040.0827.300715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2015 թվականի N 827-Ն
ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ (ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ) ՊԱՏՇԱՃ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ԵՎ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 531-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 7-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում (նախնական արտադրության գործառնություններից հետո) պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ժամանակացույցը` համաձայն N 1 հավելվածի.
2) կերեր և կերային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգերի (ըստ արտադրության ոլորտների) ներդրման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված ոլորտներում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման յուրաքանչյուր ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ տեսչական մարմնի պաշտոնական կայքում տեղադրել դրա մասին տեղեկություն:
(2-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների սահմանելու մասին» N 531-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 23-ի
N 827-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ (ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ) ՊԱՏՇԱՃ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ԵՎ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Խումբը, |Տնտեսական գործունեության տեսակը |Ներդրման ժամկետի |
|ը/կ|դասը, |(գործունեության ոլորտը) |ավարտը |
| |ենթադասը| | |
|___|________|__________________________________|_____________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|________|__________________________________|_____________________|
|1. |10.1 |Մսի մշակում և պահածոյացում, |գերփոքր առևտրային |
| | |մսամթերքի արտադրություն |կազմակերպություններ |
| |________|__________________________________|և անհատ |
| |10.2 |Ձկների, խեցեմորթների և |ձեռնարկատերեր` մինչև |
| | |կակղամորթների մշակում և |2020 թ. հունվարի 1-ը |
| | |պահածոյացում | |
| |________|__________________________________|փոքր առևտրային |
| |10.32 |Մրգահյութերի և բանջարահյութերի |կազմակերպություններ |
| | |արտադրություն |և անհատ |
| |________|__________________________________|ձեռնարկատերեր` մինչև |
| |10.39 |Մրգերի և բանջարեղենի մշակում և |2019 թ. հունվարի 1-ը |
| | |պահածոյացում, չներառված ուրիշ | |
| | |խմբավորումներում |միջին առևտրային |
| |________|__________________________________|կազմակերպություններ |
| |10.5 |Կաթնամթերքի արտադրություն |և անհատ |
| |________|__________________________________|ձեռնարկատերեր` մինչև |
| |10.86 |Համասեռված բաղադրիչներ պարունակող |2018 թ. հունվարի 1-ը |
| | |և սննդակարգային (դիետիկ) սննդի | |
| | |արտադրություն |այլ առևտրային |
| | | |կազմակերպություններ |
| | | |և անհատ |
| | | |ձեռնարկատերեր` մինչև |
| | | |2017 թ. հունվարի 1-ը |
|___|________|__________________________________|_____________________|
|2. |10.71 |Հացի և թարմ ալյուրե հրուշակեղենի |գերփոքր առևտրային |
| | |արտադրություն |կազմակերպություններ |
| |________|__________________________________|և անհատ |
| |10.72 |Պաքսիմատների, թխվածքաբլիթների, |ձեռնարկատերեր` մինչև |
| | |երկարատև պահման ալյուրե |2021 թ. հունվարի 1-ը |
| | |հրուշակեղենի արտադրություն | |
| |________|__________________________________|փոքր առևտրային |
| |11.02 |Խաղողի գինու արտադրություն |կազմակերպություններ |
| |________|__________________________________|և անհատ |
| |11.03 |Խնձորի և այլ պտղահատապտղային |ձեռնարկատերեր` մինչև |
| | |գինիների արտադրություն |2020 թ. հունվարի 1-ը |
| |________|__________________________________| |
| |11.05 |Գարեջրի արտադրություն |միջին առևտրային |
| |________|__________________________________|կազմակերպություններ |
| |11.06 |Ածիկի արտադրություն |և անհատ |
| |________|__________________________________|ձեռնարկատերեր` մինչև |
| |11.07 |Ոչ ալկոհոլային խմիչքների |2019 թ. հունվարի 1-ը |
| | |արտադրություն. հանքային և | |
| | |շշալցված այլ ջրերի արտադրություն |այլ առևտրային |
| | | |կազմակերպություններ |
| | | |և անհատ |
| | | |ձեռնարկատերեր` մինչև |
| | | |2018 թ. հունվարի 1-ը |
|___|________|__________________________________|_____________________|
|3. |10.31 |Կարտոֆիլի մշակում և պահածոյացում |գերփոքր առևտրային |
