
| |ուսումնա-|քանչյուր |օր | |ենթակա |
| |վարժու- |տարի` մեկ| | |ստորաբաժանումների |
| |թյուն |անգամ | | |ղեկավար կազմեր, |
| | | | | |պետական կառավարման |
| | | | | |մարմիններ, |
| | | | | |հանրապետական |
| | | | | |արտակարգ |
| | | | | |իրավիճակների |
| | | | | |հանձնաժողով, |
| | | | | |տարահանման |
| | | | | |հանձնաժողով, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |ծառայությունների |
| | | | | |պետեր, քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |կազմավորումների |
| | | | | |հրամանատարներ |
| | | | | |2. Հայաստանի |
| | | | | |Հանրապետության |
| | | | | |տեղական |
| | | | | |ինքնակառավարման |
| | | | | |մարմինների, |
| | | | | |կազմակերպությունների|
| | | | | |ղեկավար կազմեր |
| | | | |__________________|____________________|
| | | | |Հայաստանի |Հայաստանի |
| | | | |Հանրապետության |Հանրապետության |
| | | | |պետական կառավարման|պետական կառավարման |
| | | | |հանրապետական |հանրապետական |
| | | | |մարմիններ` |մարմինների |
| | | | |բացառությամբ |աշխատակազմեր, |
| | | | |Հայաստանի |արտակարգ |
| | | | |Հանրապետության |իրավիճակների |
| | | | |պաշտպանության |հանձնաժողով, |
| | | | |նախարարության |տարահանման |
| | | | | |հանձնաժողով, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |շտաբների պետեր |
| | | | | |(առկայության |
| | | | | |դեպքում), |
| | | | |Ոստիկանության |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |կազմավորումների |
| | | | | |հրամանատարներ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | |Ազգային |պաշտպանության |
| | | | |անվտանգության |ծառայությունների |
| | | | |ծառայության |պետեր, ենթակա |
| | | | | |տարածքային |
| | | | | |ստորաբաժանումների և |
| | | | | |կազմակերպությունների|
| | | | | |ղեկավար կազմեր |
|___|_________|_________|_____|__________________|____________________|
| |Շտաբային |յուրա- |1-2 |Հայաստանի |1. Հայաստանի |
| |ուսումնա-|քանչյուր |օր |Հանրապետության |Հանրապետության |
| |վարժու- |տարի` մեկ| |պետական կառավարման|պետական կառավարման |
| |թյուն |անգամ | |տարածքային |տարածքային |
| | | | |մարմիններ, որոնց |մարմինների |
| | | | |տարածքում տվյալ |աշխատակազմեր, |
| | | | |տարվա ընթացքում |արտակարգ |
| | | | |լիազորված մարմնի |իրավիճակների |
| | | | |կողմից չի |հանձնաժողով, |
| | | | |անցկացվել շտաբային|տարահանման |
| | | | |ուսումնավարժու- |հանձնաժողով, |
| | | | |թյուն: |Հայաստանի |
| | | | | |Հանրապետության |
| | | | | |պետական կառավարման |
| | | | | |հանրապետական |
| | | | | |մարմինների |
| | | | | |տարածքային |
| | | | | |ստորաբաժանումների |
| | | | | |ղեկավարներ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |շտաբների պետեր |
| | | | | |(առկայության |
| | | | | |դեպքում), |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |կազմավորումների |
| | | | | |հրամանատարներ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |ծառայությունների |
| | | | | |պետեր, ենթակա |
| | | | | |կազմակերպությունների|
| | | | | |ղեկավար կազմեր |
| | | | | |2. Հայաստանի |
| | | | | |Հանրապետության |
| | | | | |տեղական |
| | | | | |ինքնակառավարման |
| | | | | |մարմինների և |
| | | | | |կազմակերպությունների|
| | | | | |ղեկավար կազմեր |
| | | | |__________________|____________________|
| | | | |Հայաստանի |Հայաստանի |
| | | | |Հանրապետության |Հանրապետության |
| | | | |տեղական |տեղական |
| | | | |ինքնակառավարման |ինքնակառավարման |
| | | | |մարմիններ, որոնց |մարմինների |
| | | | |տարածքում տվյալ |աշխատակազմեր, |
| | | | |տարվա ընթացքում |արտակարգ |
| | | | |լիազորված մարմնի |իրավիճակների |
| | | | |կողմից չի |հանձնաժողով, |
| | | | |անցկացվել շտաբային|տարահանման |
| | | | |ուսումնավարժու- |հանձնաժողով, |
| | | | |թյուն: |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |շտաբներ |
| | | | | |(առկայության |
| | | | | |դեպքում), |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |կազմավորումների |
| | | | | |հրամանատարներ, |
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |ծառայությունների |
| | | | | |պետեր |
| | | | | |(առկայության |
| | | | | |դեպքում), ենթակա |
| | | | | |կազմակերպությունների|
| | | | | |ղեկավար կազմեր |
|___|_________|_________|_____|__________________|____________________|
|4. |Հատուկ |յուրա- | |Կազմակերպություն- |կազմակերպության |
| |տակտիկա- |քանչյուր | |ներ, որոնցում |քաղաքացիական |
| |կան |տարի | |ստեղծված են |պաշտպանության |
| |ուսումնա-| | |քաղաքացիական |կազմավորումներ, |
| |վարժու- | | |պաշտպանության |հրշեջներ |
| |թյուն | | |ծառայություններ, |(առկայության |
| | | | |կազմավորումներ, |դեպքում), կամավոր |
| | | | |հրշեջ և |փրկարարներ, |
| | | | |փրկարարական խմբեր:|քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |ծառայություններ, |
| | | | | |կազմավորումներ |
| | | | | |(առկայության |
| | | | | |դեպքում) |
| | |_________|_____|__________________|____________________|
| | |առանձին | |լիազորված մարմին |լիազորված մարմնի |
| | |պլան- | | |ուժեր, կազմակերպու- |
| | |ժամանակա-| | |թյունների |
| | |ցույցով | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |կազմավորումներ, |
| | | | | |կազմակերպությունների|
| | | | | |փրկարար ուժեր |
| | | | | |(առկայության |
| | | | | |դեպքում), կամավոր |
| | | | | |փրկարարներ |
| | |_________| | |____________________|
| | |յուրա- | | |1. լիազորված մարմնի |
| | |քանչյուր | | |ուժեր, Հայաստանի |
| | |տարի | | |Հանրապետության |
| | |մարտի | | |պետական կառավարման |
| | |1-ին` | | |մարմիններ |
| | |քաղաքա- | | |2. Հայաստանի |
| | |ցիական | | |Հանրապետության |
| | |պաշտպա- | | |տեղական |
| | |նության | | |ինքնակառավարման |
| | |միջազգա- | | |մարմինների, |
| | |յին | | |կազմակերպությունների|
| | |օրվան | | |քաղաքացիական |
| | |նվիրված, | | |պաշտպանության |
| | |և սեպ- | | |կազմավորումներ, |
| | |տեմբերի | | |կազմակերպությունների|
| | |4-ին` | | |փրկարար ուժեր |
| | |արտակարգ | | |(առկայության |
| | |իրավիճակ-| | |դեպքում), կամավոր |
| | |ների | | |փրկարարներ, |
| | |աշխատողի | | |ուսումնական |
| | |օրվան | | |հաստատություններ |
| | |նվիրված | | | |
|___|_________|_________|_____|__________________|____________________|
|5. |Ցուցադրա-|յուրա- | |լիազորված մարմին |1. լիազորված մարմնի |
| |կան |քանչյուր | | |ուժեր, Հայաստանի |
| |հատուկ |տարի` | | |Հանրապետության |
| |տակտիկա- |մեկ անգամ| | |պետական կառավարման |
| |կան | | | |մարմիններ |
| |ուսումնա-| | | |2. Հայաստանի |
| |վարժու- | | | |Հանրապետության |
| |թյուն | | | |տեղական |
| | | | | |ինքնակառավարման |
| | | | | |մարմինների, |
| | | | | |կազմակերպությունների|
| | | | | |քաղաքացիական |
| | | | | |պաշտպանության |
| | | | | |կազմավորումներ, |
| | | | | |կազմակերպությունների|
| | | | | |փրկարար ուժեր |
| | | | | |(առկայության |
| | | | | |դեպքում), կամավոր |
| | | | | |փրկարարներ |
|___|_________|_________|_____|__________________|____________________|
|6. |Օբյեկտա- |2 տարին | |քիմիապես, |կազմակերպության |
| |յին |մեկ անգամ| |կենսաբանական և |աշխատակազմ, |
| |վարժանք | | |ռադիոակտիվ |քաղաքացիական |
| | | | |վտանգավոր |պաշտպանության շտաբ |
| | | | |օբյեկտներ, |(առկայության |
| | | | |բժշկական |դեպքում), |
| | | | |կենտրոններ, |կազմակերպության |
| | | | |երկաթուղի, |քաղաքացիական |
| | | | |մետրոպոլիտեն, |պաշտպանության |
| | | | |օդանավակայաններ, |կազմավորումներ |
| | | | |հեռուստաընկերու- | |
| | | | |թյուններ | |
|___|_________|_________|_____|__________________|____________________|
|7. |Դասախո- |յուրա- |առա- |բարձրագույն |ուսումնական |
| |սություն |քանչյուր |ջին |ուսումնական |հաստատությունների |
| | |տարի |դասա-|հաստատություններ, |անձնակազմ |
| | |մարտի |ժա- |հանրակրթական | |
| | |1-ին` |մին` |դպրոցներ (որոնք | |
| | |քաղաքա- |20 ր |ընդգրկված չեն | |
| | |ցիական | |լիազորված մարմնի | |
| | |պաշտպա- | |կողմից տվյալ | |
| | |նության | |տարում անցկացվող | |
| | |միջազգա- | |հատուկ տակտիկական | |
| | |յին օրվան| |ուսումնավարժու- | |
| | |նվիրված | |թյուններում) | |
| | |_________|_____|__________________|____________________|
| | |ըստ | |լիազորված մարմնի |1. Հայաստանի |
| | |լիազորված| |ուսումնական |Հանրապետության |
| | |մարմնի | |հաստատություն |պետական կառավարման |
| | |կողմից | | |մարմինների |
| | |մշակված | | |անձնակազմեր |
| | |պլանի | | |2. Հայաստանի |
| | | | | |Հանրապետության |
| | | | | |տեղական |
| | | | | |ինքնակառավարման |
| | | | | |մարմիններ, |
| | | | | |կազմակերպությունների|
| | | | | |անձնակազմեր |
| | |_________|_____|__________________|____________________|
| | |3 տարին |3 օր |լիազորված մարմնի |Հայաստանի |
| | |մեկ անգամ| |ուսումնական |Հանրապետության |
| | | | |հաստատություն |տեղական |
| | | | | |ինքնակառավարման |
| | | | | |մարմինների |
| | | | | |ղեկավարներ և |
| | | | | |ղեկավարի տեղակալներ`|
| | | | | |աշխատանքի |
| | | | | |նշանակվելիս, |
| | | | | |Հայաստանի |
| | | | | |Հանրապետության |
| | | | | |պետական կառավարման |
| | | | | |մարմինների |
| | | | | |ստորաբաժանումների և |
| | | | | |կազմակերպությունների|
| | | | | |ղեկավար կազմեր և |
| | | | | |անձնակազմեր |
| | |_________|_____|__________________|____________________|
| | |2 տարին |20 | |քաղաքացիական |
| | |մեկ անգամ|ժամ | |պաշտպանության |
| | | | | |կազմավորումների |
| | | | | |հրամանատարներ |
| |_________|_________|_____|__________________|____________________|
| |Դասախո- |2 տարին |15 |քաղաքացիական |քաղաքացիական |
| |սություն |մեկ անգամ|ժամ |պաշտպանության |պաշտպանության |
| | | | |կազմավորումների |կազմավորումների |
| | | | |հրամանատարներ, |անձնակազմեր |
| | | | |քաղաքացիական | |
| | | | |պաշտպանության | |
| | | | |շտաբների պետեր, | |
| | | | |քաղաքացիական | |
| | | | |պաշտպանության | |
| | | | |ծառայությունների | |
| | | | |պետեր | |
| | |_________|_____|__________________|____________________|
| | |յուրա- |14 |լիազորված մարմնի |աշխատող բնակչության |
| | |քանչյուր |ժամ |ուսումնական |կազմից նշանակված |
| | |տարի | |հաստատություն |ուսումնական խմբի |
| | | | | |ղեկավարներ |
| | |_________|_____|__________________|____________________|
| | |յուրա- |12 |աշխատող |աշխատող բնակչության |
| | |քանչյուր |ժամ |բնակչության կազմից|կազմից նշանակված |
| | |տարի | |նշանակված |ուսումնական խմբի |
| | | | |ուսումնական խմբի |անձնակազմ |
| | | | |ղեկավարներ | |
| | |_________|_____|__________________|____________________|
| | |յուրա- |30 |լիազորված մարմնի |քաղաքացիական |
| | |քանչյուր |ժամ |ուսումնական |պաշտպանության |
| | |տարի` մեկ| |հաստատություն |ամբիոնի դասախոսներ |
| | |անգամ |_____| |____________________|
| | | |35 | |քաղաքացիական |
