ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
8 նոյեմբերի 2019 թվականի N 53-Ն
ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ԴԻՍԹՐԵՍ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` «Սուր շնչառական դիսթրես համախտանիշով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Թորոսյան
Հավելված
Առողջապահության նախարարի
8 նոյեմբերի 2019 թ.
N 53-Ն հրամանի
ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ԴԻՍԹՐԵՍ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդհանուր դրույթներ
Մեծահասակների սուր շնչառական դիսթրես համախտանիշը (ՄՇԴՀ) կյանքին անմիջական վտանգ սպառնացող վիճակ է, որն առաջանում է, երբ թոքային կամ արտաթոքային վնասվածքի պատճառով արտազատվող բորբոքային միջնորդանյութերը խթանում են նեյտրոֆիլների կուտակումը թոքերի արյան միկրոշրջանառության հունում և հանգեցնում այտուցի: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ԻԹԲ), թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) պայմաններում գտնվող պացիենտների 16.1%-ի մոտ զարգանում է ՄՇԴՀ: Այն դրսևորվում է սուր հարաճող դիսպնոեով, տախիպնոեով, հիպօքսեմիայով (թերթթվածնարյունություն) և առանց արհեստական շնչառության օգնության գրեթե միշտ հանգեցնում է մահվան: Մահացության ռիսկի գործոններն են` տարիքը, հարաճուն բազմաօրգանային անբավարարությունը, թոքային և արտաթոքային ուղեկցող հիվանդությունների առկայությունը, APACHE II սանդղակի բարձր արժեքները, ացիդոզը և այլն: Ներհիվանդանոցային մահացությունը տատանվում է 34-ից մինչև 55%: ՄՇԴՀ-ն պետք է տարբերակել քրոնիկական սրտային անբավարարությունից, որը դրսևորվում է հեղուկի գերծանրաբեռնվածությամբ, և նաև թոքաբորբից: Այս ախտաբանության բուժումը կրում է աջակցող բնույթ և ներառում է ԹԱՕ, հակամանրէային թերապիա (ՀՄԹ), ինֆուզիոն թերապիա, սթրեսային խոցերի և թրոմբոէմբոլիաների կանխարգելում, բուժական սնուցման ապահովում և առաջնային պատճառի բուժում: ՄՇԴՀ տարած պացիենտների ճնշող մեծամասնության շրջանում, դուրս գրվելուց հետո, դիտվում է թոքային ֆունկցիայի տարբեր աստիճանի անբավարարություն (80%), ֆիզիկական ակտիվության էական նվազում (38%), ճանաչողական խանգարումներ (30-55%) և 1 տարվա ընթացքում մահացության բարձր մակարդակ:
Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում և ԻԹԲ-ում գտնվող տարբեր ծագումնաբանությամբ և ծանրության աստիճանի ՄՇԴՀ-ով պացիենտները (Աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Մեծահասակների սուր շնչառական դիսթրես համախտանիշով պացիենտի մոդել
.________________________________________________________________.
|Մոդելի պարտադիր բաղադրիչ |Բաղադրիչի նկարագրությունը |
|____________________________|___________________________________|
|Նոզոլոգիական ձևը |Շնչառական խանգարումների համախտանիշ |
| |(դիսթրես) մեծահասակների մոտ |
|____________________________|___________________________________|
|Տարիքային կարգավիճակ |Մեծահասակներ |
|____________________________|___________________________________|
|Հիվանդության աստիճանը |Ցանկացած |
|____________________________|___________________________________|
|Հիվանդության փուլը |Ցանկացած |
|____________________________|___________________________________|
|Բարդությունները |Անկախ բարդություններից |
|____________________________|___________________________________|
|Կոդը ըստ ՀՄԴ-10 |J 80 |
|____________________________|___________________________________|
|Բուժօգնության ցուցաբերման |Հիվանդանոցային |
|պայմանները | |
.________________________________________________________________.
