Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՖՈՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 1996 թ. թիվ 173

 

i

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության

i

հիմնադրամի (ֆոնդի) կանոնադրությունը և կենտրոնական

ապարատի կառուցվածքը հաստատելու մասին

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի (ֆոնդի) կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

/1-ին կետն ուժը կորցրել է 28.11.97 թիվ 563 որոշում/

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի (ֆոնդի) կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 70 մարդ:

/2-րդ կետն ուժը կորցրել է 28.11.97 թիվ 563 որոշում/

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի (ֆոնդի) նախագահության անդամների թվաքանակը` 9 մարդ:

/3-րդ կետն ուժը կորցրել է 28.11.97 թիվ 563 որոշում/

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մասին թիվ 260 որոշման 1-ին կետը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թվականի

մարտի 22-ի թիվ 173 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային

և զբաղվածության հիմնադրամի (ֆոնդի)

/ ուժը կորցրել է 28.11.97 թիվ 563 որոշում/

 

i

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը (ֆոնդը) (այսուհետև` հիմնադրամ) Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալական ապահովագրության վճարումների հավաքագրման, սոցիալական ապահովության ֆինանսների կառավարման ու ֆինանսավորման իրականացման մարմին է և ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Հիմնադրամը պատասխանատվություն է կրում համակարգում տիրող վիճակի և նրա հեռանկարային զարգացման ու կառուցվածքային քաղաքականության համար:

3. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի գերատեսչության կարգավիճակով, իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Հիմնադրամի խնդիրներն ու գործառույթները

 

4. Հիմնադրամի գլխավոր խնդիրներն ու գործառույթներն են`

ա) հանրապետության տարածքում սոցիալական ապահովագրության վճարումների հավաքագրման իրականացման և սոցիալական ապահովության ֆինանսավորման ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գործատուների (անկախ սեփականության ձևից) և աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռներեցների) հայտնաբերման, դրանց` որպես ապահովադիր գրանցման ու հաշվառման աշխատանքների կազմակերպումը.

գ) պետական սոցիալական ապահովագրության վճարումների գանձման, հաշվառման, կուտակման` լրիվ չափերով ու սահմանված ժամկետներում, վերարտադրության և այդ միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը.

դ) գործատուների և աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռներեցների) պետական սոցիալական ապահովագրության վճարումների հաշվարկման, ժամանակին և լրիվ չափերով հիմնադրամի հաշվին փոխանցման, ինչպես նաև սոցիալական ապահովության բաժինների ու զբաղվածության տարածքային մարմինների կողմից հիմնադրամի ֆիզիկական միջոցների նպատակային ծախսումների նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների հանրապետական ծրագրերի նախապատրաստման աշխատանքներին մասնակցությունը.

զ) բազային (սոցիալական) կենսաթոշակի աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելման չափերի մասին առաջարկությունների մշակմանն ու նախապատրաստմանը մասնակցությունը.

է) հիմնադրամի ֆինանսական միջոցների ներդրումից ստացված եկամուտների, ինչպես նաև նվիրատվությունների, հանգանակությունների, այլ դրամական միջոցների հաշվառման կազմակերպումն ու ապահովումը և դրանց ծախսման ուղղությունների սահմանումը.

ը) պետական սոցիալական ապահովագրության վճարումների գանձման, հաշվառման, կուտակման և այդ միջոցների ծախսման կարգի ու պայմանների վերաբերյալ ցուցումներ և պարզաբանումներ տալը.

թ) համագործակցումն այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունն առնչվում է հիմնադրամի սպասարկմանը ենթակա կենսաթոշակառուների, հաշմանդամների և գործազուրկների շահերի պաշտպանությանը.

ժ) սահմանված կարգով ֆինանսահաշվապահական հաշվետվությունների կազմումը.

ի) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկային հիմնարկներից տեղեկությունների պահանջումը, որոնց հիման վրա գործատուների կողմից պետական սոցիալական ապահովագրության վճարումների հատկացման և դրանց փոխանցման ֆինանսահաշվապահական փաստաթղթերի ստուգումների կազմակերպումը:

 

III. Հիմնադրամի ֆինանսական միջոցների

գոյացման և ծախսման ուղղությունները

 

5. Հիմնադրամի միջոցները գոյանում են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից), գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, առանձին քաղաքացիների աշխատանքի վարձող անձանց, անհատ ձեռներեցների, անհատական (կոլեկտիվ) վարձակալությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքներով զբաղված անձանց, աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող ֆիզիկական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի պետական սոցիալական ապահովագրության վճարումներից, ինչպես նաև աշխատող քաղաքացիների պարտադիր ապահովագրական վճարումներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերին համապատասխան.

