Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒ ...

02.03.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.02.1996  -ից մինչեւ   02.03.1997  -ը:
 
i

/ուժը կորցրել է 29.01.97 թիվ 33 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 1996 թ. թիվ 63

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի կանոնադրությունը, անհատական կազմը և աշխատակազմի կառուցվածքը (կցվում են):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թվաքանակը` 30 հաստիքային միավոր:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թվականի

փետրվարի 19-ի թիվ 63 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմին է և գործում է համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի վերակազմավորման մասին» թիվ 39 որոշման:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

4. Հանձնաժողովը հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

5. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հանձնաժողովն ունի աշխատակազմ, որի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ: Հանձնաժողովը հաստատում է աշխատակազմի կանոնադրությունը:

Հանձնաժողովը կատարում է աշխատանքի բաժանում հանձնաժողովի անդամների միջև, ինչպես նաև սահմանում է աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ուղղությունները, վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի անդամների և աշխատակազմի գործունեության նկատմամբ:

6. Հանձնաժողովի աշխատակազմը կոչված է ապահովելու հանձնաժողովի նիստերում քննարկվող հարցերի նախապատրաստումը, կազմակերպում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացին առնչվող փաստաթղթերի ընդունումը և համակարգումը, իրականացնում է հանձնաժողովի գործավարությունը, ապահովում հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:

 

II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները

 

7. Հանձնաժողովը`

ա) մշակում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերի նախագծերը (այսուհետև` ծրագիր), ինչպես նաև ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխությունների նախագծերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) ծրագրին համապատասխան և օրենքով սահմանված կարգով կազմակերպում է սեփականաշնորհման ու ապապետականացման գործընթացը, քննարկում է սեփականաշնորհման և ապապետականացման հայտերը, մշակում պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման (բացառությամբ աշխատավորական կոլեկտիվներին առանց գնման իրավունքի պետական գույքը վարձակալության հանձնելու հարցերի) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

գ) մշակում է սեփականաշնորհվող և ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի ու անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգը և դրանց սեփականաշնորհումն ու ապապետականացումը կարգավորող նորմատիվ այլ ակտերի նախագծերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

դ) ծրագրի պահանջներից ելնելով, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու առաջարկությամբ.

ե) ծրագրի պահանջներից ելնելով, իրականացնում է ձեռնարկությունների նախապատրաստումը սեփականաշնորհման` այդ նպատակով ստեղծելով հանձնաժողովներ կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին և պետական կառավարման տարածքային մարմիններին առաջարկելով իրականացնել սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքները.

զ) վերահսկում է ծրագրով սահմանված սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ համապատասխան նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունների սահմանափակումների իրականացումը.

է) վերահսկում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը, այդ թվում` սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքները և պետական ձեռնարկությունների վարձակալությունը դրանց աշխատավորական կոլեկտիվների կողմից` սահմանված կարգով հաշվետվություններ ստանալով Հայաստանի Հանրապետության նախարարություններից, վարչություններից, գերատեսչություններից և պետական կառավարման տարածքային մարմիններից.

ը) դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` առաջարկելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնել պետական կառավարման, հանրապետական և տարածքային մարմինների` սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող այն որոշումները, որոնք հակասում են օրենքին, ծրագրին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին.

թ) որոշում, հրապարակում և եռամսյակը մեկ անգամ ճշգրտում է սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված այդ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերից.

ժ) քննարկում է սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող առաջարկությունները, դիմումներն ու գանգատները.

ի) սեփականաշնորհման և ապապետականացման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

լ) հրապարակում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը լուսաբանող նյութեր.

խ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

III. Հանձնաժողովի նախագահը, նրա իրավունքներն ու

պարտականությունները

 

8. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը:

9. Հանձնաժողովի նախագահին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

10. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում է.

բ) հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, աշխատավորական կոլեկտիվների, գիտահետազոտական հիմնարկների, լրատվական միջոցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների.

գ) սեփականաշնորհման և ապապետականացման հետ առնչվող հարցերի քննարկման ժամանակ կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նիստերին, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների կոլեգիաների նիստերին ու խորհրդակցություններին.

դ) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

ե) ստորագրում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները: Որոշում չընդունվելու դեպքում իրավասու է տվյալ որոշման նախագիծը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը` զեկուցելով առկա տարաձայնությունների մասին.

