ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
30 հունիսի 2021 թվականի N 639-Ն
i
ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և 134-րդ հոդվածի 4-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունների ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2021 թվականի հունիսի 30-ի
N 639-Ն հրամանի
ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Ձև___
._____________________________________________________________________.
| ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ |
| ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ |
| ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|1. Հարկ վճարողը | |
|_________________________________________________|___________________|
|2. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|_________________________________________________|___________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)| |
|_________________________________________________|___________________|
|4. Հաշվետու ժամանակաշրջանը |Տարի | | | | |
._____________________________________________________________________.
Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված
եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից
հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ
Աղյուսակ
(դրամ)
._________________________________________________________________________.
|Այլ |Այլ |Կազմա-|Իրավա-|Պետու|Եկա- |Վճարված եկամտի տեսակը |
|պետու- |պետու- |կերպա-|բանա- |թյան |մըտի |(կոդը), եկամտի գումարը, |
|թյուննե- |թյուն- |իրավա-|կան |կոդը |վճար-|շահութահարկի դրույքաչափը, |
|րում |ներում |կան |հասցեն| |ման |շահութահարկի գումարը |
|գրանցված |գրանցված |ձևը |(գտնվե| |ամսա-|___________________________|
|կազմակեր-|կազմակեր-|(առկա-|լու | |թիվը |եկամտի|եկամտի|դրույ-|հարկի |
|պության |պության |յութ- |վայրը)| | |կոդ |գումար|քաչափ |գումար|
|անվանումը|հարկ |յան | | | | | | | |
|(ՀՀ-ում |վճարողի |դեպ- | | | | | | | |
|մշտական |նույնա- |քում | | | | | | | |
|հաստա- |կանացման | | | | | | | | |
|տությանը |ծածկագիրը| | | | | | | | |
|եկամուտ |(համարը) | | | | | | | | |
|վճարելու | | | | | | | | | |
|դեպքում` | | | | | | | | | |
|մշտական | | | | | | | | | |
|հաստա- | | | | | | | | | |
|տության | | | | | | | | | |
|անվա- | | | | | | | | | |
|նումը) | | | | | | | | | |
|_________|_________|______|______|_____|_____|______|______|______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|_________|_________|______|______|_____|_____|______|______|______|______|
|_________|_________|______|______|_____|_____|______|______|______|______|
|_________|_________|______|______|_____|_____|______|______|______|______|
|_________|_________|______|______|_____|_____|______|______|______|______|
._________________________________________________________________________.
Պաշտոնատար անձ __________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
ԿԱՐԳ
ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Տեղեկությունների ձևը լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան: Տեղեկություններում թվային տվյալները լրացվում են դրամներով (առանց լումաների): Հաշվետու տարում այլ պետություններում գրանցված նույն կազմակերպությանը եկամուտների մի քանի տեսակներ վճարվելու դեպքում յուրաքանչյուր եկամտատեսակը լրացվում է առանձին-առանձին` ըստ վճարման ամսաթվերի:
2. Տեղեկությունների 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի դեպքում` անունը, ազգանունը):
3. Տեղեկությունների 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
4. Տեղեկությունների 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի դեպքում` բնակության վայրը):
5. Տեղեկությունների 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում են տեղեկությունները:
6. Տեղեկությունների աղյուսակի («Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ») 1-ին սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության լրիվ անվանումը: Ընդ որում, եթե եկամուտը վճարվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատությանը, ապա լրացվում է այդ մշտական հաստատության լրիվ անվանումը:
7. Տեղեկությունների աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը):
8. Տեղեկությունների աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության կազմակերպաիրավական ձևը (առկայության դեպքում):
9. Տեղեկությունների աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը):
10. Տեղեկությունների աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում է եկամուտ ստացող կազմակերպության գրանցման պետության կոդը.
1) 101` Ռուսաստանի Դաշնություն.
2) 102` Բելառուսի Հանրապետություն.
3) 103` Ղազախստանի Հանրապետություն.
4) 104` Ղրղզստանի Հանրապետություն.
5) 105` Տաջիկստանի Հանրապետություն.
6) 106` Թուրքմենստան.
7) 107` Ուզբեկստանի Հանրապետություն.
8) 108` Ուկրաինա.
9) 109` Մոլդովայի Հանրապետություն.
11. Տեղեկությունների աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է եկամտի վճարման ամսաթիվը:
12. Տեղեկությունների աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է վճարված եկամտի կոդը.
1) 001` շահաբաժիններ.
2) 002` պարտքային պարտավորությունների մասով եկամուտներ: Այս տողում լրացվում են, մասնավորապես` փոխառության տոկոսների տեսքով եկամուտները.
3) 003` ռոյալթի, բացի ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտների.
4) 004` ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտներ.
5) 005` գույքը վարձակալության հանձնելուց ստացված եկամուտներ.
6) 006` շարժական գույքի օտարումից եկամուտներ.
7) 007` անշարժ գույքի օտարումից եկամուտներ.
8) 008` արժեթղթերի օտարումից եկամուտներ.
8) 099` այլ եկամուտներ:
13. Տեղեկությունների աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում է 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված եկամտի գումարը:
14. Տեղեկությունների աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան եկամտի նկատմամբ կիրառված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով կամ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված շահութահարկի համապատասխան դրույքաչափը:
15. Տեղեկությունների աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է շահութահարկի գումարը` ըստ եկամտի տեսակների:
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2021 թվական: