040.1215.051118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 նոյեմբերի 2018 թվականի N 1215-Լ
«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից չառաջնորդվել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 1-ի նիստի N 8 արձանագրության 20-րդ կետով հավանության արժանացած «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 1-ի
N 1215-Լ որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ
I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
1. «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման N 1 հավելվածի 243-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակներում:
2. «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգի հիմնական նպատակը Հայաստանում ինժեներական քաղաքի հիմնման միջոցով Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (այսուհետ` ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը նպաստելն է` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացումը:
3. Ինժեներական քաղաքը նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունները (հաստատությունները):
4. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանը ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների` գլոբալ շուկաներ արտահանող երկիր դարձնելն է, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց` ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:
II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
5. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ:
6. Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ-ի ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:
7. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրը բաղկացած է 2 հիմնական բաղադրիչներից` ենթակառուցվածքային և բովանդակային: Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է ստեղծել արդիական ենթակառուցվածք` բաղկացած ինժեներական բիզնես աքսելերատորից և համատեղ աշխատանքային տարածքից, ինժեներական կենտրոնից, ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերից: Երկրորդ բաղադրիչը ներառում է 3 ուղղություն`
1) լաբորատորիաների, արհեստանոցի և փոքր չափաքանակներով նմուշային արտադրության արտադրամասի ծրագիր (համատեղ օգտագործման լաբորատորիաներ).
2) աքսելերացիոն ծրագիր (նորաստեղծ ընկերությունների ժամանակավոր ինկուբացիա, թրեյնինգներ, մենթորություն).
3) «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոն` իր ուսումնական ծրագրերով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում:
8. Ինժեներական բիզնես աքսելերատորը և Համատեղ աշխատանքային տարածքը կունենան աքսելերացիոն և ինկուբացիոն գործունեության համար նախատեսված սարքավորումներ, սկսնակների համար փոքր գրասենյակային տարածքներ, թիմերի համար համատեղ աշխատանքային տարածք, վարչական տարածք` ղեկավար կազմի և տեխնիկական անձնակազմի համար, հանդիպումների սրահներ, համագումարների դահլիճ, դասընթացների սենյակներ և համատեղ օգտագործման լաբորատորիաներ:
9. Ինժեներական քաղաքն ստեղծելու նպատակով ընտրվել է Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 3.0 հեկտար մակերեսով հողամասը, որն առանցքային նշանակություն ունի «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի դրական արդյունքների ապահովման համար: Այն թույլ կտա մեկ վայրում համախմբել ինժեներական էկոհամակարգի հիմնական մասնակիցներին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մեծապես կարևորելով նշված հանգամանքը, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներն ընտրված տարածքում «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար:
10. Նախատեսվում է ծրագրի շրջանակում ձևավորել հավաստագրման հանձնաժողով, որը կքննարկի ինժեներական քաղաքում հողակտորների հատկացման, ռեզիդենտի կարգավիճակ ստանալու նպատակով ներկայացված հայտերը և կընդունի որոշումներ` հայտերը բավարարելու կամ մերժելու մասին:
III. ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
11. Հիմնական խնդիրներն են`
1) ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունների աճը խթանելու համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը.
2) ԻԲՏ-ի ոլորտում հետազոտությունների և մշակումների (R&D) իրականացման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը.
3) ԻԲՏ-ի ոլորտի նորարարական գաղափարների աքսելերացիայի և առևտրայնացման համար արդյունավետ մեխանիզմների ձևավորումը.
4) ԻԲՏ-ի ոլորտի սկսնակ ընկերությունների ձևավորմանն աջակցությունը.
5) շուկայի պահանջարկին համապատասխան ԻԲՏ-ի ոլորտի որակյալ մասնագետների առկայության ապահովումը:
12. Հիմնական նպատակներն են`
1) Հայաստանում ձևավորել ինժեներական կլաստեր` աջակցելով ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունների միջև ցանցային համագործակցությանն ու նպաստելով համատեղ արտադրության (լաբորատորիաների) գործարկմանը.
2) խթանել ԻԲՏ-ի ոլորտում ներդրումների ներգրավումը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը.
3) Հայաստանի ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունների համար ստեղծել ինովացիոն ենթակառուցվածք` համալրված արդիական սարքավորումներով, ընդհանուր լոգիստիկ համակարգով և ծրագրերով, ինչը հնարավորություն կտա ԻԲՏ-ի ոլորտի ընկերություններին իրենց տեխնոլոգիական լուծումների մշակման համար կիրառել ժամանակակից գործիքներ և սարքավորումներ.
4) խթանել ԻԲՏ-ի ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը:
IV. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ (ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
13. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները (գործողությունները)`
1) ենթակառուցվածքների ստեղծում և տարածքի բարելավում, այդ թվում` ճանապարհների, մայթեզրերի, կանաչապատ տարածքների բարեկարգում, ցանկապատում, ճանապարհային լուսավորության, ջրի, գազի, էլեկտրականության, ինտերնետային կապի համակարգերի ապահովում.
2) ինժեներական բիզնես աքսելերատորի, համատեղ աշխատանքային տարածքի, ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերի նախագծում և կառուցում.
3) ինժեներական քաղաքի շենքերի, այդ թվում` ինժեներական կենտրոնի, ինժեներական բիզնես աքսելերատորի, համատեղ աշխատանքային տարածքի, ընդհանուր օգտագործման տարածքների կահավորում և սարքավորումներով հագեցում (չափման լաբորատորիա, էլեկտրոնիկայի արտադրության գիծ, ինժեներական ապարատների արտադրության լաբորատորիա, արհեստանոց և այլն).
4) ինժեներական քաղաքի կառավարման մարմինների ձևավորում, որը կազմավորվելու է համայնատիրության մոդելով, և որի ձևավորման սկզբունքները կկարգավորվեն հաջորդիվ ընդունվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով.
5) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում ինժեներական քաղաքում «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոնի հիմնում.
6) ԻԲՏ-ի ոլորտի սկսնակների համար աքսելերացիոն ծրագրի մշակում և իրականացում.
7) ինժեներական քաղաքում ԻԲՏ-ի ոլորտի մասնագետների համար դասընթացների կազմակերպում և անցկացում, դասընթացավարների կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում.
8) ցանցային միջոցառումների, մրցույթների, վենչուրային համաժողովների կազմակերպում և այլն:
V. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Ինժեներական քաղաքի ստեղծումը տնտեսական և սոցիալական ազդեցություն կունենա ԻԲՏ-ի ոլորտի վրա: Մեկ վայրում ինժեներների և բարձր տեխնոլոգիական որակյալ մասնագետների համախմբումը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, նորարար գաղափարների գեներացմանը, սկսնակ ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային և տեղական շուկաներում տեխնոլոգիական լուծումների առաջադրմանը` բարձրացնելով Հայաստանի տնտեսության մրցունակությունն ու խթանելով տնտեսական աճը:
15. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ-ի ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում, 40 տոկոսով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30 տոկոսով արտահանման ծավալների աճ:
VI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
16. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտավորապես 21.2 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրում, ընդ որում, ընդհանուր ծախսերի 50 տոկոսը (մինչև 10.5 մլն ԱՄՆ-ի դոլար) նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը` «Նեյշնլ Ինսթրումենթսի» և կոնսորցիումի (ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ) կողմից: Նախատեսվում է, որ ծրագիրն ինքնածախսածածկ կդառնա գործունեության 4-րդ տարում:
VII. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
17. Հայեցակարգի ընդունումն էապես կնպաստի ԻԲՏ-ի ոլորտի արդիական ենթակառուցվածքների ձևավորմանը, ոլորտի նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների արտահանմանը` խթանելով Հայաստանում ԻԲՏ-ի ոլորտի և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացումը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 1-ի
N 1215-Լ որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառման |Ակնկալվող |Պատասխանա- |Ժամկետը |Ֆինասավոր-|
|ը/կ|անվանումը |արդյունքը |տու | |ման |
| | | |մարմինը | |աղբյուրը |
|___|_________________|______________|___________|_________|__________|
|1. |«Ինժեներական |Համաշխարհային |Առևտրի |2019թ. |Ֆինանսա- |
| |քաղաքի» ստեղծման |բանկի ընթացա- |խթանման և |երկրորդ |վորում չի |
| |ծրագրի շրջանակում|կարգերին |որակի ենթա-|եռամսյակ |պահանջվում|
| |ամբողջական |համապատասխան |կառուցվածքի| | |
| |առաջարկի |ընտրված |ծրագրի | | |
| |հաստատում |ամբողջական |իրականացման| | |
| | |առաջարկի |ղեկավար | | |
| | |առկայություն |հանձնաժողով| | |
| | | |(համաձայ- | | |
| | | |նությամբ) | | |
|___|_________________|______________|___________|_________|__________|
|2. |«Ինժեներական |»Ինժեներական |ՀՀ տրանս- |2019 թ. |Ֆինանսա- |
| |քաղաքի» ստեղծման |քաղաքի» |պորտի, կապի|երկրորդ |վորում չի |
| |ծրագրի |ստեղծման |և տեղե- |եռամսյակ |պահանջվում|
| |իրականացման համար|ծրագրի |կատվական | | |
| |հողի |իրականացման |տեխնոլոգիա-| | |
| |սեփականության |համար |ների նախա- | | |
| |իրավունքի |անհրաժեշտ հողի|րարություն | | |
| |փոխանցում Երևանի |սեփականության |(ներկայիս` | | |
| |քաղաքապետարանից |իրավունքի |ՀՀ բարձր | | |
| |Հայաստանի |առկայություն |տեխնոլոգիա-| | |
| |Հանրապետությանը | |կան | | |
| | | |արդյու- | | |
| | | |նաբերության| | |
| | | |նախարարու- | | |
| | | |թյուն) | | |
| | | |Երևանի | | |
| | | |քաղաքա- | | |
| | | |պետարան | | |
| | | |(համաձայ- | | |
| | | |նությամբ) | | |
| | | |«Ինժիներա- | | |
| | | |կան | | |
| | | |ասոցիացիա» | | |
| | | |ՀԿ (համաձայ| | |
| | | |նությամբ) | | |
|___|_________________|______________|___________|_________|__________|
|3. |Հավաստագրման |Ինժեներական |ՀՀ բարձր |2020 թ. |Ֆինանսա- |
| |հանձնաժողովի |քաղաքում |տեխնոլոգիա-|երրորդ |վորում չի |
| |ստեղծում և |ռեզիդենտի |կան արդյու-|եռամսյակ |պահանջվում|
| |լիազորությունների|կարգավիճակ |նաբերության| | |
| |սահմանում ՀՀ |ստանալու համար|նախարարու- | | |
| |կառավարության |ներկայացված |թյուն | | |
