040.0752.220612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 2012 թվականի N 752-Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 177-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 5.0 հեկտար հողամասը (որից` 0.94605 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 3 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 1 հավելվածի, Դրախտիկ համայնքին հարակից տարածքից 5.0 հեկտար հողամասը (որից` 2.7 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 4 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 2 հավելվածի, Լճաշեն համայնքին հարակից տարածքից 1.37 հեկտար հողամասը (ամբողջ հողատարածքը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ներքև) տրամադրել հանրային լողափի (N 5 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 3 հավելվածի, Ծովազարդ համայնքին հարակից տարածքից 3.3 հեկտար հողամասը (որից` 0.77 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 6 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 4 հավելվածի, Նորատուս համայնքին հարակից տարածքից 0.78 հեկտար հողամասը (հողատարածքն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 7 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 5 հավելվածի, Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 0.5 հեկտար հողամասը (որից` 0.30395 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայանի (բազայի) շենքի կառուցման համար` համաձայն N 6 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.07.2020 թիվ 1116-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 02.07.2020 թիվ 1116-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 7-ի
N 752-Ն որոշման
ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԱԾՔ ___________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
(1-ին հավելվածը լրաց. 02.07.2020 թիվ 1116-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 7-ի
N 752-Ն որոշման
ԴՐԱԽՏԻԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ___________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 7-ի
N 752-Ն որոշման
ԼՃԱՓ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ___________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 7-ի
N 752-Ն որոշման
ԾՈՎԱԶԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ___________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 7-ի
N 752-Ն որոշման
ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ___________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 7-ի
N 752-Ն որոշման
________________________________
ԻՐՏԵԿ - տեղանքի իրադրության հատակագիծը չի բերվում
(6-րդ հավելվածը լրաց. 02.07.2020 թիվ 1116-Ն որոշում)