Հապավումներ
ԻԹԲ - ինտենսիվ թերապիայի բաժանմունք
ՀՄԹ - հակամանրէային թերապիա
ՀՇ - համակարգչային շերտագրություն
ՄՇԴՀ - մեծահասակների շնչառական դիսթրես համախտանիշ
ԹԱՕ - թոքերի արհեստական օդափոխություն
CPAP (Continuous Positive Airway Pressure)` մշտական դրական ճնշում շնչուղիներում FIO2` թթվածնի խտությունը ներշնչվող օդում
PaO2 - թթվածնի մասնական ճնշումը զարկերակային արյան մեջ
PaCO2 - ածխաթթու գազի մասնական ճնշումը զարկերակային արյան մեջ
PEEP (Positive End-expiratory Pressure) - դրական ճնշում արտաշնչման վերջում
Vt (Volume tidal) - շնչառական ծավալ
Pplato (Pressure Plateau) - պլատո ճնշում
Սահմանումներ
Համաձայն 2012 թ. ընդունված Եվրոպայի ինտենսիվ թերապիայի միության (ESICM), Ամերիկայի թոքային միության (ATS) և Ինտենսիվ թերապիայի ամերիկյան միության (SCCM) համաձայնեցված ձևակերպման (Բեռլինյան սահմանում), ՄՇԴՀ-ի ախտորոշման համար անհրաժեշտ է հետևյալ ցուցանիշների առկայությունը.
- Սկիզբը` կասկածվող հիվանդության/վնասվածքի կամ նոր առաջացած թոքային խնդրի, կամ վերջինիս սրացումից մեկ շաբաթվա ընթացքում:
- Թոքերի ռենտգենագրության կամ համակարգչային շերտագրության (ՀՇ) տվյալներով երկկողմանի ինֆիլտրատներ, որոնք լիովին չեն բացատրվում արտաքիրտների, թոքի կոլապսի կամ հանգույցների առկայությամբ:
- Հիդրոստատիկ այտուցի բացակայություն, որը հարկավոր է հաստատել, օրինակ, էխոսրտագրությամբ:
- Օքսիգենացիայի (թթվածնացման) խանգարումներ.
Թեթև` 200 մմ ս.ս. < PaO2/FIO2 <=300 մմ ս.ս., երբ PEEP կամ CPAP >= 5H2O
Միջին` 100 մմ ս.ս. < PaO2/FIO2 <=200 մմ ս.ս., երբ PEEP >= 5 H2O
Ծանր` PaO2/FIO2 <= 100 մմ ս.ս., երբ PEEP >= 5 H2O
1. ԹԱՕ-ի ցուցումներ
1.1 Ցանկացած ծանրության ՄՇԴՀ-ով պացիենտները պետք է դիտարկվեն որպես ԹԱՕ-ի անցման բարձր ռիսկի խումբ:
1.2 ԹԱՕ-ի մեկնարկի ցուցումները սկզբունքորեն չեն տարբերվում շնչառական անբավարարություն առաջացնող այլ հիվանդությունների ցուցումներից` հիպօքսեմիայի աստիճան, շնչառական համակարգի գերաշխատանք կամ շնչուղիների անցանելիության ապահովման անհնարինություն:
1.3 Հարկավոր է ապահովել համապատասխան նախաօքսիգենացիա:
1.4 Ապահովել գլխատակի բարձր դիրք` >= 30o (հեմոդինամիկ խիստ անկայունության բացակայության պարագայում):
1.5 Նախընտրելի է կատարել արագ ինդուկցիա:
2. ԹԱՕ-ի անցկացման առանձնահատկություններ
2.1 Կարելի է կիրառել ծավալով կամ ճնշման կառավարումով օդափոխության ցանկացած ռեժիմ, որը ապահովում է օքսիգենացիայի և շնչուղիների ճնշման թիրախային մակարդակները:
2.2 Կիրառել ցածր շնչառական ծավալ (Vt)` 6-8 մլ/կգ:
2.3 Ապահովել պլատո ճնշումը (Pplato)` <= 30 սմ H2O:
2.4 Կիրառել բարձր դրական ճնշում արտաշնչման վերջում (PEEP)` >=8 սմ H2O:
2.5 Ներշնչման օդում թթվածնի խտության (FIO2) և PEEP-ի միջև հարաբերությունները կարգավորել համաձայն Աղյուսակ 2-ի:
Աղյուսակ 2
FIO2-ի և PEEP-ի խորհուրդ տրվող մակարդակները ՄՇԴՀ-ով
պացիենտների շրջանում
._________________________________________________________________.
