Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ...

 

 

ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

10 մայիսի 2019 թվականի N 121-Լ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար բնապահպանական նորմեր և կանոններ սահմանող նորմատիվ իրավական ակտերի ցանկը համաձայն հավելվածի:

 

    ՆԱԽԱՐԱՐ                      է. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի

2019 թ. մայիսի 10-ի

N 121-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք, ընդունվել է 02.05.2001, Հ0-185, ՀՀՊՏ 2001.06.15/17(149),

2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք, ընդունվել է 04.10.2016, Հ0-165-Ն, ՀՀՊՏ 2016.11.04/79(1259),

3. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրք, ընդունվել է 24.10.2005, Հ0-211-Ն, ՀՀՊՏ 2005.12.07/75(447),

4. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք, ընդունվել է 28.11.2011, Հ0-280-Ն, ՀՀՊՏ 2011.12.21/69(872),

5. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք, ընդունվել է 04.06.2002, Հ0-373-Ն, ՀՀՊՏ 2002.07.10/24(199),

6. «Թափոնների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենք, ՀՀՊՏ 2004.12.28/72(371),

7. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենք, ՀՀՊՏ 2014.07.30/41(1054),

8. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենք, ՀՀՊՏ 2001.08.08/26(158),

9. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենք, ՀՀԳԽՏ 1994/21,

10. «Բուսական աշխարհի մասին» 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-22 օրենք, ՀՀՊՏ 1999.12.27/31(97),

11. «Կենդանական աշխարհի մասին» 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենք, ՀՀՊՏ 2000.05.12/9(107),

12. «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» 2005 թվականի մայիսի 3-ի ՀՕ-88-Ն օրենք, ՀՀՊՏ 2005.06.08/35(407),

13. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի Հ0-211-Ն օրենք, ՀՀՊՏ 2006.12.25/66(521),

14. «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-218-Ն օրենք, ՀՀՊՏ 2006.12.25/66(521),

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշում, ՀՀՊՏ 2006.02.15/8(463),

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» N 2291-Ն որոշում, ՀՀՊՏ 2006.02.01/6(461),

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշում, ՀՀՊՏ 2003.03.06/13(248),

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 500-Ն որոշում, ՀՀՊՏ 2006.05.10/26(481),

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 1180-Ն որոշում, ՀՀՊՏ 2006.09.06/47(502),

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի «Թափոնների հաշվառման` գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգը սահմանելու մասին» N 1343-Ն որոշում, ՀՀՊՏ 2006.10.18/54(509),

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 և 2008 թվականի օգոստոսի 21 N 953-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1673-Ն որոշում, ՀՀՊՏ 2013.01.16/3(943),

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշում, ՀՀՊՏ 2006.03.09/12(467),

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 259 որոշում, ՀՀՊՏ 1999.05.06/11(77),

24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշում, ՀՀՊՏ 2003.04.02/17(252),

25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշում, ՀՀՊՏ 2015.02.18/8(1097).1,

26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի «Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1026-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1404-Ն որոշում, ՀՀՊՏ 2017.11.22/69(1344),

27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի «Հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկն ու հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1277-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 124-Ն որոշում, ՀՀՊՏ 2018.02.21/13(1371),

28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի «Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» N 75-Ն որոշում, ՀՀՊՏ 2011.02.23/11(814),

29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Սևանա լճի ջրհավաք ավազանի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների բնակավայրերում և բնակավայրերից դուրս օբյեկտների շահագործումից առաջացող կեղտաջրերի մաքրման մասին» N 397-Ն որոշում, ՀՀՊՏ 2006.04.19/23(478),

30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին» N 64-ն որոշում, ՀՀՊՏ 2005.02.16/13(385),

31. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի «Թափոնի անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 19-Ն հրաման, ՀՀԳՏ 2007.03.01/7(247),

32. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրաման, ՀՀԳՏ 2006.11.15/27(236),

33. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի ապրիլի 27-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 97-Ն հրաման, ՀՀԳՏ 2007.06.01/15(255),

34. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների և ռեեստրի վարման գրքի ձևերը հաստատելու մասին» N 359-Ն հրաման, ՀՀԳՏ 2006.12.04/29(238),

35. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 24-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի և ռեեստրի վարման գրքի ձևերը հաստատելու մասին» N 387-Ն հրաման, ՀՀԳՏ 2006.12.15/30(239),

36. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի «Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկման մեթոդիկայի հաստատման մասին» N 464-Ն հրաման, ՀՀԳՏ 2004.04.01/8(156),

37. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի «Հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.003-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 01-Ն հրաման, ՀՀԳՏ 2010.03.01/5(357):

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
10.05.2019
N 121-Լ
Հրաման