| | | |ժամ | |պաշտպանության |
| | | | | |ամբիոնի դասախոսներ` |
| | | | | |աշխատանքի անցնելուց |
| | | | | |հետո |
| | |_________|_____| |____________________|
| | |3 տարին |20 | |միջնակարգ |
| | |մեկ անգամ|ժամ | |մասնագիտական |
| | | | | |ուսումնական |
| | | | | |հաստատությունների |
| | | | | |դասախոսներ |
| | |_________|_____| |____________________|
| | |3 տարին |24 | |հանրակրթական |
| | |մեկ անգամ|ժամ | |դպրոցների |
| | | | | |ուսուցիչներ |
| | | | | |և միջնակարգ |
| | | | | |մասնագիտական |
| | | | | |ուսումնական |
| | | | | |հաստատությունների |
| | | | | |ռազմագիտության |
| | | | | |ուսուցիչներ |
| | |_______________|__________________|____________________|
| | |յուրաքանչյուր | |Նախադպրոցական |
| | |տարի` ըստ | |հաստատությունների |
| | |լիազորված | |ղեկավարներ |
| | |մարմնի կողմից | | |
| | |մշակված պլանի | | |
|___|_________|_______________|__________________|____________________|
|8. |Սեմինար |յուրա- |մեկ |լիազորված մարմին |Հայաստանի |
| | |քանչյուր |օր | |Հանրապետության |
| | |տարի` | | |պետական կառավարման |
| | |մեկ անգամ| | |մարմինների |
| | | | | |ղեկավարներ, |
| | | | | |ղեկավարի տեղակալներ,|
| | | | | |Երևանի քաղաքապետ, |
| | | | | |Երևանի քաղաքապետի |
| | | | | |տեղակալներ |
| | |_______________|__________________|____________________|
| | |Հայաստանի |Հայաստանի |1. Հայաստանի |
| | |Հանրապետության |Հանրապետության |Հանրապետության |
| | |պետական |պետական |պետական կառավարման |
| | |կառավարման, |կառավարման, |մարմիններ |
| | |տեղական |տեղական |2. Հայաստանի |
| | |ինքնակառավարման|ինքնակառավարման |Հանրապետության |
| | |մարմիններ, |մարմիններ, |տեղական |
| | |կազմակերպու- |կազմակերպություն- |ինքնակառավարման |
| | |թյուններ` |ների ղեկավարներ |մարմինների, |
| | |ղեկավարների | |կազմակերպությունների|
| | |որոշմամբ | |անձնակազմեր |
|___|_________|_______________|__________________|____________________|
|8.1|Գործնական|ըստ |մին- |լիազորված մարմին |ՀՀ պետական |
| |պարապ- |անհրաժեշ-|չև | |կառավարման և |
| |մունք |տության |2 ժամ| |տեղական |
| | |_______________|__________________|ինքնակառավարման |
| | |ՀՀ պետական |ՀՀ պետական |մարմինների, |
| | |կառավարման, |կառավարման, |կազմակերպությունների|
| | |տեղական |տեղական |ներկայացուցիչներ |
| | |ինքնակառավարման|ինքնակառավարման | |
| | |մարմինների, |մարմիններ, | |
| | |կազմակերպու- |կազմակերպություն- | |
| | |թյունների |ների ղեկավարներ | |
| | |ղեկավարների | | |
| | |որոշմամբ/ | | |
| | |հրամաններով | | |
|___|_________|_______________|__________________|____________________|
|9. |Ինքնու- |Հայաստանի |Հայաստանի |1. Հայաստանի |
| |րույն |Հանրապետության |Հանրապետության |Հանրապետության |
| |պատրաս- |պետական |պետական |պետական կառավարման |
| |տություն |կառավարման, |կառավարման, |մարմիններ |
| | |տեղական |տեղական |2. Հայաստանի |
| | |ինքնակառավարման|ինքնակառավարման |Հանրապետության |
| | |մարմիններ |մարմիններ, |տեղական |
| | |կազմակերպու- |կազմակերպություն- |ինքնակառավարման |
| | |թյուններ` |ների ղեկավարներ |մարմինների, |
| | |ղեկավարների | |կազմակերպությունների|
| | |որոշմամբ | |անձնակազմեր |
| | |_______________________________________________________|
| | |Չաշխատող բնակչության ինքնուրույն պատրաստությունն |
| | |իրականացվում է ինքնուրույն` ուսումնասիրելով դիդակտիկ |
| | |նյութեր, հուշաթերթիկներ, հոդվածաշարեր, լսելով ու |
| | |դիտելով հեռուստահաղորդումներ: |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը կետը փոփ. 16.09.2021 թիվ 1517-Ն որոշում)