Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 նոյեմբերի 2020 թվականի N 31-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից), բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) տնօրեններին`

1) Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված` բժշկական կազմակերպությունում առաջնահերթություն տալ ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությանն ու սպասարկմանը, ինչպես նաև մշտապես ունենալ ազատ մահճակալներ` անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը անխափան և ժամանակին կազմակերպելու համար,

2) բժշկական կազմակերպությունում մատուցել պացիենտների շտապ և անհետաձգելի, ինչպես նաև պլանային բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ` ոլորտը կարգավորող իրավական ակտերի դրույթներին համապատասխան,

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել ըստ առաջնահերթության` հիմք ընդունելով պացիենտի նախնական ախտորոշումը, առողջական վիճակի գնահատումը և բժշկական օգնության և սպասարկման մատուցման հրատապությունը:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:

3. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի պետ Լիլիթ Բաբախանյան`

հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը`

 

 

pin
Առողջապահության նախարարություն
03.11.2020
N 31-Ն
Հրաման