ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 29-Լ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՎ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 20.2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 751-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել տրանսպորտային միջոցը շահագործող անձի կողմից իր անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ գրավոր համաձայնության և տվյալ տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվություն կրելու վերաբերյալ գրավոր պարզաբանման ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ գրավոր համաձայնությունը և գրավոր պարզաբանումը հաստատվում է թվային ստորագրությամբ:
ԳՆԴԱՊԵՏ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
25 հունիսի 2021թ.
Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի
2021 թվականի հունիսի 25-ի
N 29-Լ հրամանի
Ձև
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՎ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ես` ______________________________________________________, համաձայն եմ
անուն, հայրանուն, ազգանուն
տրամադրել իմ անձնական տվյալները` ինձ որպես _______________________________
տրանսպորտային միջոցի մակնիշը
մակնիշի (մոդելի), ___________________________ նույնականացման համարով (VIN)
նույնականացման (VIN) համարը
տրանսպորտային միջոցը շահագործող անձ կցելու նպատակով:
Միաժամանակ հավաստում եմ, որ ինձ պարզաբանվել է, որ որպես հաշվառվող տրանսպորտային միջոցը շահագործող անձ կցվելու դեպքում, այդ տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար ես կարող եմ կրել վարչական պատասխանատվություն:
Ստորև ներկայացնում եմ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 20.1-ին մասով պահանջվող տեղեկությունները`
1) ___________________________________________________________________
Հանրային ծառայությունների համարանիշը
կամ
2) __________________________________________________________________,
Անձը հաստատող փաստաթղթի սերիա, համար, տրման օր, ամիս, տարեթիվ, ում
կողմից է տրվել
3) __________________________________________________________________:
Վարորդական վկայականի սերիա և համար
__________________________________________ _____________________
Շահագործող անձի անուն, հայրանուն, ազգանուն Ստորագրություն
«___» _______ 20 թ.
ք. ____________
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 28 հունիսի 2021 թվական: