ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
29 ապրիլի 2020 թվականի N 155-Ն
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ` ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 66.1-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել.
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց` իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտի ձևը` համաձայն N 1 Հավելվածի,
2) լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի` իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտի ձևը` համաձայն N 2 Հավելվածի:
2. Սահմանել, որ լրատվական գործունեություն իրականացնող անձանց` իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտում առկա տեղեկությունների ցանկացած փոփոխության դեպքում ներկայացվում է նոր հայտ, ընդ որում, նոր հայտի համաձայն հասանելիություն տրամադրելու պահից դադարում է նախորդ հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան
Հավելված N 1
արդարադատության նախարարի
2020 թվականի ապրիլի 29-ի
N 155-Ն հրամանի
ՀԱՅՏ
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
ԱՆ իրավաբանական անձանց
պետական ռեգիստրի գործակալությանը
._____________________________________________________________________.
|1. Լրատվության միջոցի անվանումը | |
|__________________________________|__________________________________|
|2. Լրատվական գործունեություն | |
|իրականացնող իրավաբանական անձի լրիվ| |
|անվանումը | |
|__________________________________|__________________________________|
|3. Իրավաբանական անձի կամ նրա |3.1. Պետական գրանցման/| |
|առանձնացված ստորաբաժանման կամ |հաշվառման համարը | |
|հիմնարկի` |______________________|___________|
| |3.2. Գտնվելու վայրի | |
| |հասցե | |
|__________________________________|__________________________________|
|4. Համացանցային կայքի միջոցով | |
|տարածվող լրատվության միջոցի | |
|դեպքում` համացանցային կայքի հասցեն| |
|__________________________________|__________________________________|
|5. Իրավաբանական անձի աշխատակցի |5.1. Անունը | |
|տվյալները, որին տրամադրվելու է |______________________|___________|
|հասանելիությունը |5.2. Ազգանունը | |
| |______________________|___________|
| |5.3. Նույնականացման | |
| |քարտի համարը | |
| |______________________|___________|
| |5.4. Էլեկտրոնային | |
| |փոստի հասցեն | |
._____________________________________________________________________.
Ես` լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարս, հավաստում եմ, որ.
. Սույն հայտի 1-ին կետում նշված լրատվության միջոցը համարվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լրատվություն իրականացնելու միջոց,
. Սույն հայտի 5-րդ կետում նշված անձը հանդիսանում է հայտը ներկայացնող լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակից:
Կից ներկայացվում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակցի նույնականացման քարտի պատճենը և իրավաբանական անձի աշխատակից լինելը հավաստող տեղեկանքը:
Հեռախոսահամար
Անուն, Ազգանուն
Ստորագրություն
«______» _____________ 20 թ.
Հավելված N 2
արդարադատության նախարարի
2020 թվականի ապրիլի 29-ի
N 155-Ն հրամանի
ՀԱՅՏ
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ` ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
ԱՆ իրավաբանական անձանց
պետական ռեգիստրի գործակալությանը
._____________________________________________________________________.
|1. Լրատվության միջոցի անվանումը | | |
|__________________________________|______________________|___________|
|2. Լրատվական գործունեություն |2.1. Անունը | |
|իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ` |______________________|___________|
| |2.2. Ազգանունը | |
| |______________________|___________|
| |2.3. Հաշվառման հասցեն | |
| |______________________|___________|
| |2.4. Պետական հաշվառման| |
| |համարը | |
| |______________________|___________|
| |2.5. Գործունեության | |
| |իրականացման հասցեն | |
| |______________________|___________|
| |2.6. Նույնականացման | |
| |քարտի համարը | |
| |______________________|___________|
| |2.7. Էլեկտրոնային | |
| |փոստի հասցեն | |
|__________________________________|______________________|___________|
|3. Համացանցային կայքի միջոցով | | |
|տարածվող լրատվության միջոցի | | |
|դեպքում` համացանցային կայքի հասցեն| | |
._____________________________________________________________________.
Ես` լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերս, հավաստում եմ, որ սույն հայտի 1-ին կետում նշված լրատվության միջոցը համարվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լրատվություն իրականացնելու միջոց:
Կից` ներկայացվում է լրատվական գործունեություն իրականացնող անձի նույնականացման քարտի պատճենը:
Հեռախոսահամար
Անուն, Ազգանուն
Ստորագրություն
«______» _____________ 20 թ.