զ) հանձնաժողովի նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման համար հանձնարարականներ է տալիս հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին.

է) հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը, կազմակերպում և ղեկավարում աշխատակազմի գործունեությունը.

ը) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում հանձնաժողովի աշխատակազմի աշխատողներին: Հանձնաժողովի համաձայնությամբ պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին:

11. Հանձնաժողովի նախագահն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

12. Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության կամ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության ժամանակ` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը: Աշխատակազմի գործունեությունը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ղեկավարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:

 

IY. Հանձնաժողովի անդամների իրավունքներն ու

պարտականությունները

 

13. Հանձնաժողովի անդամը`

ա) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքների պլանավորմանը, նիստերի օրակարգի ձևավորմանը, հարցերի քննարկումներին և ներկայացնում է առաջարկություններ.

բ) մասնակցում է հանձնաժողովի կողմից ստեղծվող տարբեր աշխատանքային խմբերի և հանձնաժողովի կողմից հաստատվող այլ հանձնաժողովների աշխատանքներին.

գ) հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության նախարարություններից, վարչություններից, գերատեսչություններից, ձեռնարկություններից, պետական կառավարման տարածքային մարմիններից հանձնաժողովի միջոցով ստանում է հանձնաժողովի գործունեության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ.

դ) հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է մասնակցել սեփականաշնորհմանը և ապապետականացմանն առնչվող հարցերի քննարկմանը, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նիստերին, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների կոլեգիաների նիստերին և խորհրդակցություններին.

ե) պարտադիր կարգով մասնակցում է հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:

 

Y. Հանձնաժողովի նիստերի հրավիրման

և որոշումների ընդունման կարգը

 

14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ:

15. Հանձնաժողովի նիստերը կարող են հրավիրվել`

ա) նախագահի նախաձեռնությամբ.

բ) հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի պահանջով` այն դեպքում, եթե հանձնաժողովի նախագահին նիստից 5 օր առաջ ներկայացված է հանձնաժողովի որոշման համապատասխան նախագիծ:

16. Հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորում է նախագահը:

17. Հերթական նիստերի օրակարգը և քննարկվող հարցերին առնչվող փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են տրվում նիստից առնվազն 2 օր առաջ:

18. Հանձնաժողովն իրավազոր է որոշում ընդունել, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

19. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող որոշման նախագծին:

 

YI. Հանձնաժողովի գործունեության ֆինանսավորումը

 

20. Հանձնաժողովի և նրա աշխատակազմի գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

YII. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

21. Հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թվականի

փետրվարի 19-ի թիվ 63 որոշմամբ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների

և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման

և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի

 

i

   Վ. Մանուկյան       - հանձնաժողովի նախագահ, աշխատակազմի ղեկավար

   Ա. Նազարյան        - հանձնաժողովի նախագահի տեղակալ

   Գ. Արզումանյան     - Երևանի  քաղաքապետի տեղակալ

   Ա. Ավետիսյան       - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   Մ. Ազարյան         - ՀՀ գյուղատնտեսության և  պարենի նախարարի

                        տեղակալ

   Կ. Գալուստյան      - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

   Դ. Դերձակյան       - ՀՀ կապի նախարարի տեղակալ

   Գ. Խաչատրյան       - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

   Ա. Կիրակոսյան      - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ

Լ. Հարությունյան   - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

   Հ. Մարգարյան       - ՀՀ առևտրի,  սպասարկումների և  զբոսաշրջիկության

                        նախարարի տեղակալ

   Ա. Մարկոսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   Ա. Մորիկյան        - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ

   Գ. Սիմոնյան        - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և

                        ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ

   Ռ. Քրմոյան         - ՀՀ տրանսպորտի և  հաղորդակցության նախարարի

                        տեղակալ

  Ա. Գրիգորյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   Գ. Մալխասյան       - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

 

/փոփ. 06.03.96 թիվ 109, 01.04.96 թիվ 199, 15.07.96 թիվ 420, 25.07.96 թիվ 446 որոշումներ/

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թվականի

փետրվարի 19-ի թիվ 63 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների

և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման

և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի

աշխատակազմի

 

1. Մեթոդական բաժին

2. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման նախապատրաստման և կազմակերպման

բաժին
3. Ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման և կազմակերպման բաժին 4. Տեղեկատվության ապահովման բաժին 5. Վարչատնտեսական բաժին 6. Հաշվապահություն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.02.1996
N 63
Որոշում