բ) հանրապետական բյուջեից կատարվող հատկացումներից.

գ) գործատուների լրացուցիչ հատկացումներից` «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 և 19 հոդվածներով նախատեսված դեպքերում.

դ) հանրապետության և այլ պետությունների գործատուների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և քաղաքացիների կամավոր մուծումներից.

ե) օրենսդրությամբ սահմանված ծախսերը կատարելուց հետո հիմնադրամի ազատ մնացած դրամական միջոցների հաշվին իրականացված ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեության շնորհիվ ձեռք բերված եկամուտներից.

զ) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովադիրների նկատմամբ կիրառված և գանձված տույժերի գումարներից:

6. Հիմնադրամի միջոցները ծախսվում են հետևյալ ուղղություններով`

ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակների վճարում.

բ) գործազրկության նպաստների վճարման, նպաստառու գործազուրկների ընտանիքներին ցուցաբերվող օգնության, գործազուրկների մասնագիտական կողմնորոշման և ուսուցման, նրանց որակավորման բարձրացման և վերամասնագիտացման կազմակերպում.

գ) հիմնադրամի ընթացիկ գործունեության, նրա համակարգի և զբաղվածության ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ապարատների պահպանման ու զարգացման ապահովում.

դ) հիմնադրամի նյութատեխնիկական բազայի ստեղծման, զարգացման և օրենսդրությամբ սահմանված այլ վճարումներ.

ե) հիմնադրամի ֆինանսական միջոցների ավելացման նպատակով, նրա ազատ մնացած միջոցների հաշվին, ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեության իրականացում.

զ) բնակչության շրջանում հիմնադրամի դերի, նշանակության և նրա առջև դրված խնդիրների կատարման վերաբերյալ տեղեկատվական աշխատանքների և այլ միջոցառումների իրականացում:

7. Պետական սոցիալական ապահովագրության վճարումների գանձումը, հաշվառումը, կուտակումը և ֆինանսական միջոցների ծախսումը, կատարվում են հիմնադրամի` սահմանված կարգով հաստատված հրահանգի համաձայն:

 

IY. Հիմնադրամի աշխատանքի կազմակերպումը

 

8. Հիմնադրամի համակարգն ընդգրկում է իր տարածքային մարմինների ամբողջությունը:

9. Հիմնադրամը համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում: Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար, անհրաժեշտության դեպքում համագործակցում է օտարերկրյա համապատասխան մարմինների հետ և հաստատում գործարար կապեր:

10. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցնելով, իրականացնում է համակարգի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները և ապահովում ինչպես իր, այնպես էլ տարածքային մարմինների սեփականության պահպանումը:

11. Հիմնադրամը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ինչպես համակարգի, այնպես էլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների համար.

բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ ու հրահանգներ.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան համակարգում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է հիմնադրամի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

12. Հիմնադրամը համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

13. Հիմնադրամը գլխավորում է հիմնադրամի նախագահը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Հիմնադրամի նախագահն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով հիմնադրամի նախագահի հետ:

14. Հիմնադրամի նախագահը`

ա) պատասխանատվություն է կրում հիմնադրամի առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է նախագահի տեղակալի, վարչությունների ու բաժինների պետերի և հիմնադրամի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` համակարգի գործունեության համար, սահմանում է իր տեղակալի պարտականությունների շրջանակը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի բյուջեն.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը.

ե) առաջարկում է հիմնադրամի նախագահության անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախագահության անհատական կազմը.

զ) կազմակերպում և ղեկավարում է հիմնադրամի նախագահության նիստերը.

է) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համակարգի աշխատողներին, սահմանում է համակարգի տարածքային մարմինների աշխատողների թվաքանակը և հաստատում հաստիքները, ստեղծում, վերակազմավորում և լուծարում է տարածքային մարմինները.

ը) հանրապետությունում և հանրապետությունից դուրս ներկայացնում է հիմնադրամը.

թ) խրախուսում և սահմանված կարգով կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում համակարգի աշխատողների նկատմամբ:

15. Հիմնադրամի նախագահի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալը:

16. Հիմնադրամում ստեղծվում է նախագահություն, որի կազմի մեջ մտնում են նախագահը (որը միաժամանակ նախագահության նախագահն է), նրա տեղակալը` ի պաշտոնե, և հիմնադրամի համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

17. Հիմնադրամի նախագահությունը քննարկում է համակարգի ապարատների պահպանման և զարգացման ծախսերի նախահաշիվը և դրանց հաշվետվությունները, հիմնադրամի դրամական միջոցների գոյացման, պետական սոցիալական ապահովագրության վճարումների գանձման, հաշվառման, կուտակման և դրանց ծախսման կարգի ու պայմանների մասին հրահանգների նախագծերը, համակարգի աշխատողների աշխատանքի վարձատրության և խրախուսման (պարգևատրման) կարգն ու պայմանները, ինչպես նաև համակարգի տարածքային մարմինների կանոնադրությունների ու հրահանգների նախագծերը, հիմնադրամի ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեությունից ստացված եկամուտների ծախսման ուղղությունների վերաբերյալ կանոնադրության նախագիծը: Նախագահությունը մշակում և նախապատրաստում է պետական սոցիալական ապահովագրության վճարումների դրույքաչափերի, հիմնադրամի ֆինանսական միջոցների գոյացման կարգի ու պայմանների, ինչպես նաև համակարգին վերաբերող այլ հարցերի մասին առաջարկություններ:

18. Նախագահության որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախագահի հրամաններով: Նախագահի և նախագահության անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախագահը կենսագործում է իր որոշումը` տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ նախագահության անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

19. Հիմնադրամը սահմանում է համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջները, կազմակերպում և իրականացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

20. Հիմնադրամն իրականացնում է համակարգի տարածքային մարմինների գործունեության և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկողությունը:

21. Հիմնադրամի դրամական միջոցները չեն մտնում հանրապետական բյուջե և պետական բյուջե փոխանցման ենթակա չեն: Հիմնադրամի ֆինանսավորումն իրականացվում է իր միջոցների հաշվին:

22. Հիմնադրամը կազմակերպում է քաղաքացիներից, ինչպես նաև ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից ստացված նամակների (դիմումների և գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող` հիմնադրամի համակարգի տարածքային մարմինների գործունեության մեջ տեղ գտած թերությունների և բացթողումների վերացման համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ. ՄԱՐՏԻ 22-Ի

ԹԻՎ 173 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ /ՖՈՆԴԻ/ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

/ ուժը կորցրել է 28.11.97 թիվ 563 որոշում/

 

.___________________.

|   Ն Ա Խ Ա Գ Ա Հ   |

.___________________.

|_____________________.

|                     |

.___________________.    .____________.

| ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ  |    |  ՆԱԽԱԳԱՀԻ  |

.___________________.    | ԱՇԽԱՏԱԿԱԶՄ |

|               .____________.

._______________________________________________________________.

|            |          |         |          |          |       |

.___________. ._________. .________. ._______. ._________. .______.._____.

|ՖԻՆԱՆՍԱԿԱՆ | |ՖԻՆԱՆՍԱ- | |ԱՇԽԱՏԱՆ-| |ՏԵՍՉՈՒ-| |ԱՇԽԱՏԱՆՔ-| |ՏԵՂԵ- ||ԳՈՐ- |

|ՄՈՒՏՔԵՐԻ   | |ԲՅՈՒՋԵՏԵ-| |ՔԻ ԵՎ   | |ԹՅՈՒՆ  | |ՆԵՐԻ ՄԵ- | |ԿԱՏՎԱ-||ԾԵՐԻ |

|ԵՎ ԾԱԽՍԵՐԻ | |ՅԻՆ ԲԱԺԻՆ| |ՎԵՐԼՈՒ- | |       | |ՔԵՆԱՅԱՑ- | |ԿԱՆ   ||ԿԱՌԱ-|

|ՀԱՇՎԱՌՄԱՆ  | |         | |ԾՈՒԹՅԱՆ | |       | |ՄԱՆ ԲԱԺԻՆ| |ԲԱԺԻՆ ||ՎԱՐ- |

|ԲԱԺԻՆ-ՀԱՇ- | |         | | ԲԱԺԻՆ  | |       | |         | |      ||ՉՈՒ- |

|ՎԱՊԱՀՈՒ-   | |         | |        | |       | |         | |      ||ԹՅՈՒՆ|

|ԹՅՈՒՆ      | ._________. .________. ._______. ._________. .______.._____.

.___________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.03.1996
N 173
Որոշում