Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՍՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՍՈՒՐ ԵՐԻԿԱՄԱՅԻՆ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 նոյեմբերի 2019 թվականի N 54-Ն

 

ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՍՈՒՐ ԵՐԻԿԱՄԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում սուր երիկամային անբավարարության կանխարգելման մեծահասակ պացիենտի վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

Առողջապահության նախարարի

8 նոյեմբերի 2019 թ.

N 54-Ն հրամանի

 

ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՍՈՒՐ ԵՐԻԿԱՄԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Սուր երիկամային անբավարարությունը (ՍԵԱ) հաճախ է առաջանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ԻԹԲ) պացիենտների շրջանում` զգալի վատթարացնելով նրանց բուժման վերջնական արդյունքները: Կախված ՍԵԱ-ի սահմանումներից, վերջինիս տարածվածությունը ԻԹԲ-ում տատանվում է 15%-ից մինչև 38%: ԻԹԲ-ում ՍԵԱ-ի հիմնական պատճառներն են համարվում` երիկամների հիպոպերֆուզիան, սեպսիսը և ուղղակի նեֆրոտոքսիկ ազդեցությունները: Սրտային վիրաբուժություն տարած կամ կոնտրաստ նյութերի ներարկումներով պացիենտներին ընդգրկող համաճարակաբանական հետազոտությունները հաղորդում են ՍԵԱ-ի այնպիսի լրացուցիչ ռիկսի գործոնների մասին, ինչպիսիք են տարիքը, նախորդող զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, սրտային անբավարարությունը և վիրահատական միջամտության երկարատև բնույթը: Անկախ ծագումնաբանությունից, ՍԵԱ-ն անխուսափելիորեն ազդում է ԻԹԲ-ում պացիենտների բուժման ելքերի և վերջինիս հետ նույնականացված ծախսերի վրա, ուստի, երիկամային ֆունկցիայի վատթարացման կանխարգելման մարտավարությունները խիստ արդարացված են: ՍԵԱ-ի կանխարգելման հիմնական մոտեցումներից են` վոլեմիայի վերահսկումը, միզամուղների, անոթասեղմիչների, ինոտրոպների և անոթալայնիչների կիրառումը, նյութափոխանակության շեղումներին ուղղված բուժումները և արտամարմնային երիկամների ֆունկցիայի փոխարինման մեթոդները: Առանձին ուշադրության է արժանի ԻԹԲ-ում կիրառվող բազմաթիվ տեսակի դեղորայքի նեֆրոտոքսիկության ներուժի և սպասվող օգուտների վերլուծության վրա հիմնված խելամիտ կիրառումը:

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկների ԻԹԲ-ում գտնվող մեծահասակ պացիենտները` անկախ ախտորոշումներից և վիճակի ծանրությունից (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

ԻԹԲ-ում մեծահասակ պացիենտի մոդել

 

.________________________________________________________.

|Մոդելի պարտադիր բաղադրիչ    |Բաղադրիչի նկարագրությունը  |

|____________________________|___________________________|

|Նոզոլոգիական ձևը            |                           |

|____________________________|___________________________|

|Տարիքային կարգավիճակ        |Մեծահասակներ               |

|____________________________|___________________________|

|Հիվանդության աստիճանը       |Ցանկացած                   |

|____________________________|___________________________|

|Հիվանդության փուլը          |Ցանկացած                   |

|____________________________|___________________________|

|Բարդությունները             |                           |

|____________________________|___________________________|

|Կոդը ըստ ՀՄԴ-10             |                           |

|____________________________|___________________________|

|Բուժօգնության ցուցաբերման   |Հիվանդանոցային             |

|պայմանները                  |                           |

.________________________________________________________.