| |որոշմամբ |հայտերի |ՀՀ | | |
| | |քննարկման և |էկոնոմիկայի| | |
| | |որոշումների |նախարարու- | | |
| | |ընդունման |թյուն | | |
| | |լիազորու- |Ձեռնարկու- | | |
| | |թյուններ |թյունների | | |
| | |ունեցող |ինկուբատոր | | |
| | |հավաստագրման |հիմնադրամ | | |
| | |հանձնաժողովի |(համաձայ- | | |
| | |առկայություն |նությամբ) | | |
| | | |«Ինժինե- | | |
| | | |րական | | |
| | | |ասոցիացիա» | | |
| | | |ՀԿ | | |
| | | |(համաձայ- | | |
| | | |նությամբ) | | |
| | | |«Նեյշնլ | | |
| | | |Ինսթրու- | | |
| | | |մենթս» | | |
| | | |ընկերու- | | |
| | | |թյուն | | |
| | | |(համաձայ- | | |
| | | |նությամբ) | | |
|___|_________________|______________|___________|_________|__________|
|4. |«Ինժեներական |»Ինժեներական |Մրցութային |2019թ. |Համաշխար- |
| |քաղաքի» ստեղծման |քաղաքի» |կարգով |չորրորդ |հային |
| |ծրագրի շրջանակում|ստեղծման |ընտրված |եռամսյակ |բանկի |
| |հողի բարեկարգման |ծրագրի |կազմակեր- | |«Առևտրի |
| |աշխատանքների |շրջանակում |պություն | |խթանման և |
| |իրականացման |հողի |(համաձայ- | |որակի |
| |նպատակով |բարեկարգման |նությամբ) | |ենթակա- |
| |նախագծային |աշխատանքների | | |ռուցվածքի |
| |կազմակերպության |իրականացման | | |ծրագիր» |
| |ընտրություն |նպատակով | | |վարկային |
| | |նախագծային | | |համաձայ- |
| | |կազմակերպու- | | |նագիր |
| | |թյան | | |ՀՀ օրենքով|
| | |ընտրություն | | |չարգելված |
| | | | | |այլ |
| | | | | |միջոցներ |
|___|_________________|______________|___________|_________|__________|
|5. |«Ինժեներական |»Ինժեներական |Մրցութային |2020թ. |Համաշխար- |
| |քաղաքի» ստեղծման |քաղաքի» |կարգով |առաջին |հային |
| |ծրագրի շրջանակում|ստեղծման |ընտրված |եռամսյակ |բանկի |
| |ինժեներական |ծրագրի |կազմակեր- | |«Առևտրի |
| |բիզնես |շրջանակում |պություն | |խթանման և |
| |աքսելերատորի |ինժեներական |(համաձայ- | |որակի |
| |շենքի կառուցման |բիզնես |նությամբ) | |ենթակա- |
| |նպատակով |աքսելերատորի | | |ռուցվածքի |
| |նախագծային |շենքի | | |ծրագիր» |
| |կազմակերպության |կառուցման | | |վարկային |
| |ընտրություն |նպատակով | | |համաձայ- |
| | |նախագծային | | |նագիր |
| | |կազմակերպու- | | |ՀՀ օրենքով|
| | |թյան | | |չարգելված |
| | |ընտրություն | | |այլ |
| | | | | |միջոցներ |
|___|_________________|______________|___________|_________|__________|
|6. |«Ինժեներական |»Ինժեներական |Առևտրի |Ըստ |Համաշխար- |
| |քաղաքի» ստեղծման |քաղաքի» |խթանման և |Առևտրի |հային |
| |ծրագրի շրջանակում|ստեղծման |որակի ենթա-|խթանման |բանկի |
| |հողի բարեկարգման |ծրագրի |կառուցվածքի|և որակի |«Առևտրի |
| |աշխատանքների |շրջանակում |ծրագրի |ենթակա- |խթանման և |
| |իրականացման համար|հողի |իրականացման|ռուցվածքի|որակի |
| |շինարարական |բարեկարգման |ղեկավար |ծրագրով |ենթակա- |
| |կազմակերպության |աշխատանքների |հանձնաժողով|սահմանված|ռուցվածքի |
| |ընտրության |իրականացման |(համաձայ- |ընթացա- |ծրագիր» |
| |արդյունքում |համար |նությամբ) |կարգի |վարկային |
| |Պայմանագրի |շինարարական |Մրցութային | |համաձայ- |
| |ստորագրում և |կազմակերպու- |կարգով | |նագիր |
