030.0937.060901
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» ՆՀ-32 հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-566 հրամանագրով (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի օգոստոսի 12-ի ՆՀ-642 և 2001 թվականի հունվարի 29-ի ՆՀ-807 հրամանագրերի խմբագրությամբ) հաստատված հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Աղասի ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել հանձնաժողովի անդամի պարտականությունների կատարումից.
բ) հանձնաժողովի կազմում ընդգրկել`
Աիդա ԻՍԿՈՅԱՆԻՆ Երևանի պետական համալսարանի իրավաբանական
ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի
դոցենտ
Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական
կազմակերպության գործադիր տնօրեն:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
6 սեպտեմբերի 2001 թ.
ՆՀ-937