 

Հապավումներ

ԻԹԲ - ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ՍԵԱ - սուր երիկամային անբավարարություն

ՄԶՃ - միջին զարկերակային ճնշում

 

1. Վոլեմիայի վերահսկում

1.1. ՍԵԱ-ի ռիսկի խմբի պացիենտների շրջանում հարկավոր է անցկացնել վոլեմիայի խիստ վերահսկում և համալրում:

1.2. Վոլեմիայի համալրումը հարկավոր է անցկացնել կրիստալոիդ ջրաաղային լուծույթներով` 0.9% նատրիումի քլորիդ, Ռինգերի լուծույթ կամ այլ տեսակի Հավասարակշռված ջրաաղային լուծույթներ:

1.3. Գլյուկոզի լուծույթներն արդյունավետ համալրում են ազատ ջրի պակասը և պետք է կիրառվեն միայն հաստատված հիպերօսմոլյար վիճակներում:

1.4. Հարկավոր է խուսափել հիդրոքսիէթիլօսլայի կամ դեքստրանների լուծույթների ներմուծումներից, հատկապես, սեպսիսով պացիենտների շրջանում:

1.5. Կոնտրաստ նյութերի հետ նույնականացված նեֆրոպաթիայի ռիսկի խմբի պացիենտների շրջանում հարկավոր է կատարել վոլեմիայի կանխարգելիչ համալրում կրիստալոիդ լուծույթներով համակցված նատրիումի բիկարբոնատի իզոտոնիկ լուծույթի հետ:

1.6. Հարկավոր է կատարել վոլեմիայի համալրում որոշ նեֆրոտոքսիկ դեղորայքի ներմուծումներից առաջ` ամֆոտերիցին B-ի, ացիկլովիրի, ֆոսկարնետի և այլն:

1.7. Հարկավոր է կանոնավոր կիրառել վոլեմիայի գնահատման ստատիկ և դինամիկ միջոցները` ներառյալ էխոսրտագրությունը:

1.8. Միզամուղներ

Միզամուղներն արդյունավետ չեն ՍԵԱ-ի կանխարգելման և/կամ բուժման հարցերում:

 

2. Անոթասեղմիչ և ինոտրոպ դեղորայք

2.1. Հարկավոր է ապահովել միջին զարկերակային ճնշման (ՄԶՃ) >= 60-65 մմ ս.ս. ցուցանիշներ:

2.2. Միևնույն ժամանակ, պետք է ձգտել անհատականացնել ՄԶՃ-ի մակարդակները` ելնելով տվյալ պացիենտի սիրտ-անոթային համակարգի բնութագրերից և ներկա ախտաբանությունից` նախորդող աշխատանքային ճնշման ցուցանիշներ, սրտի իշեմիկ հիվանդություն, գանգուղեղային վնասվածք, ներորովայնային գերճնշման համախտանիշ և այլն:

2.3. Սեպսիսով պայմանավորված վազոպլեգիկ հիպոտենզիայի պարագայում կատարել նորէպինեֆրինի շարունակական ներմուծումներ:

2.4. Ցածր դեղաչափով դոպամինը չպետք է օգտագործել իբրև ՍԵԱ-ի կանխարգելման մեթոդ:

 

3. Անոթալայնիչ դեղորայք

3.1. Սրտային վիրաբուժության ենթարկված և ՍԵԱ-ի ռիսկի խմբին պատկանող պացիենտների շրջանում, հասանելիության պարագայում կիրառել ֆենոլդոպամի (դոպամինային A1 ընկալիչների սելեկտիվ ագոնիստ) կանխարգելիչ ներարկումներ:

3.2. Կոնտրաստ նյութի հետ նույնականացված նեֆրոպաթիաների բարձր ռիսկի պացիենտների շրջանում, երբ ներերակային ինֆուզիաները հասանելի չեն` կիրառել տեոֆիլին:

 

4. Մետաբոլիկ միջամտություններ

4.1. ՍԵԱ-ի ռիսկի խմբի բոլոր պացիենտներին ապահովել բավարար կալորիականությամբ սնուցում: Սնուցման նախընտրելի տարբերակն էնտերալն է:

4.2. Գլյուկոզի մակարդակի խիստ վերահսկումը ՍԵԱ-ի կանխարգելման նպատակով` խորհուրդ չի տրվում:

 