|FiO2 |0.3|0.3|0.3|0.3|0.3|0.4|0.4|0.5|0.5|0.5-0.8|0.8|0.9|1.0|1.0|
|_____|___|___|___|___|___|___|___|___|___|_______|___|___|___|___|
|PEEP | 5| 8| 10| 12| 14| 14| 16| 16| 18| 20 | 22| 22| 22| 24|
._________________________________________________________________.
2.6 Ապահովել ինսպիրատոր/էքսպիրատոր փուլերի հարաբերությունը` 1:1 կամ 1:3:
2.7 Հիմք ընդունել թույլատրելի հիպերկապնիայի մարտավարությունը` PaCO2 >=40 mmHg:
2.8 Նվազագույնի հասցնել սեդատիվ դեղորայքի ինչպես կոտորակային, այնպես էլ շարունակական ներմուծումը: Դեղորայքի ներմուծումը պետք է իրականացնել ըստ հստակ կլինիկական թիրախային ցուցանիշների:
2.9 Մինչ սեդատիվ դեղորայքի ներմուծումը` քննարկել ցավազրկող դեղորայքի անհրաժեշտությունը:
2.10 Կիրառել ԹԱՕ-ի պայմաններից դուրս բերման ընթացակարգ և իրականացնել կանոնավոր ինքնուրույն շնչառության անցման փորձեր, որոնց ժամանակ գնահատել պացիենտի շնչառական ֆունկցիայի վերականգնման աստիճանը:
2.11 ԹԱՕ-ի ավարտի ցուցանիշներն են.
2.11.1 գիտակցությունը պարզ է և պացիենտը համագործակցում է
2.11.2 շնչառական օգնության մեկնարկի պատճառ հանդիսացող խնդրի լուծում/վերացում
2.11.3 կայուն հեմոդինամիկա` առանց անոթասեղմիչ օժանդակման
2.11.4 շնչառական համակարգի գերաշխատանքի բացակայություն` ՇՀ <=25/ր, չկա հաճախասրտություն (պուլսը <=120% բազային մակարդակի), օժանդակ մկանների ակտիվ ներգրավում
2.11.5 առկա է բավարար ինքնուրույն շնչառական ծավալ` Vt >= 4 մլ/կգ (մարմնի իդեալ զանգվածի)
2.11.6 PEEP < 8 սմ H2O
2.11.7 SpO2 >= 90
2.11.8 pH >=7.3:
3. ԹԱՕ-ի պայմաններում ռեֆրակտեր/կայուն հիպօքսեմիայի կառավարում
3.1 Ծանր ՄՇԴՀ-ով և կայուն հիպօքսեմիայով (PaO2/FiO2 < 100 մմ ս.ս.) պացիենտների շրջանում կիրառել կոլապսի ենթարկված ալվեոլների հարկադրական ներգրավման հնարքը (recruitment maneuver):
3.2 Սեպսիսով պայմանավորված ծանր ՄՇԴՀ-ով և PaO2/FiO2 < 100 մմ ս.ս. պացիենտների շրջանում, համապատասխան փորձ ունեցող անձնակազմի առկայությամբ բաժանմունքներում, կիրառել «որովայնի վրա դիրքը»:
3.3 Ծանր ՄՇԴՀ-ով և PaO2/FiO2 <=150 մմ ս.ս. պացիենտների շրջանում կիրառել նյարդամկանային ռելաքսանտների կարճատև (<=48 ժամ տևողությամբ) սխեմաներ:
4. Ինֆուզիոն թերապիա
4.1 Հյուսվածքային հիպոպերֆուզիայի նշաններ չունեցող պացիենտների շրջանում հարկավոր է կիրառել ինֆուզիոն թերապիայի պահպանողական մարտավարություն:
4.2 Խուսափել հիդրոքսիէթիլօսլայի և դեքստրանների ներմուծումներից: Կոլլոդիների կարիքի դեպքում կիրառել ալբումինի 20% լուծույթներ:
5. Հակամանրէային թերապիա
5.1 ՀՄԹ-ն պետք է հիմնվի մանրէաբանական տվյալների, հիմնական հիվանդության առանձնահատկությունների և պացիենտի բնութագրի վրա:
5.2 Հակաբիոտիկների որևէ խմբի նախապատվություններ գոյություն չունեն:
5.3 ՀՄԹ-ի միջին տևողությունը` 7 օր:
6. Այլ բուժական միջամտություններ
6.1 Խիստ հակացուցումների բացակայության դեպքում բոլոր ՄՇԴՀ-ով պացիենտները պետք է ստանան ցածր մոլեկուլային հեպարին (40 մգ Էնոքսիպարին կամ 5000 Մ Դալտեպարին օրական, ենթամաշկային) կամ ցածր դեղաչափերով, ոչ ֆրակցիոն հեպարին (5000 Մ երկու անգամ օրական, ենթամաշկային):
6.2 Դեղորայքային թրոմբականխարգելման հակացուցումների պարագայում կիրառել ստորին վերջույթների ճնշող տրիկոտաժ կամ ընդմիջվող պնևմատիկ ճնշման միջոցներ:
6.3 Սթրես-խոցերի կանխարգելման համար կիրառել օմեպրազոլ կամ պանտոպրազոլ:
6.4 Ասպիրացիայի կանխարգելման համար կիրառել գլխատակի մշտական բարձր դիրք` >=30o:
6.5 Սնուցում` առաջիկա 3 օրերը 500-750 կկալ, հաջորդիվ` ըստ մարսողության:
6.6 Վաղ մոբիլիզացիա:
7. Մոնիտորինգ և թիրախային ցուցանիշներ
7.1 ՄՇԴՀ-ով և ԹԱՕ-ի պայմաններում գտնվող պացիենտները միջին և ավագ բուժանձնակազմի շարունակական վերահսկման կարիք ունեն:
7.2 Բացի ընդհանուր բնույթի ցուցանիշներից, ՄՇԴՀ-ով պացիենտների շրջանում հարկավոր է վերահսկել` շնչուղիների ճնշումը, ներշնչափողային խողովակի բալոնի ճնշումը, սինխրոնիզացիան ԹԱՕ սարքի հետ համաչափությունը, ներշնչափողային խողովակի անցանելիությունը, ԹԱՕ-ի սարքի ցուցանիշները:
7.3 Մոնիտորինգի թիրախային ցուցանիշներն են. SatO2` >=95%; շնչառության հաճախականությունը` <=35/ր; pH` 7.3-7.45; արյան լակտատը` <=1.5 մմոլ/լ; Pplato` <=30 սմ H2O:
8. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
8.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Հիմնական ցանկ
Աղյուսակ 3
._____________________________________________________________________.
|Ծածկա-| Անվանում |Տրամա- |Միջին|Ստորաբաժանում|Մասնագետ |Կատար-|
|գիր | |դրման |քանակ| | |ման |
| | |հաճախա-| | | |ժամ- |
| | |կանու- | | | |կետներ|
| | |թյուն | | | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան |1 |3 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |ընդհանուր | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |հետազոտու- | | |ծառայություն |ծառայության | |
| |թյուն լեյկո- | | | |բուժքույր/ | |
| |ֆորմուլայով | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Մեզի ընդհա- |1 |2 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |նուր հետազո- | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |տություն | | |ծառայություն |ծառայության | |
| | | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |1 |7 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |գլյուկոզի | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |մակարդակի | | |ծառայություն |ծառայության | |
| |որոշում | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |1 |3 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |լակտատի | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |մակարդակի | | |ծառայություն |ծառայության | |
| |որոշում | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |1 |2 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |ալբումինի | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |մակարդակի | | |ծառայություն |ծառայության | |
| |որոշում | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |ԱՍՏ/ԱԼՏ |1 |2 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| | | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| | | | |ծառայություն |ծառայության | |
| | | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |1 |2 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |բիլիռուբինի | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |մակարդակի | | |ծառայություն |ծառայության | |
| |որոշում | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |1 |2 |Լաբորատոր |Լաբորատոր |1-3 |
| |միզանյութի | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |մակարդակի | | |ծառայություն |ծառայության | |
| |որոշում | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |1 |2 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |կրեատինինի | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |մակարդակի | | |ծառայություն |ծառայության | |
| |որոշում | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |1 |3 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |էլեկտրոլիտ- | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |ների (Na, | | |ծառայություն |ծառայության | |
| |K, Cl) | | | |բուժքույր/ | |
| |մակարդակի | | | |բժիշկ | |
| |որոշում | | | | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Ակտիվացված |1 |3 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |մասնակի | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |թրոմբապլաս- | | |ծառայություն |ծառայության | |
| |տինի | | | |բուժքույր/ | |
| |ժամանակի | | | |բժիշկ | |
| |որոշում | | | | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |1 |3 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |ֆիբրինոգենի | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |մակարդակի | | |ծառայություն |ծառայության | |
| |որոշում | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Պրոտրոմբի- |1 |3 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |նային | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |ժամանակի | | |ծառայություն |ծառայության | |
| |որոշում | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Միջազգային |1 |3 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |բնականոնացված| | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |հարաբերակցու-| | |ծառայություն |ծառայության | |
| |թյան որոշում | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |1 |1 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |պրոկալցիտո- | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |նինի | | |ծառայություն |ծառայության | |
| |մակարդակի | | | |բուժքույր/ | |
| |որոշում | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան գազերի |1 |10 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |և թթվահիմ- | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |նային հավա- | | |ծառայություն |ծառայության | |
| |սարակշռության| | | |բուժքույր/ | |
| |որոշում | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Մանրէաբանական|1 |2 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |ցանքսեր | | |ախտորոշման |ախտորոշման |օրեր |
| |(խորխ, | | |ծառայություն |ծառայության | |
| |արյուն, մեզ) | | | |բուժքույր/ | |
| | | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Կրծքավանդակի |1 |2 |Ճառագայթա- |Բժիշկ- |1-7 |
| |ռենտգեն հետա-| | |բանական |ճառագայթաբան/|օրերը |
| |զոտություն | | |ախտորոշման |տեխնիկ | |
| | | | |ծառայություն | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Բազմաօրգա- |1 |1 |Ճառագայթա- |Բժիշկ- |1-7 |
| |նային ՀՇ | | |բանական |ճառագայթաբան/|օրերը |
| |հետազոտու- | | |ախտորոշման |տեխնիկ | |
| |թյուն | | |ծառայություն | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Որովայնի և |1 |2 |Ճառագայթա- |Բժիշկ- |1-7 |
| |փոքր կոնքի | | |բանական |ճառագայթաբան/|օրերը |
| |ԳՁՀ | | |ախտորոշման |տեխնիկ | |
| | | | |ծառայություն | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Ուլտրաձայ- |1 |3 |Ճառագայթա- |Բժիշկ- |1-3 |
| |նային սրտա- | | |բանական |ճառագայթաբան/|օրերը |
| |գրություն | | |ախտորոշման |տեխնիկ | |
| | | | |ծառայություն | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Զարկերակային |1 |144 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-3 |
| |ճնշման չափում| | |թերապիայի |թերապիայի |օրեր |
| | | | |բաժանմունք |բաժանմունքի | |
| | | | | |բուժքույր | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Սրտի |1 |144 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-3 |
| |կծկումների | | |թերապիայի |թերապիայի |օրեր |
| |հաճախականու- | | |բաժանմունք |բաժանմունքի | |
| |թյան չափում | | | |բուժքույր | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Պուլսօքսի- |1 |144 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-7 |
| |մետրիա | | |թերապիայի |թերապիայի |օրեր |
| | | | |բաժանմունք |բաժանմունքի | |
| | | | | |բուժքույր | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Ծայրամասային |1 |1 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-7 |
| |երակային | | |թերապիայի |թերապիայի |օրեր |
| |կաթետերի | | |բաժանմունք |բաժանմունքի | |
| |տեղադրում | | | |բուժքույր | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Միզապարկի |1 |1 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-7 |
| |կաթետերիզացիա| | |թերապիայի |թերապևտ |օրերը |
| | | | |բաժանմունք | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Շնչափողի |1 |1 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-7 |
| |ինտուբացիա | | |թերապիայի |թերապևտ |օրերը |
| | | | |բաժանմունք | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Շնչափողի |1 |14 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-7 |
| |սանացիա | | |թերապիայի |թերապևտ |օրերը |
| | | | |բաժանմունք | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Բրոնխոսկոպիա |1 |2 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-7 |
| | | | |թերապիայի |թերապևտ/ |օրերը |
| | | | |բաժանմունք |էնդոսկոպիստ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Կենտրոնական |1 |1 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-7 |
| |երակային | | |թերապիայի |թերապևտ |օրերը |
| |կաթետերի | | |բաժանմունք | | |
| |տեղադրում | | | | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Ինտենսիվ |1 |21 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-7 |
| |թերապևտի | | |թերապիայի |թերապևտ |օրերը |
| |խորհրդատվու- | | |բաժանմունք | | |
| |թյուն | | | | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Նեղ մասնագետի|1 |2 |Այլ բաժան |Ցանկացած նեղ |1-7 |
| |խորհրդատվու- | | |մունքներ- |մասնագետ |օրերը |
| |թյուն | | | | | |
._____________________________________________________________________.
8.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Լրացուցիչ ցանկ
Աղյուսակ 4
._____________________________________________________________________.
|Ծածկա-| Անվանում |Տրամա- |Միջին|Ստորաբաժանում|Մասնագետ |Կատար-|
|գիր | |դրման |քանակ| | |ման |
| | |հաճախա-| | | |ժամ- |
| | |կանու- | | | |կետներ|
| | |թյուն | | | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Ստորին |0.1 |1 |Ճառագայթա- |Բժիշկ- |1-7 |
| |վերջույթների | | |բանական |ճառագայթաբան/|օրերը |
| |դուպլեքս | | |ախտորոշման |տեխնիկ | |
| |հետազոտու- | | |ծառայություն | | |
| |թյուն | | | | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |0.2 |1 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |էլեկտրոլիտ- | | |ախտորոշման |ախտորոշման |օրերը |
| |ների (Mg, Ca)| | |ծառայություն |ծառայության | |
| |մակարդակի | | | |բուժքույր/ | |
| |որոշում | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |0.2 |1 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |C-ռեակտիվ | | |ախտորոշման |ախտորոշման |օրերը |
| |սպիտակուցի | | |ծառայություն |ծառայության | |
| |մակարդակի | | | |բուժքույր/ | |
| |որոշում | | | |բժիշկ | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Հերպես |0.1 |1 |Լաբորատոր |Լաբորատոր |1-7 |
| |վիրուս-1/2 | | |ախտորոշման |ախտորոշման |օրերը |
| |IgG հակամար- | | |ծառայություն |ծառայության | |
| |մինների | | | |բուժքույր/ | |
| |(HSV-1 IgG) | | | |բժիշկ | |
| |որակական | | | | | |
| |հետազոտու- | | | | | |
| |թյուն | | | | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Թոքերի |0.8 |1 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-7 |
| |արհեստական | | |թերապիայի |թերապևտ |օրերը |
| |օդափոխություն| | |բաժանմունք | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Պլևրալ |0.1 |1 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-7 |
| |խոռոչի | | |թերապիայի |թերապևտ |օրերը |
| |պունկցիա | | |բաժանմունք | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Պլևրալ |0.1 |1 |Ինտենսիվ |Թոքային |1-7 |
| |խոռոչի | | |թերապիայի |վիրաբույժ |օրերը |
| |դրենավորում | | |բաժանմունք | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Վերքերի |0.1 |3 |Ինտենսիվ |Վիրաբույժ |1-7 |
| |վիրակապու- | | |թերապիայի | |օրերը |
| |թյուններ | | |բաժանմունք | | |
|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|
| |Զարկերակային |0.1 |1 |Ինտենսիվ |Ինտենսիվ |1-7 |
| |կաթետերի | | |թերապիայի |թերապևտ |օրերը |
| |տեղադրում | | |բաժանմունք | | |
._____________________________________________________________________.
9. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
9.1. Դեղորայքային բուժման պահանջներ
Հիմնական ցանկ
Աղյուսակ 5
._____________________________________________________________________.
|ԴԹԽ |ԱԹՔԴ | ՄՈԱ |Նշա- |ԿՈԴ |ՀԿԴ |Մասնագետ |Կատար|
| | | |նակ- | | | |ման |
| | | |ման | | | |ժամ- |
| | | |հաճա-| | | |կետ- |
| | | |խակա-| | | |ներ |
| | | |նու | | | | |
| | | |թյուն| | | | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01DH02|Մերոպենեմ |1 |1.5 գ |10.5 գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | | | | | |թերապիայի |օր |
|կարբապե- | | | | | |մասնագետ/ | |
|նեմ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01DH51|Իմիպենեմ/ |1 |2.0 գ |14.0 գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | |ցիլաստատին| | | |թերապիայի |օր |
|կարբապե- | | | | | |մասնագետ/ | |
|նեմ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01CR05|Պիպերացի- |1 |18.0 գ |126.0 գ|Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | |լին/ | | | |թերապիայի |օր |
|Պենիցիլին| |տազոբակտամ| | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01DE01|Ցեֆեպիմ |1 |4.0 գ |28.0 գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | | | | | |թերապիայի |օր |
|ցեֆալոս- | | | | | |մասնագետ/ | |
|պորին | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակամա- |B01AB06|Ֆրաքսիպա- |1 |0.3 մլ |0.9 մլ |Ինտենսիվ |1-7 |
|կարդիչ- | |րին | | | |թերապիայի |օր |
|ներ` | | | | | |մասնագետ/ | |
|հեպարին | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Էլեկտրո- |B05CB01|0.9% NaCL |1 |2.0 լ |14.0 լ |Ինտենսիվ |1-7 |
|լիտների | | | | | |թերապիայի |օր |
|լուծույթ-| | | | | |մասնագետ/ | |
|ներ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Էլեկտրո- |B05BB01|Ռինգերի |1 |2.0 լ |14.0 լ |Ինտենսիվ |1-7 |
|լիտների | |լուծույթ | | | |թերապիայի |օր |
|լուծույթ-| | | | | |մասնագետ/ | |
|ներ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Էլեկտրո- |B05BB01|Հավասարա- |1 |2.0 լ |14.0 լ |Ինտենսիվ |1-7 |
|լիտների | |կշռված | | | |թերապիայի |օր |
|լուծույթ-| |ջրաաղային | | | |մասնագետ/ | |
|ներ | |լուծույթ | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Բժշկական |V03AN01|Թթվածին |1 |5.76 լ |40.32 լ|Ինտենսիվ |1-7 |
|գազեր | | | | | |թերապիայի |օր |
| | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
._____________________________________________________________________.