| |աշխատանքների |թյան |ընտրված | |ՀՀ օրենքով|
| |մեկնարկ |առկայություն |կազմակեր- | |չարգելված |
| | |և |պություն | |այլ |
| | |աշխատանքների |(համաձայ- | |միջոցներ |
| | |մեկնարկի |նությամբ) | | |
| | |ապահովում | | | |
|___|_________________|______________|___________|_________|__________|
|7. |«Ինժեներական |»Ինժեներական |Առևտրի |Ըստ |Համաշխար- |
| |քաղաքի» ստեղծման |քաղաքի» |խթանման և |Առևտրի |հային |
| |ծրագրի շրջանակում|ստեղծման |որակի ենթա-|խթանման |բանկի |
| |ինժեներական |ծրագրի |կառուցվածքի|և որակի |«Առևտրի |
| |բիզնես |շրջանակում |ծրագրի |ենթակա- |խթանման և |
| |աքսելերատորի |ինժեներական |իրականացման|ռուցվածքի|որակի |
| |շենքի |բիզնես |ղեկավար |ծրագրով |ենթակա- |
| |շինարարության |աքսելերատորի |հանձնաժողով|սահմանված|ռուցվածքի |
| |իրականացման համար|շենքի |(համաձայ- |ընթացա- |ծրագիր» |
| |շինարարական |շինարարության |նությամբ) |կարգի |վարկային |
| |կազմակերպության |իրականացման |Մրցութային | |համաձայ- |
| |ընտրության |համար |կարգով | |նագիր |
| |արդյունքում |շինարարական |ընտրված | |ՀՀ օրենքով|
| |Պայմանագրի |կազմակերպու- |կազմակեր- | |չարգելված |
| |ստորագրում և |թյան |պություն | |այլ |
| |աշխատանքների |առկայություն |(համաձայ- | |միջոցներ |
| |մեկնարկ |և |նությամբ) | | |
| | |աշխատանքների | | | |
| | |մեկնարկի | | | |
| | |ապահովում | | | |
|___|_________________|______________|___________|_________|__________|
|8. |«Ինժեներական |»Ինժեներական |Մրցութային |Ըստ |Համաշխար- |
| |քաղաքի» ստեղծման |քաղաքի» |կարգով |Առևտրի |հային |
| |ծրագրի շրջանակում|ստեղծման |ընտրված |խթանման |բանկի |
| |հողի բարեկարգման |ծրագրի |կազմակեր- |և որակի |«Առևտրի |
| |աշխատանքների |շրջանակում |պություն |ենթակա- |խթանման և |
| |իրականացման ավարտ|հողի |(համաձայ- |ռուցվածքի|որակի |
| | |բարեկարգման |նությամբ) |ծրագրով |ենթակա- |
| | |աշխատանքների | |սահմանված|ռուցվածքի |
| | |իրականացման | |ընթացա- |ծրագիր» |
| | |ապահովում | |կարգի |վարկային |
| | | | | |համաձայ- |
| | | | | |նագիր |
| | | | | |ՀՀ օրենքով|
| | | | | |չարգելված |
| | | | | |այլ |
| | | | | |միջոցներ |
|___|_________________|______________|___________|_________|__________|
|9. |«Ինժեներական |»Ինժեներական |Մրցութային |Ըստ |Համաշխար- |
| |քաղաքի» ստեղծման |քաղաքի» |կարգով |Առևտրի |հային |
| |ծրագրի շրջանակում|ստեղծման |ընտրված |խթանման |բանկի |
| |ինժեներական |ծրագրի |կազմակեր- |և որակի |«Առևտրի |
| |բիզնես |շրջանակում |պություն |ենթակա- |խթանման և |
| |աքսելերատորի |ինժեներական |(համաձայ- |ռուցվածքի|որակի |
| |շենքի |բիզնես |նությամբ) |ծրագրով |ենթակա- |
| |շինարարության |աքսելերատորի | |սահմանված|ռուցվածքի |
| |իրականացման ավարտ|շենքի | |ընթացա- |ծրագիր» |
| | |շինարարական | |կարգի |վարկային |
| | |աշխատանքների | | |համաձայ- |
| | |իրականացման | | |նագիր |
| | |ապահովում | | |ՀՀ օրենքով|
| | | | | |չարգելված |
| | | | | |այլ |
| | | | | |միջոցներ |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը խմբ. 02.07.2020 թիվ 1098-Լ որոշում)