5. Արտամարմնային միջամտություններ

5.1. Ծանր քրոնիկական երիկամային անբավարարությամբ պացիենտների շրջանում սրտային վիրաբուժության հարվիրահատական շրջանում հարկավոր է անցկացնել երիկամների ֆունկցիայի փոխարինման թերապիա (դիալիզ):

 

6. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

6.1 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|Ծածկա-| Անվանում    |Տրամա-|Միջին|Ստորաբաժանում|Մասնագետ   |Կատարման |

|գիր   |             |դրման |քանակ|             |           |ժամկետներ|

|      |             |հա-   |     |             |           |         |

|      |             |ճախա- |     |             |           |         |

|      |             |կանու-|     |             |           |         |

|      |             |թյուն |     |             |           |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան        |1     |2    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |ընդհանուր    |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |հետազոտու-   |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |թյուն լեյկո- |      |     |             |բուժքույր/ |         |

|      |ֆորմուլայով  |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Մեզի         |1     |2    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |ընդհանուր    |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |հետազոտու-   |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |թյուն        |      |     |             |բուժքույր/ |         |

|      |             |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան մեջ    |1     |2    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |գլյուկոզի    |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |մակարդակի    |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |որոշում      |      |     |             |բուժքույր/ |         |

|      |             |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան մեջ    |1     |2    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |լակտատի      |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |մակարդակի    |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |որոշում      |      |     |             |բուժքույր/ |         |

|      |             |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան մեջ    |1     |2    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |ալբումինի    |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |մակարդակի    |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |որոշում      |      |     |             |բուժքույր/ |         |

|      |             |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան մեջ    |1     |2    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |միզանյութի   |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |մակարդակի    |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |որոշում      |      |     |             |բուժքույր/ |         |

|      |             |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան մեջ    |1     |2    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |կրեատինինի   |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |մակարդակի    |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |որոշում      |      |     |             |բուժքույր/ |         |

|      |             |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան մեջ    |1     |2    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |էլեկտրոլիտ-  |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |ների (Na, K, |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |Cl) մակարդակի|      |     |             |բուժքույր/ |         |

|      |որոշում      |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Ակտիվացված   |1     |3    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |մասնակի թրոմ-|      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |բապլաստինի   |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |ժամանակի     |      |     |             |բուժքույր/ |         |

|      |որոշում      |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան մեջ    |1     |2    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |ֆիբրինոգենի  |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |մակարդակի    |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |որոշում      |      |     |             |բուժքույր/ |         |

|      |             |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Պրոտրոմբի-   |1     |2    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |նային        |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |ժամանակի     |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |որոշում      |      |     |             |բուժքույր/ |         |

|      |             |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Միջազգային   |1     |3    |Լաբորատոր    |Լաբորատոր  |1-7 օրեր |

|      |բնականոնացված|      |     |ախտորոշման   |ախտորոշման |         |

|      |հարաբերակ-   |      |     |ծառայություն |ծառայության|         |

|      |ցության      |      |     |             |բուժքույր/ |         |

|      |որոշում      |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան գազերի |1     |2    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |և  թթվահիմ-  |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |նային հավա-  |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |սարակշռության|      |     |             |բուժքույր/ |         |

|      |որոշում      |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Որովայնի և   |1     |2    |Ճառագայթաբա- |Բժիշկ-ճառա |Հոսպիտա- |

|      |փոքր կոնքի   |      |     |նական        |գայթաբան/  |լիզացիայի|

|      |ԳՁՀ          |      |     |ախտորոշման   |տեխնիկ     |ընթացքում|

|      |             |      |     |ծառայություն |           |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Ուլտրաձայ-   |1     |2    |Ճառագայթաբա- |Բժիշկ-ճառա |Հոսպիտա- |

|      |նային Էխո-   |      |     |նական        |գայթաբան/  |լիզացիայի|

|      |սրտագրություն|      |     |ախտորոշման   |տեխնիկ     |ընթացքում|

|      |             |      |     |ծառայություն |           |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Էլեկտրասրտա- |1     |1    |Ինտենսիվ     |Ինտենսիվ   |1 օրը    |

|      |գրություն    |      |     |թերապիայի    |թերապիայի  |         |

|      |             |      |     |բաժանմունք   |բաժանմունքի|         |

|      |             |      |     |             |բուժքույր  |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Զարկերակային |1     |144  |Ինտենսիվ     |Ինտենսիվ   |Հոսպիտա- |

|      |ճնշման       |      |     |թերապիայի    |թերապիայի  |լիզացիայի|

|      |չափում       |      |     |բաժանմունք   |բաժանմունքի|ընթացքում|

|      |             |      |     |             |բուժքույր  |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Սրտի         |1     |144  |Ինտենսիվ     |Ինտենսիվ   |Հոսպիտա- |

|      |կծկումների   |      |     |թերապիայի    |թերապիայի  |լիզացիայի|

|      |հաճախականու- |      |     |բաժանմունք   |բաժանմունքի|ընթացքում|

|      |թյան չափում  |      |     |             |բուժքույր  |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Պուլսօքսի-   |1     |144  |Ինտենսիվ     |Ինտենսիվ   |Հոսպիտա- |

|      |մետրիա       |      |     |թերապիայի    |թերապիայի  |լիզացիայի|

|      |             |      |     |բաժանմունք   |բաժանմունքի|ընթացքում|

|      |             |      |     |             |բուժքույր  |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Ծայրամասային |1     |1    |Ինտենսիվ     |Ինտենսիվ   |Հոսպիտա- |

|      |երակային     |      |     |թերապիայի    |թերապիայի  |լիզացիայի|

|      |կաթետերի     |      |     |բաժանմունք   |բաժանմունքի|ընթացքում|

|      |տեղադրում    |      |     |             |բուժքույր  |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Միզապարկի    |1     |1    |Ինտենսիվ     |Ինտենսիվ   |Հոսպիտա- |

|      |կաթետերա-    |      |     |թերապիայի    |թերապիայի  |լիզացիայի|

|      |վորում       |      |     |բաժանմունք   |բաժանմունքի|ընթացքում|

|      |             |      |     |             |բուժքույր  |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Կենտրոնական  |1     |1    |Ինտենսիվ     |Ինտենսիվ   |Հոսպիտա- |

|      |երակային     |      |     |թերապիայի    |թերապիայի  |լիզացիայի|

|      |կաթետերի     |      |     |բաժանմունք   |բաժանմունքի|ընթացքում|

|      |տեղադրում    |      |     |             |բուժքույր  |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Ինտենսիվ     |1     |8    |Ինտենսիվ     |Ինտենսիվ   |Հոսպիտա- |

|      |թերապևտի     |      |     |թերապիայի    |թերապևտ    |լիզացիայի|

|      |խորհրդատվու- |      |     |բաժանմունք   |           |ընթացքում|

|      |թյուն        |      |     |             |           |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Նեղ մասնագետի|1     |2    |Այլ բաժան-   |Ցանկացած   |Հոսպիտա- |

|      |խորհրդատվու- |      |     |մունքներ     |նեղ        |լիզացիայի|

|      |թյուն        |      |     |             |մասնագետ   |ընթացքում|

._____________________________________________________________________.

 

6.2 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Աղյուսակ 3

 

._____________________________________________________________________.

|Ծածկա-| Անվանում    |Տրամա-|Միջին|Ստորաբաժանում|Մասնագետ   |Կատարման |

|գիր   |             |դրման |քանակ|             |           |ժամկետներ|

|      |             |հա-   |     |             |           |         |

|      |             |ճախա- |     |             |           |         |

|      |             |կանու-|     |             |           |         |

|      |             |թյուն |     |             |           |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Ստորին       |0.1   |1    |Ճառագայթա-   |Բժիշկ-ճառա-|Հոսպիտա- |

|      |վերջույթների |      |     |բանական      |գայթաբան/  |լիզացիայի|

|      |դուպլեքս     |      |     |ախտորոշման   |տեխնիկ     |ընթացքում|

|      |հետազոտու-   |      |     |ծառայություն |           |         |

|      |թյուն        |      |     |             |           |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան մեջ    |0.1   |1    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |էլեկտրոլիտ-  |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |ների (Mg, Ca)|      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |մակարդակի    |      |     |             |բուժքույր/ |         |

|      |որոշում      |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան մեջ    |0.25  |1    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |C-ռեակտիվ    |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |սպիտակուցի   |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |մակարդակի    |      |     |             |բուժքույր/ |         |

|      |որոշում      |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Արյան մեջ    |0.25  |1    |Լաբորատոր    |Լաբորատոր  |Հոսպիտա- |

|      |պրոկալցիտո-  |      |     |ախտորոշման   |ախտորոշման |լիզացիայի|

|      |նինի         |      |     |ծառայություն |ծառայության|ընթացքում|

|      |մակարդակի    |      |     |             |բուժքույր/ |         |

|      |որոշում      |      |     |             |բժիշկ      |         |

|______|_____________|______|_____|_____________|___________|_________|

|      |Զարկերակային |0.1   |1    |Ինտենսիվ     |Ինտենսիվ   |օրերը    |

|      |կաթետերի     |      |     |թերապիայի    |թերապևտ    |         |

|      |տեղադրում    |      |     |բաժանմունք   |           |         |

._____________________________________________________________________.

 

7. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

7.1 Դեղորայքային բուժման պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Աղյուսակ 4

 

._____________________________________________________________________.

|ԴԹԽ      |ԱԹՔԴ   | ՄՈԱ      |Նշա- |ԿՈԴ    |ՀԿԴ    |Մասնագետ    |Կատար|

|         |       |          |նակ- |       |       |            |ման  |

|         |       |          |ման  |       |       |            |ժամ- |

|         |       |          |հաճա-|       |       |            |կետ- |

|         |       |          |խակա-|       |       |            |ներ  |

|         |       |          |նու  |       |       |            |     |

|         |       |          |թյուն|       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Էլեկտրո- |B05CB01|0.9% NaCL |1    |2.0 լ  |14.0 լ |Ինտենսիվ    |1-7  |

|լիտների  |       |          |     |       |       |թերապիայի   |օր   |

|լուծույթ-|       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|ներ      |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Էլեկտրո- |B05BB01|Ռինգերի   |1    |2.0 լ  |14.0 լ |Ինտենսիվ    |1-7  |

|լիտների  |       |լուծույթ  |     |       |       |թերապիայի   |օր   |

|լուծույթ-|       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|ներ      |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Էլեկտրո- |B05BB01|Հավասարա- |1    |2.0 լ  |14.0 լ |Ինտենսիվ    |1-7  |

|լիտների  |       |կշռված    |     |       |       |թերապիայի   |օր   |

|լուծույթ-|       |ջրաաղային |     |       |       |մասնագետ/   |     |

|ներ      |       |լուծույթ  |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Բժշկական |V03AN01|Թթվածին   |1    |5.76 լ |40.32 լ|Ինտենսիվ    |1-7  |

|գազեր    |       |          |     |       |       |թերապիայի   |օր   |

|         |       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|         |       |          |     |       |       |բուժքույր   |     |

._____________________________________________________________________.

 

7.2 Դեղորայքային բուժման պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Աղյուսակ 5

 

._____________________________________________________________________.

|ԴԹԽ      |ԱԹՔ    | ՄՈԱ      |Նշա- |ԿՈԴ    |ՀԿԴ    |Մասնագետ    |Կատար|

|         |       |          |նակ- |       |       |            |ման  |

|         |       |          |ման  |       |       |            |ժամ- |

|         |       |          |հաճա-|       |       |            |կետ- |

|         |       |          |խակա-|       |       |            |ներ  |

|         |       |          |նու  |       |       |            |     |

|         |       |          |թյուն|       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Պլազմայի |B05AA01|Ալբումինի |0.25 |200 մլ |600 Մլ |Ինտենսիվ    |1-7  |

|փոխարին- |       |20%       |     |       |       |թերապիայի   |օրեր |

|ման      |       |լուծույթ  |     |       |       |մասնագետ/   |     |

|միջոցներ |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ալֆա-ադրե|C01CA03|Նորէպինե- |0.1  |2.0 մգ |6.0 մգ |Ինտենսիվ    |1-7  |

|նոմիմե-  |       |ֆրին      |     |       |       |թերապիայի   |օրեր |

|տիկներ   |       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|         |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Հակաացի- |B05CB04|Նատրիումի |0.1  |2.0 գ  |2.0 գ  |Ինտենսիվ    |1 օր |

|դեմիկ    |       |բիկարբոնատ|     |       |       |թերապիայի   |     |

|միջոցներ |       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|         |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|         |       |Էնտերալ   |0.5  |750    |5250   |Ինտենսիվ    |1-7  |

|         |       |սնուցում  |     |կկալ/  |կկալ/  |թերապիայի   |օր   |

|         |       |          |     |օրը    |օրը    |մասնագետ/   |     |

|         |       |          |     |       |       |բուժքույր   |     |

._____________________________________________________________________.

 

8. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ

Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

9. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Սույն գործելակարգի համաձայն, ցածր կալորիականությամբ (500 կկալ/օրը) էնտերալ սնուցումն առաջին ընտրության տարբերակն է:

10. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և պացիենտին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել բուժման խնդիրները և հավանական ելքերը հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 72 ժամերի ընթացքում:

 

11. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

 

Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Աղյուսակ 6

 

._____________________________________________________________________.

|Ելքի անվանում           |Ելքի     |Ելքին   |Բժշկական օգնության       |

|                        |զարգացման|հասնելու|ցուցաբերման              |

|                        |հաճախակա-|մոտավոր |հաջորդականություն        |

|                        |նություն |ժամկետ  |                         |

|________________________|_________|________|_________________________|

|Ապաքինում ֆիզիոլոգիական |   50%   |3 ամիս  |Անցում համապատասխան      |

|գործընթացի կամ          |         |        |վերականգնողական          |

|ներգրավված օրգանի       |         |        |ուղեցույցին/գործելակարգին|

|ֆունկցիայի մասնակի      |         |        |                         |

|վերականգնմամբ           |         |        |                         |

|________________________|_________|________|_________________________|

|Ապաքինում ֆիզիոլոգիական |   25%   |3 ամիս  |Անցում համապատասխան      |

|գործընթացի կամ          |         |        |վերականգնողական          |

|ներգրավված օրգանի       |         |        |ուղեցույցին/գործելակարգին|

|ֆունկցիայի ամբողջական   |         |        |                         |

|կորստով                 |         |        |                         |

|________________________|_________|________|_________________________|

|Բժշկահարույց            |   5%    |Ցանկացած|Անցում համապատասխան      |

|բարդությունների         |         |փուլին  |վերականգնողական          |

|զարգացում               |         |        |ուղեցույցին/գործելակարգին|

|________________________|_________|________|_________________________|

|Մահվան ելք              |25-35%   |Ցանկացած|                         |

|                        |         |փուլին  |                         |

._____________________________________________________________________.

 

Գործելակարգի մշակման հիմքը

Սույն գործելակարգը մշակվել է Հայաստանի անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության անդամների կողմից հետևյալ արդի գրականության տվյալների հիման վրա:

- Koeze J, Keus F, Dieperink W, van der Horst IC, Zijlstra JG, van Meurs M. Incidence, timing and outcome of AKI in critically ill patients varies with the definition used and the addition of urine output criteria. BMC Nephrol. 2017 Feb 20; 18(1):70. Epub 2017 Feb 20.

- De Corte, Wouter et al. «Long-Term Outcome in ICU Patients with Acute Kidney Injury Treated with Renal Replacement Therapy: A Prospective Cohort Study.» Critical Care 20 (2016): 256. PMC. Web. 28 Sept. 2017.

- Sean M. Bagshaw, Ron Wald Strategies for the optimal timing to start renal replacement therapy in critically ill patients with acute kidney injury Kidney International May 2017 Volume 91, Issue 5, Pages 1022-1032.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
08.11.2019
N 54-Ն
Հրաման