041.0705.021001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2001 թվականի N 705
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշմամբ սահմանված հաշվառման օբյեկտների հաշվառումը կանոնակարգելու, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) հաշվառման օբյեկտների մասին տեղեկությունները գրանցելու նպատակով 15-օրյա ժամկետում ստեղծել համապատասխան ռեեստր` հաշվառման օբյեկտների վերաբերյալ տվյալների համապարփակ բազա.
բ) ռեեստրի վարումն իրականացնել ելնելով ինչպես հաշվառման օբյեկտների ճյուղային պատկանելությունից, այնպես էլ դրանց տարածքային բաժանման սկզբունքից.
գ) մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկություններ ռեեստրում առկա հաշվառման օբյեկտների մասին:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել`
ա) 10-օրյա ժամկետում` տեղեկություններ` հաշվառման օբյեկտների մասին տեղեկությունների փոփոխության (այդ թվում` հաշվառման օբյեկտների օտարման, վարձակալության տրամադրման և այլն) դեպքում.
բ) առաջարկություններ հաշվառման օբյեկտների կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
3. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին հաշվառման օբյեկտների մասին տեղեկությունները տրամադրել նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացված գրավոր հարցման հիման վրա: