041.1218.170918
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2018 թվականի N 1218-Լ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հաստատել`
1) Պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Պետական պահպանության ծառայության զինծառայողների տարբերանշանների նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` 3-ամսյա ժամկետում սահմանել Պետական պահպանության ծառայության զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2018 թ. սեպտեմբերի 17-ի
N 1218-Լ որոշման
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող Պետական պահպանության ծառայության զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
2. Պետական պահպանության ծառայության բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 1, նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13) ներառում է`
1) ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, կարմիր երիզով և դեղնականաչավուն գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով երիզ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված հատուկ պատկեր և գլխարկանշան,
2) ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,
3) ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշան,
4) ձմեռային վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով` դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից` հանովի բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակներով, 2 գրպանները` ներկարովի, կափույրներով: Օձիքը` ծալովի, ծայրերը` կարմիր մահուդից երիզով: Մեջքը` մեջտեղի կարով, հետևի մասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` կարովի, դեղնականաչավուն գույնի, աստղերը` ասեղնագործված,
5) կիտել` բրդյա գործվածքից, տոնական ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից, մետաքսե աստառով: 4 ոսկեգույն կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրով, 2 վրադիր գրպան` կափույրով` կրծքավանդակին, 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: ՈՒսադիրները` կարովի, ասեղնագործված ոսկեգույն թելերով: Տաբատը` բրդյա դեղնականաչավուն գույնի գործվածքից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և 1 նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ,
6) կիտել` բրդյա գործվածքից, ամենօրյա ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից` մետաքսե աստառով, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին` 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: ՈՒսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և 1 նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ,
7) բաճկոն (կուրտկա)` բրդյա գործվածքից, հանովի ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից, աստառը` մետաքսե, առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպան (շղթայով): Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: ՈՒսադիրները` հանովի, դեղնականաչավուն գույնի, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և 1 նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ,
8) դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից` բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Տաբատը` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` 1 գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա: ՈՒսադիրները` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, աստղերը` ասեղնագործված,
9) ամառային թիկնոց (պլաշչ)` հանովի ուսադիրներով` անջրաթափանց գործվածքից` դեղնականաչավուն գույնի, ներդիրը` հանովի, բրդյա գործվածքից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով: Մշակված է 2 կողային ներկարված գրպանով և 1 ծոցագրպանով,
10) թիկնոց-ուսնոց` անջրաթափանց դեղնականաչավուն գույնի գործվածքից, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար և գլխանոցով,
11) ձեռնոց` ամառային` հինգմատնյա, սպիտակ, գործվածքը` բամբակյա թելից,
12) ձեռնոց` աշնանային-գարնանային` հինգմատնյա, գործվածքը` խիտ բամբակյա թելից,
13) ձեռնոց` ձմեռային` հինգմատնյա, երեսացուն` բնական սև կաշվից, միջադիրը` ոչխարի բնական մորթուց կամ համանման,
14) ձմեռային դաշտային տաք կոստյում` այդերուկի աղվամազով, հանովի ուսադիրներով` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնի վրա տեղադրված են դիմային շղթա և 2 կողային ներկարված գրպան: Տաբատի առջևի մասը մշակված է շղթայով և 2 կողային գրպանով: Բաճկոնի ուսերին առկա են ուսադիրների ամրակներ, ուսադիրները` դեղնականաչավուն գույնի, աստղերը` ասեղնագործված,
15) ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից, ոչխարի մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք միջադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, 1 ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, ոչխարի բնական մորթուց: ՈՒսադիրները` դեղնականաչավուն գույնի: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա,
16) գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով` անջրաթափանց դեղնականաչավուն գույնի գործվածքից, աստառը` մետաքսյա, տաք միջադիրով, 2 կողային ներկարված գրպանով և 1 ծոցագրպանով, գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, լանջափեշերին` ասեղնագործված ոսկեգույն տերևներ: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ,
17) մորթե կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի` երեսացուն` սև, բնական կաշվից, միջադիրը` բնական մորթուց,
18) կոշիկ` սև գույնի` երեսացուն` սև, բնական կաշվից,
19) բնական կաշվից (յուֆտե) ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով` երկար ճիտքերով, յուֆտից, բնական մորթուց կարված ներդիրով,
20) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,
21) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,
22) երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` դեղնականաչավուն բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,
23) կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` դեղնականաչավուն բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,
24) փողկապ` սև գույնի` սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով,
25) դեղնականաչավուն փողկապ` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով,
26) դեղնականաչավուն կաշնե` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից` 125 սմ x 24 սմ չափսի,
27) տոնական գոտի` Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով, ճարմանդով` ժապավենը ծիրանագույն սինթետիկ գործվածքից, մետաղյա ճարմանդը` Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով,
28) կաշվե գոտի` ճարմանդով, բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով,
29) դաշտային կաշվե պայուսակ` բնական կաշվից, սահմանված ձևի,
30) թիկնոցի կաշեգոտի` օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ, բնական կաշվից,
31) ուսկապ (աքսելբանտ)` 2 արույրե ծայրապանակով` ծիրանագույն լարահյուսվածքով:
3. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
3. Պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 2, նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 և 14) ներառում է`
1) ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, կապույտ երիզով, բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Գլխարկաբոլորքի վրա 2 փոքր մետաղյա ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կապույտ մահուդից երիզ: Գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն գլխարկանշանը` դափնեպսակի տեսքով, իսկ գլխարկակատարին` Հայաստանի Հանրապետության զինանշանը,
2) ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից (գնդապետների համար)` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` մոխրագույն բնական կարակուլից: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,
3) ականջակալներով գլխարկ` բնական կամ արհեստական մորթուց, բաղկացած է միջնամասից, կողամասերից, հատակից, ականջակալներով ծոծրակամասից և ճակատային մասից (հովհար): Միջնամասի ներքևի հատվածում ամրացված է զարդապարան: Ականջակալները` բնական կամ արհեստական մորթուց: Ճակատային մասի (հովհարի) առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,
4) ձմեռային դեղնականաչավուն վերարկու` ոչխարի մորթուց կարված օձիքով` կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 4-րդ ենթակետում նկարագրվածին` առանց կարմիր երիզի, օձիքը կարված է ոչխարի մորթուց: ՈՒսադիրները` դեղնականաչավուն գույնի գործվածքից, կապույտ մակաշերտերով: «Գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողներին ձմեռային դեղնականաչավուն վերարկուն հատկացվում է կարակուլե հանովի օձիքով,
5) կիտել` տոնական ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` երեսացուն` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, աստառը` մետաքսե կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 1 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: ՈՒսադիրները` ոսկեգույն, կապույտ մակաշերտերով: Տաբատը` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, գունաժապավենները` կապույտ մահուդից, 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` 1 գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա,
6) կիտել` ամենօրյա ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` երեսացուն` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, աստառը` մետաքսե կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 1 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: ՈՒսադիրները` դեղնականաչավուն գույնի, կապույտ մակաշերտերով: Տաբատը` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, գունաժապավենները` կապույտ մահուդից, 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` 1 գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա,
7) բաճկոն` հանովի ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` երեսացուն` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, աստառը` մետաքսե կամ համանման: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպան (շղթայով): Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Տաբատը` 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով, տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` կապույտ մահուդե գունաժապավեններ,
8) դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից` բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Բաճկոնը միալանջ, կոճկվում է գաղտնի կոճկվածքով, միջադիրը` բիազ, 4 վրադիր գրպան` կափույրներով, որոնցից երկուսը` կրծքամասում, իսկ երկուսը` կողային, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Տաբատը` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, 2 ներկարված կողային գրպան, 2 վրադիր գրպան կափույրներով ծնկի հատվածում, հետևի մասում` 2 ներկարված գրպան` կափույրներով, առջևի մասում տեղադրված է շղթա կամ կոճակներ: Կեպին` կոշտ հովհարով, միջնամասով, կողամասերով և հատակով, ներսից` բիազ գործվածքով մշակված,
9) ամառային թիկնոց` հանովի ուսադիրներով` անջրաթափանց գործվածք, ներդիրը` տաք, հանովի, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, 2 կողային ներկարված գրպան և 1 ծոցագրպան: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ,
10) թիկնոց-ուսնոց` կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրվածին,
11) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով (հանովի) կամ առանց դրա, բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք ներդիրով, կարող է ունենալ գլխանոց: Բաճկոնն ունի 4 վրադիր գրպաններ` կափույրներով, որոնցից երկուսը` կրծքամասում, իսկ երկուսը` կողային հատվածում, 1 ծոցագրպան: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային ներկարված գրպանով, 2 վրադիր կափույրներով գրպանով ծնկի հատվածում: Առջևի մասում տեղադրված են շղթա կամ կոճակներ,
12) գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով` դեղնականաչավուն գույնի գործվածքից, տաք միջադիրով, 2 ներկարված կողային գրպանով, 1 ծոցագրպանով, ունի գոտի` իր ամրակներով: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ,
13) կիսաճտքավոր կոշիկ` կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման,
14) կոշիկ` կարված է սև, բնական կաշվից,
15) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,
16) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,
17) երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` դեղնականաչավուն գույնի բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,
18) կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` դեղնականաչավուն գույնի բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,
19) փողկապ` սև գույնի` սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,
20) դեղնականաչավուն փողկապ` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,
21) կաշնե` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից` 125 սմ x 24 սմ չափսի,
22) մարմնահագի տրիկոտաժե սպիտակեղեն` գործվածքը` բամբակյա թելից,
23) բամբակյա կիսագուլպա` գործվածքը` բամբակյա թելից,
24) կիսաբրդյա կիսագուլպա` գործվածքը` կիսաբրդյա թելից,
25) բրդյա հինգմատնյա ձեռնոց` խիտ բրդյա գործվածքից,
26) գոտկատեղի կաշեգոտի` բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով,
27) թիկնոցի կաշեգոտի` օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ, բնական կաշվից,
28) դաշտային կաշվե պայուսակ` բնական կաշվից, սահմանված ձևի:
(3-րդ կետը փոփ. 12.02.2020 թիվ 184-Լ, 22.04.2021 թիվ 426-Լ որոշումներ)
4. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
4. Պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող իգական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 3, նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8) ներառում է`
1) ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց` կառուցվածքով և ձևով նման է 3-րդ կետի 3-րդ ենթակետում նկարագրվածին,
2) գլխարկ` ամենօրյա` սև գույնի կեպի, տաք ներդիրով` լրացված լայնեզր դարձվածքով: Լայնեզր դարձվածքը լցված է 5 մմ հեռավորություն ունեցող զարդակարերով: Ունի զարդապարան, որը քունքամասերում 2 կողմից ամրանում է ոսկեգույն կոճակներով, գլխարկանշան, որն ամրացվում է գլխարկի ճակատամասում,
3) գլխարկ` տոնական` մուգ կապույտ գույնի գործվածքից, կառուցվածքով և ձևով նման է սույն կետի 2-րդ ենթակետում նկարագրվածին,
4) ձմեռային վերարկու` մահուդից, տաք ներդիրով, երկարությունը` գետնից 29 սմ բարձր, մեկեզրանի, 3 կոճակով, օձիքով, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, գրպանները` ներկարված, թերթիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով, բաց դարձածալով, ռելիեֆակարերով, ռելիեֆակարերը գոտկամասում միացված են գոտիով,
5) կիտել` տոնական ուսադիրներով և կիսաշրջազգեստ` կիտելը` կապույտ գույնի գործվածքից, երկեզրանի օձիքով, ձախ կրծքամասում` թերթիկով փոքր գրպան, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված, թերթիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելիեֆակարերով: Թևքերը` երկար, վերջնամասում` փակ դարձվածքով, 3 կոճակով: Կիսաշրջազգեստը` մուգ կապույտ գույնի, պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով, բաց դարձածալով,
6) կիտել` ամենօրյա ուսադիրներով և կիսաշրջազգեստ` մոխրագույն գործվածքից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` անգլիական, ձախ կրծքամասում` թերթիկով փոքր գրպան, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված: Թիկունքամասը` կենտրոնակարով և 4 ռելիեֆակարով: Թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով,
7) կիտել` ամառային և կիսաշրջազգեստ` դարչնագույն գործվածքից, մեկեզրանի` 5 ոսկեգույն փոքր կոճակով, օձիքով, կրծքի մասում` լայնակի կտրվածքով, փոքր կափույրներով, որոնք կիտելին ամրանում են ոսկեգույն փոքր կոճակներով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներկարված` ռելիեֆակարերով, վրադիր մեծ գրպաններով, որոնք կոճկվում են կափույրներով և փոքր ոսկեգույն կոճակներով, գրպանները` ձևավորված հանդիպակաց դարձածալով: Կիտելի բոլոր եզրակարերը զարդակարվում են: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելիեֆակարերով: Թևքերը` 2 քառորդ, եզրը` դարձածալով և զարդակարով,
8) ամառային վերարկու` մոխրագույն գործվածքից, ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ, աջ լանջափեշը` 4 կոճկվող գաղտնակար հանգույցով, լանջափեշերն ունեն կողքի կարվածքներ: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` հանովի,
9) բաճկոն, տաբատ և կեպի` գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից` բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով, և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Տաբատը` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 2 գրպան` կափույրներով, առջևի մասը` շղթայով: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության,
10) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, 1 ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա,
11) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,
12) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,
13) թիկնոց-ուսնոց` կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրվածին,
14) կանացի ներքնազգեստ` ներքնազգեստ` բամբակյա գործվածքից,
15) փողկապ` սև գույնի` սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,
16) փողկապ` մուգ կապույտ գույնի` մուգ կապույտ գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,
17) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով,
18) երկարաճիտ կոշիկ` սև գույնի կաշվից: Երկար ճիտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով,
19) կանացի կոշիկ` սև գույնի բնական կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով,
20) կաշվե գոտի` բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով,
21) թիկնոց-ուսնոցի կաշեգոտի` օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ, բնական կաշվից:
5. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՎՐԱ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՆՇԱՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Պետական պահպանության ծառայության զինծառայողի համազգեստի վրա շքանշանները, մեդալները, պարգևանշանները, դրանց ժապավենները և այլ տարբերանշանները տեղադրվում են համաձայն N 4 ձևի (նկար 1, 2, 3 և 4):
Ձև
Նկ. 1
Ամառային տոնական համազգեստ` շարքում, բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 2
Ամառային տոնական համազգեստ` շարքից դուրս, բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 3
Ձմեռային ամենօրյա համազգեստ (վերարկուով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 4
Ամառային ամենօրյա համազգեստ (թիկնոցով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 5
Ամառային ամենօրյա համազգեստ (կիսասեզոնային բաճկոնով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 6
Ամառային ամենօրյա համազգեստ` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 7
Ամառային ամենօրյա համազգեստ` շարքից դուրս (բաճկոնով), բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 8
Ամառային տոնական համազգեստ (երկարաթև սպիտակ վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 9
Ամառային տոնական համազգեստ (կարճաթև սպիտակ վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25 oC-ից բարձրի դեպքում
Նկ. 10
Ամառային ամենօրյա համազգեստ (երկարաթև վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, մինչև 25 oC
Նկ. 11
Ամառային ամենօրյա համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25 oC-ից բարձրի դեպքում
Նկ. 12
Ձմեռային դաշտային համազգեստ` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 13
Ամառային դաշտային համազգեստ` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
_______________________
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում
Ձև 2
Նկ. 1
Ամառային տոնական համազգեստ ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 2
Ձմեռային ամենօրյա համազգեստ (վերարկուով)` շարքում, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 3
Ձմեռային ամենօրյա համազգեստ (վերարկուով)` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 4
Ամառային ամենօրյա համազգեստ (կիսասեզոնային բաճկոնով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 5
Ամառային ամենօրյա համազգեստ (թիկնոցով)` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 6
Ամառային ամենօրյա համազգեստ` շարքում, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 7
Ամառային ամենօրյա համազգեստ` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 8
Ամառային ամենօրյա համազգեստ (բաճկոնով)` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 9
Ամառային տոնական համազգեստ (երկարաթև սպիտակ վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 10
Ամառային տոնական համազգեստ (կարճաթև սպիտակ վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25 oC-ից բարձրի դեպքում
Նկ. 11
Ամառային ամենօրյա համազգեստ (երկարաթև վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 12
Ամառային ամենօրյա համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25 oC-ից բարձրի դեպքում
Նկ. 13
Ձմեռային դաշտային համազգեստ` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
Նկ. 14
Ամառային դաշտային համազգեստ` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար
_______________________
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում
Ձև 3
Նկ. 1
Կիտել և կիսաշրջազգեստ` տոնական` իգական սեռի զինծառայողների համար
Նկ. 2
Գլխարկ` տոնական` իգական սեռի զինծառայողների համար
Նկ. 3
Կիտել և կիսաշրջազգեստ` ամենօրյա` իգական սեռի զինծառայողների համար
Նկ. 4
Գլխարկ` ամենօրյա` իգական սեռի զինծառայողների համար
Նկ. 5
Կիտել և կիսաշրջազգեստ` ամառային` իգական սեռի զինծառայողների համար
Նկ. 6
Ձմեռային վերարկու` իգական սեռի զինծառայողների համար
Նկ. 7
Ձմեռային դաշտային համազգեստ` իգական սեռի զինծառայողների համար
Նկ. 8
Ամառային դաշտային համազգեստ` իգական սեռի զինծառայողների համար
_______________________
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում
Ձև 4
_______________________
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2018 թ. սեպտեմբերի 17-ի
N 1218-Լ որոշման
ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
1. Պետական պահպանության ծառայության զինծառայողների տարբերանշաններն են`
1) թևքանշան ամենօրյա և տոնական համազգեստի համար` Հայաստանի Հանրապետության դրոշի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 8 սմ, կապույտ ֆոնի վրա (ձև N 1, նկար 1): Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.
1.1) թևքանշան դաշտային համազգեստի համար` Հայաստանի Հանրապետության դրոշի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 10 սմ, դարչնագույն ֆոնի վրա (ձև N 1.1, նկար 1): Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.
2) խորհրդանշաններ` 1,4 սմ x 2,7 սմ, ոսկեգույն կամ կանաչ (դաշտային հանդերձանքի համար)` պլաստմասսայե (ձև N 2, նկար 1, 2 և 3).
3) տոնական գոտու ճարմանդ` օվալաձև, արույրե` Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով (ձև N 3, նկար 1).
4) գլխարկանշաններ (ձև N 4, նկար 2, 3, 4, 5 և 6), այդ թվում` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, մետաղյա (ձև N 4, նկար 1).
5) ուսադիրներ.
ա. տոնական` ոսկեգույն դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 1, 2 և 3), սպիտակ վերնաշապիկի համար` սպիտակ դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 4, 5, 6 և 7), իգական սեռի զինծառայողների համար (ձև N 5, նկար 8, 9, 10, 11, 12 և 13),
բ. ամենօրյա` դեղնականաչավուն դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 14, 15, 16, 17, 18 և 19), իգական սեռի զինծառայողների համար (ձև N 5, նկար 20, 21, 22, 23, 24 և 25),
գ. դաշտային` (ձև N 5, նկար 26, 27, 28 և 29).
6) վիրավորվածության թվաքանակի նշաններ (ձև N 6, նկար 1, 2, 3, 4, 5 և 6).
7) այլ տարբերանշաններ (ձև N 7, նկար 1, 2, 3, 4, 5, 6 և 7):
(1-ին կետը փոփ. 12.02.2020 թիվ 184-Լ որոշում)
2. Պետական պահպանության ծառայության սպայական և ենթասպայական կազմերի կոչում ունեցող զինծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են համաձայն աղյուսակի և N 8 ձևի (նկար 1, 2, 3, 4, 5, 6 և 7):
______________
ԻՐՏԵԿ - 1, 2, 3, 4, 5, 6 և 7 ձևերի նկարները չեն բերվում
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|Զինվորական |Աստղերի |Աստղերի |Տարածությունն |Ուսադիրների |
|կոչումը |թիվը |տրամագիծը|ուսադիրի |երկարությամբ |
| |ուսադիրների|(մմ) |ներքևի եզրից |աստղերի |
| |վրա | |մինչև 1-ին |կենտրոնների |
| | | |աստղի կենտրոնը|միջև ընկած |
| | | |(մմ) |տարածությունը|
| | | | |(ՄՄ) |
|__________________|___________|_________|______________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|__________________|___________|_________|______________|_____________|
|Գեներալ-լեյտենանտ | 2| 22| 25| 25|
|__________________|___________|_________|______________|_____________|
|Գեներալ-մայոր | 1| 22| 45| -|
|__________________|___________|_________|______________|_____________|
|Գնդապետ | 3| 22| 25| 25|
|__________________|___________|_________|______________|_____________|
|Փոխգնդապետ | 2| 22| 25| -|
|__________________|___________|_________|______________|_____________|
|Մայոր | 1| 22| 45| -|
|__________________|___________|_________|______________|_____________|
|Կապիտան | 4| 13| 25| 25|
|__________________|___________|_________|______________|_____________|
|Ավագ լեյտենանտ | 3| 13| 25| 25|
|__________________|___________|_________|______________|_____________|
|Լեյտենանտ | 2| 13| 25| -|
|__________________|___________|_________|______________|_____________|
|Ավագ ենթասպա | 3| 13| 25| 25|
|__________________|___________|_________|______________|_____________|
|Ենթասպա | 2| 13| 25| 25|
._____________________________________________________________________.
_______________________
(1.1-ին ձև լրաց. 12.02.2020 թիվ 184-Լ որոշում)
ԻՐՏԵԿ - Ձև 8-ի նկարները չեն բերվում