| |________|__________________________________|կազմակերպություններ |
| |10.4 |Բուսական և կենդանական յուղերի և |և անհատ |
| | |ճարպերի արտադրություն |ձեռնարկատերեր` մինչև |
| |________|__________________________________|2022 թ. հունվարի 1-ը |
| |10.6 |Ալրաղաց արդյունաբերության, օսլայի | |
| | |և օսլա պարունակող մթերքի |փոքր առևտրային |
| | |արտադրություն |կազմակերպություններ |
| |________|__________________________________|և անհատ |
| |10.73 |Մակարոնեղենի և համանման ալյուրե |ձեռնարկատերեր` մինչև |
| | |արտադրատեսակների արտադրություն |2021 թ. հունվարի 1-ը|
| |________|__________________________________| |
| |10.81 |Շաքարի արտադրություն |միջին առևտրային |
| |________|__________________________________|կազմակերպություններ |
| |10.82 |Կակաոյի, շոկոլադի և շաքարե |և անհատ |
| | |հրուշակեղենի արտադրություն |ձեռնարկատերեր` մինչև |
| |________|__________________________________|2020 թ. հունվարի 1-ը |
| |10.83 |Սուրճի և թեյի մշակում | |
| |________|__________________________________|այլ առևտրային |
| |10.84 |Համեմունքների արտադրություն |կազմակերպություններ |
| |________|__________________________________|և անհատ |
| |10.89.2 |Խմորիչների արտադրություն |ձեռնարկատերեր` մինչև |
| |________|__________________________________|2019 թ. հունվարի 1-ը |
| |10.89.9 |Այլ սննդամթերքի արտադրություն, | |
| | |չներառված ուրիշ խմբավորումներում | |
| |________|__________________________________| |
| |11.01 |Ալկոհոլային խմիչքների թորում, | |
| | |բազմաթորում և խառնում | |
| |________|__________________________________| |
| |11.04 |Խմորման նյութերից այլ չթորած | |
| | |խմիչքների արտադրություն | |
|___|________|__________________________________|_____________________|
|4. |46.3 |Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի |գերփոքր առևտրային |
| |(բացա- |մեծածախ առևտուր |կազմակերպություններ |
| |ռությամբ| |և անհատ |
| |46.35-ի)| |ձեռնարկատերեր` մինչև |
| |________|__________________________________|2023 թ. հունվարի 1-ը |
| |47.2 |Սննդամթերքի, խմիչքների և | |
| |(բացա- |ծխախոտային արտադրատեսակների |փոքր առևտրային |
| |ռությամբ|մանրածախ առևտուր մասնագիտացված |կազմակերպություններ |
| |47.26-ի)|խանութներում |և անհատ |
| |________|__________________________________|ձեռնարկատերեր` մինչև |
| |47.81.3 |Սննդամթերքի մանրածախ առևտուր |2022 թ. հունվարի 1-ը |
| | |շուկաներում | |
| |________|__________________________________|միջին առևտրային |
| |56.10.1 |Ռեստորանների ծառայություններ |կազմակերպություններ |
| |________|__________________________________|և անհատ |
| |56.10.2 |Արագ սննդի կետերի ծառայություններ |ձեռնարկատերեր` մինչև |
| |________|__________________________________|2021 թ. հունվարի 1-ը |
| |56.21 |Պատրաստի սնունդ մատակարարող | |
| | |կազմակերպությունների |այլ առևտրային |
| | |գործունեություն |կազմակերպություններ |
| |________|__________________________________|և անհատ |
| |56.29.1 |Կազմակերպություններին կից |ձեռնարկատերեր` մինչև |
| | |ճաշարանների և խորտկարանների |2020 թ. հունվարի 1-ը |
| | |ծառայություններ | |
| |________|__________________________________| |
| |56.29.9 |Հանրային սննդի կազմակերպման այլ | |
| | |գործունեություն, չներառված ուրիշ | |
| | |խմբավորումներում | |
| |________|__________________________________| |
| |56.30 |Բարերի և խմիչքների մատուցման | |
| | |համանման կետերի ծառայություններ | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 23-ի
N 827-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՆԵՐԴՐՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Դասը |Տնտեսական գործունեության տեսակը |Ներդրման ժամկետի |
|ը/կ| |(արտադրության ոլորտը) |ավարտը |
|___|________|__________________________________|_____________________|
|1. |10.91 |Գյուղատնտեսական կենդանիների համար |մինչև 2022 թ. |
| | |պատրաստի կերերի արտադրություն |հունվարի 1-ը |
| |________|__________________________________| |
| |10.92 |Տնային կենդանիների համար պատրաստի | |
| | |կերերի արտադրություն | |
| |________|__________________________________| |
| |- |Գյուղատնտեսական և տնային | |
| | |կենդանիների համար կերային | |
| | |հավելումների արտադրություն | |
._____________________________________________________________________.