050.0208.140801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2001 թվականի թիվ 208
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը, 20-րդ հոդվածի «է» կետը, 42 և 43-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 200 դրամ և ավելի ցածր անվանական արժեքով դրամանիշերի պահուստների համալրումը, սկսած 2002 թվականից, իրականացնել մետաղադրամներով:
2. Ընդունել ի գիտություն «Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ մետաղադրամների ներդրման նպատակահարմարության վերաբերյալ» տեղեկանքը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դրամական պահուստների համալրման ծրագիրը»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: