Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ ...

01.03.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.04.1995  -ից մինչեւ   01.03.1998  -ը:
 

/ուժը կորցրել է 01.03.98թ` 22.10.97թ թիվ 466 որոշում/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 1995 թվ. թիվ 199

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 164 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 410 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հանձնման աշխատանքներն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի թիվ 164 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 410 որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերը հաստատելու մասին» թիվ 164 որոշման 2-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերը կազմվում են մեկ օրինակից, որը տրվում է հողի սեփականատիրոջը կամ օգտագործողին, իսկ շրջանային հողաշինարարական ծառայությունում պահվում է տվյալ հողամասի հատակագծի լուսապատճենը».

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 3-ի «Հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հանձնման աշխատանքների մասին» թիվ 410 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերով» բառերը փոխարինել «պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների պատվերով» բառերով.

նույն որոշմամբ հաստատված հողի սեփականության իրավունքի պետական ակտերի կազմման և տրամադրման ժամանակավոր կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հողի սեփականության իրավունքի պետական ակտերը կազմվում են մեկ օրինակից, որը տրվում է հողի սեփականատիրոջը, իսկ շրջանային հողաշինարարական ծառայությունում պահվում է տվյալ հողամասի հատակագծի լուսապատճենը»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.1995
N 199
Որոշում