040.0252.170316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2016 թվականի N 252-Ն
ԿԵՐԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` 6-ամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետությունում արտադրության և շրջանառության փուլերում կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արդյունավետության և անվտանգության գնահատման ընթացակարգեր:
(2-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո` բացառությամբ 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի մարտի 10-ի
N 252-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԵՐԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում կերի շղթայի օպերատորի գործունեության կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի (այսուհետ` կերային հավելումներ) արտադրության և շրջանառության փուլերում (այսուհետ` կերի շղթա) եզրակացություն տալու հետ կապված հարաբերությունները` կերի շղթայի օպերատորի գործունեության հետևանքով մարդկանց, կենդանիների առողջության ու բարեկեցության և շրջակա միջավայրի վրա տվյալ կերային հավելումների արդյունավետությունն ու անվտանգության պահանջներն ապահովելու նպատակով:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում կերի շղթայում գործառնություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա (բացառությամբ այն ֆիզիկական անձանց, ովքեր գյուղատնտեսական կենդանիները պահում են կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի ստացման նպատակով` միայն անձնական և ընտանեկան օգտագործման համար), ովքեր պատասխանատու են իրենց հսկողության ներքո գտնվող` կերերի պատրաստման և շրջանառության փուլերում կերի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման և կատարման համար (այսուհետ` կերի շղթայի օպերատոր):
3. Կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացությունը (այսուհետ` եզրակացություն) տրվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից (այսուհետ` լիազոր մարմին):
(3-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
4. Եզրակացություն տրամադրվում է կերային հավելումների յուրաքանչյուր արտադրատեսակի համար, և սույն կարգով եզրակացություն չստացած կերի շղթայի օպերատորները չեն կարող այդ կերային հավելման արտադրատեսակով կերի շղթայում գործունեություն իրականացնել:
II. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
5. Լիազոր մարմինը եզրակացությունը տալիս է` հիմնվելով կերային հավելումների անվտանգության և արդյունավետության գնահատման ընթացակարգերի արդյունքների ու գիտականորեն հիմնավորված չափանիշների վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Եզրակացություն տալու նպատակով իրականացվող անվտանգության և արդյունավետության գնահատման ընթացակարգերը տարբերակվում են` ելնելով կերային հավելումների խմբավորումից, հատկություններից, կիրառման նշանակությունից և դրանց ներկայացվող պահանջներից:
7. Լիազոր մարմինը հաստատում է կերի շղթայի օպերատորներին տրված եզրակացությունների գրանցամատյանի ձևը և վարում է այն: Գրանցամատյանը, բացի կերի շղթայի օպերատորի մասին տեղեկություններից, ներառում է նաև կերային հավելումներին վերաբերող հետևյալ տեղեկությունները` կերային հավելման տեսակը, արտադրող երկիրը, թիրախային կենդանիները, բաղադրությունը, օգտագործման պահանջները, պիտանիության ժամկետը:
8. Լիազոր մարմինը եզրակացության տրամադրման մասին տվյալները գրանցում է գրանցամատյանում և 3 աշխատանքային օրվա ընթացքում իր էլեկտրոնային կայքում հրապարակում է ամփոփ տվյալներ:
9. Եզրակացություն տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
10. Եզրակացություն ստանալու նպատակով կերի շղթայի օպերատորը կամ նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում կերի շղթայում գործունեություն իրականացնելու վերաբերյալ եզրակացություն ստանալու մասին հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի, պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, իսկ հայտատուի միջոցով հայտ ներկայացվելու դեպքում` կից ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի պատճենը:
11. Հայտին կից ներկայացվում են փաստաթղթեր, որոնք ներառում են հետևյալ տեղեկությունները`
1) կերային հավելման անունը, ակտիվ նյութի (նյութերի) բնութագիրը, ըստ խմբավորման գործառութային խմբում դասակարգումը.
2) կերային հավելման նմուշի` տվյալ ոլորտում հավատարմագրված լաբորատորիայի փորձաքննության արդյունքները.
3) այն կենդանատեսակները, որոնց կերակրման համար օգտագործվելու է կերային հավելումը.
4) կերային հավելման արտադրության, տեխնոլոգիական գործընթացի և օգտագործման նկարագիրը`
ա. օգտագործումը պատրաստի կերերի մեջ,
բ. օգտագործումը ջրով,
գ. օգտագործման հատուկ պայմանները (եթե առկա են),
դ. կերային հավելման կիրառման (օգտագործման) դադարեցման ժամանակը.
5) կենդանիների սնուցման կարիքների բավարարման, վերարտադրության, կենսագործունեության ու բարեկեցության և կերի հատկությունների վրա ունեցած դրական ազդեցությունը:
12. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են լիազոր մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
13. Լիազոր մարմինը փաստաթղթերի ստացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է հայտի, կից փաստաթղթերի ստացման, դրանց լիարժեքության կամ թերի (անբավարար) լինելու մասին և առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկացնում է հայտատուին` հայտում նշված նախընտրած եղանակով:
14. Եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը թերի են, և (կամ) դրանց ցանկն ամբողջական չէ, ապա լիազոր մարմնի կողմից առաջարկվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել այն:
15. Առանց ժամկետային սահմանափակման կերային հավելումների` թույլատրված մշտական կիրառության նյութերի համար առավել կարճ ժամանակահատվածում գործունեության եզրակացությունը տրվում է` առանց արդյունավետության գնահատման ընթացակարգ իրականացնելու, հաշվի առնելով արդյունավետությունը վկայող այլ փաստարկներ, մասնավորապես, տվյալ կերային հավելման նվազագույնը երկու տարվա կիրառման դրական արդյունքները:
16. Եզրակացություն ստացած` կերային հավելում արտադրող կերի շղթայի օպերատորին, ըստ անհրաժեշտության, կախված կերային հավելման խմբավորումից, հատկություններից և առաջին անգամ կիրառման նշանակությունից, հանձնարարվում է շուկայահանումից հետո իրականացնել դիտանցման ծրագիր, որը հաստատում է լիազոր մարմինը: Դիտանցման ծրագիրն իրականացվում է կերային հավելումների օգտագործումից հետո մարդկանց, կենդանիների առողջության կամ շրջակա միջավայրի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետագծելիության ապահովման համար:
17. Լիազոր մարմինը եզրակացություն ստանալու մասին հայտի և կից փաստաթղթերի, ինչպես նաև դիտանցման ծրագրի մշակման ու այն ներկայացնելու համար կերի շղթայի օպերատորին օժանդակելու նպատակով հաստատում և հրապարակում է ուղեցույց:
18. Լիազոր մարմինը հայտի ստացումից հետո մեկ ամսվա ընթացքում, ներառյալ սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում նշված ժամկետները, տալիս է եզրակացություն` համաձայն N 2 ձևի:
19. Լիազոր մարմինը`
1) հաստատում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի փաթեթի լիարժեքությունը, սույն կարգի 10-րդ ու 11-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը և կազմակերպում է արդյունավետության ու անվտանգության գնահատում.
2) հիմք է ընդունում կերի շղթայի օպերատորի ներկայացրած` տվյալ ոլորտում հավատարմագրված լաբորատորիայի փորձաքննության արդյունքների պատճենը:
20. Լիազոր մարմնի եզրակացությունը ներառում է`
1) կերի շղթայի օպերատորի անունը և գտնվելու վայրը.
2) պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը կամ վկայականի սերիան և համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է եզրակացությունը.
4) կերային հավելման նշանակությունը, գործառութային խմբում դասակարգումը, նշանակման ու օգտագործման նկարագրությունը.
5) կախված արդյունավետության և անվտանգության գնահատման արդյունքից` կերային հավելման օգտագործման հատուկ պայմանների և սահմանափակումների կիրառում այն կենդանիների տեսակների նկատմամբ, որոնց համար նախատեսված է կերային հավելումը.
6) կերային հավելման մակնշման պահանջները` դրանց օգտագործման և հակացուցումների մասին տեղեկություններ (եթե այդպիսիք կան):
21. Սույն կարգի համաձայն կերի շղթայի օպերատորին տրված եզրակացությունն ուժի մեջ է մտնում եզրակացության ստացման օրը` 10 տարի ժամկետով:
22. Լիազոր մարմինը եզրակացությունը տալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացության տվյալները գրանցում է գրանցամատյանում, նշվում են եզրակացությունն ստանալու ու գրանցվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
23. Եզրակացություն ստանալու մասին հայտին կից ներկայացված փաստաթղթերի տվյալների ու կերային հավելման գիտական տեղեկատվության հիման վրա իրականացված գնահատման արդյունքներն առնվազն երեք տարի պահվում են լիազոր մարմնի տեղեկատվական բազայում:
24. Եզրակացություն ստանալու մասին հայտը մերժվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
25. Հայտատուն եզրակացություն ստանալու մասին հայտի մերժումից հետո կարող է ներկայացնել նոր հայտ:
26. Հայտատուն եզրակացություն ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:
Ձև N 1
ՀԱՅՏ
ԿԵՐԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի ղեկավար
........................... ին
(անունը, ազգանունը)
1. Հայտատու`
1) իրավաբանական անձի անվանումը
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
2) ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը, անձնագրային
տվյալները` սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
2. Գտնվելու վայրը (իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի
(անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի
հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
4. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը կամ վկայականի սերիան
և համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________________
5. Կերային հավելման անվանումը
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
6. Կից ներկայացվող փաստաթղթերը`
1) կերային հավելման անվանումը, ակտիվ նյութի (նյութերի) բնութագիրը.
2) կերային հավելման նմուշի` տվյալ ոլորտում հավատարմագրված լաբորատորիայի փորձաքննության արդյունքները.
3) այն կենդանատեսակները, որոնց կերակրման համար օգտագործվելու է կերային հավելումը.
4) կերային հավելման արտադրության, տեխնոլոգիական գործընթացի և օգտագործման նկարագիրը`
ա. օգտագործումը պատրաստի կերերի մեջ,
բ. օգտագործումը ջրով,
գ. օգտագործման հատուկ պայմանները (եթե առկա են),
դ. կերային հավելման կիրառման (օգտագործման) դադարեցման ժամանակը.
5) կենդանիների սնուցման կարիքների բավարարման, վերարտադրության, կենսագործունեության ու բարեկեցության և կերի հատկությունների վրա ունեցած դրական ազդեցությունը:
7. Հայտատուի միջոցով ներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի պատճենը:
8. Լիազոր մարմնի հետ կապի հետագա հաստատման` հայտատուի նախընտրած եղանակը (X նշել քառակուսիներից որևէ մեկի մեջ)`
.__. առձեռն.
.__.
.__. փոստով.
.__.
.__. էլեկտրոնային համակարգի միջոցով:
.__.
9. Հայտը կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը
_______________________________________________________________________
Հայտատու _____________________ _______________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
______________________________________________________________
(պաշտոնը, անհատ ձեռնարկատեր կամ ներկայացուցիչ)
(1-ին ձևը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
Ձև N 2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԿԵՐԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Կերի շղթայի օպերատորի անվանումը (անունը, ազգանունը) և գտնվելու
(բնակության) վայրը
_______________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)
անունը, ազգանունը)
2. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը կամ վկայականի սերիան
և համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
3. Գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է
եզրակացությունը________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
4. Կերային հավելման նշանակությունը, գործառութային խմբում դասակարգումը
և բաշխումը, նշանակման ու օգտագործման նկարագրությունը

5. Կախված արդյունավետության և անվտանգության գնահատման արդյունքից`
կերային հավելման շուկայահանումից հետո դիտանցումների ու օգտագործման
հատուկ պայմանների և սահմանափակումների կիրառումն այն կենդանիների
տեսակների նկատմամբ, որոնց համար նախատեսված է կերային հավելումը
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
6. Կերային հավելման մակնշման պահանջները` դրանց օգտագործման և
հակացուցումների մասին տեղեկություններ (եթե այդպիսիք կան)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Հայաստանի Հանրապետության
սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի ղեկավար ______________ _____________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ______________ 20 թ.
(2-րդ ձևը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)