ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 9-ի ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված աշխատակարգում կատարել հետևյալ լրացումները.
1. Սահմանադրական դատարանի աշխատակարգը 180-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.
«180.1. Սահմանադրական արդարադատության ոլորտում, ինչպես նաև ժողովրդավարական և իրավական պետության ամրապնդման գործում նշանակալի ավանդի, նվիրումի համար Սահմանադրական դատարանի նախագահը` խորհրդակցելով Սահմանադրական դատարանի դատավորների հետ, կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց պարգևատրել Սահմանադրական դատարանի մեդալով: Սահմանադրական դատարանի մեդալի հետ միաժամանակ տրվում է նաև մեդալի վկայական:
180.2. Սահմանադրական դատարանի մեդալի և դրա վկայականի նկարագրությունը սահմանվում է սույն աշխատակարգի 4-րդ հավելվածով»:
2. Սույն աշխատակարգը լրացնել 4-րդ հավելվածով` համաձայն հավելվածի:
Հավելված
Սահմանադրական դատարանի
2019 թվականի դեկտեմբերի 20-ի
ՍԴԱՈ-168 աշխատակարգային որոշման
«Հավելված 4
Սահմանադրական դատարանի
2018 թվականի հուլիսի 9-ի
ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված
Սահմանադրական դատարանի
աշխատակարգի
Սահմանադրական դատարանի մեդալի և դրա վկայականի նկարագրությունը
1. Սահմանադրական դատարանի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և սկավառակից: Սկավառակը կապօղակների միջոցով կապվում է կախիչին:
2. Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև` պաստառապատված Հայաստանի Հանրապետության դրոշը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն հավասար հորիզոնական շերտեր ունեցող ժապավենով:
3. Մեդալի սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդա Թեմիսը` ժապավենով փակված աչքերով (որպես անաչառության խորհրդանիշ), մի ձեռքին` կշեռք, մյուսին` Սահմանադրություն: Սկավառակի վերևի մասում առկա է «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ» մակագրությունը, իսկ հակառակ երեսին նշվում է «THE CONSTITUTIONAL COURT OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, մակագրության տակ` մեդալի համարը:
4. Սկավառակը պատրաստված է արույրի համաձուլվածքից, ոսկեպատ է, արտադրվում է դրոշմման եղանակով:
5. Հոբելյանական մեդալի սկավառակի տրամագիծը 32 մմ է, ունի սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված նկարագիրը` Ֆեմիդա Թեմիսի պատկերի կողքին պարունակելով նաև հոբելյանը խորհրդանշող թիվ, իսկ թվի ներքևի հատվածում` ձիթենու ճյուղ:
6. Մեդալների վկայականները բացված վիճակում ունեն 140 մմ լայնություն և 200 մմ երկարություն: Վկայականի ներդիրները երկլեզու են` հայերեն և անգլերեն, և լրացվում են` հիմք ընդունելով համապատասխան մեդալի տվյալները»:
ՁԵՎ N 1
Սահմանադրական դատարանի մեդալի
_______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
ՁԵՎ N 2
Սահմանադրական դատարանի հոբելյանական մեդալի
_______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
ՁԵՎ N 3
Սահմանադրական դատարանի մեդալի վկայականի
.____________________________________________________________________.
| | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| | ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ |
| | |
| | |
| | |
| | |
| | |
| | ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆ |
|________________________|___________________________________________|
| ._________. | Սահմանադրական դատարան |
| | Մեդալի | | նախագահի |
| |բնօրինակի| | |
| | պատկերը | | ________________ կարգադրությամբ |
| ._________. | _______________________________ |
| | _______________________________ |
| | _______________________________ |
| | պարգևատրվել է |
| | _________________________մեդալով |
| | |
|ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ | Մեդալ` __________ |
| ՄԵԴԱԼ | |
| | Սահմանադրական դատարանի |
| | աշխատակազմի ղեկավար |
.____________________________________________________________________.
Սահմանադրական դատարանի
նախագահ Հ. Թովմասյան
20 դեկտեմբերի 2019 թվականի
ՍԴԱՈ-168