9.2. Դեղորայքային բուժման պահանջներ
Լրացուցիչ ցանկ
Աղյուսակ 6
._____________________________________________________________________.
|ԴԹԽ |ԱԹՔ | ՄՈԱ |Նշա- |ԿՈԴ |ՀԿԴ |Մասնագետ |Կատար|
| | | |նակ- | | | |ման |
| | | |ման | | | |ժամ- |
| | | |հաճա-| | | |կետ- |
| | | |խակա-| | | |ներ |
| | | |նու | | | | |
| | | |թյուն| | | | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01DD01|Ցեֆոտաքսիմ|0.1 |8.0 գ |56.0 Գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | | | | | |թերապիայի |օր |
|ցեֆալոս- | | | | | |մասնագետ/ | |
|պորին | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01DD04|Ցեֆտրիաք- |0.1 |4.0 գ |28.0 Գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | |սոն | | | |թերապիայի |օր |
|ցեֆալոս- | | | | | |մասնագետ/ | |
|պորին | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01DD02|Ցեֆտազիդիմ|0.1 |6.0 գ |42.0 Գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | | | | | |թերապիայի |օր |
|ցեֆալոս- | | | | | |մասնագետ/ | |
|պորին | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01MA14|Մոքսիֆլոք-|0.1 |0.4 գ |2.8 Գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | |սացին | | | |թերապիայի |օր |
|ֆթորխի- | | | | | |մասնագետ/ | |
|նոլոն | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01MA12|Լևոֆլոք- |0.1 |0.5 գ |3.5 գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | |սացին | | | |թերապիայի |օր |
|ֆթորխի- | | | | | |մասնագետ/ | |
|նոլոն | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01GB03|Գենտամիցին|0.1 |0.24 գ |1.68 Գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | | | | | |թերապիայի |օր |
|ամինո- | | | | | |մասնագետ/ | |
|գլիկոզիդ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01GB06|Ամիկացին |0.25 |1.0 գ |7.0 Գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | | | | | |թերապիայի |օր |
|ամինո- | | | | | |մասնագետ/ | |
|գլիկոզիդ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01XA01|Վանկոմիցին|0.25 |1.0 գ |7.0 Գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | | | | | |թերապիայի |օր |
|գլիկոպեպ-| | | | | |մասնագետ/ | |
|տիդ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաբիո- |J01XD01|Մետրոնիդա-|0.25 |1.5 գ |10.5 Գ |Ինտենսիվ |1-7 |
|տիկներ` | |զոլ | | | |թերապիայի |օր |
|իմիդազոլի| | | | | |մասնագետ/ | |
|ածանցյալ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Համակար- |J02AC01|Ֆլյուկոնա-|0.25 |0.4 գ |2.8 Գ |Ինտենսիվ |1-7 |
|գային | |զոլ | | | |թերապիայի |օր |
|օգտագործ-| | | | | |մասնագետ/ | |
|ման հակա-| | | | | |բուժքույր | |
|սնկային- | | | | | | | |
|ներ | | | | | | | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ուղղակի |J05AB01|Ացիկլովիր |0.25 |0.5 գ |3.5 Գ |Ինտենսիվ |1-7 |
|ազդեցու- | | | | | |թերապիայի |օր |
|թյան | | | | | |մասնագետ/ | |
|հակավի- | | | | | |բուժքույր | |
|րուսային | | | | | | | |
|դեղեր | | | | | | | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Պլազմայի |B05AA01|Ալբումինի |0.5 |200 մլ |600 Մլ |Ինտենսիվ |1-7 |
|փոխարին- | |20% լու- | | | |թերապիայի |օր |
|ման | |ծույթ | | | |մասնագետ/ | |
|միջոցներ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ալֆա-ադրե|C01CA03|Նորէպի- |0.25 |2.0 մգ |6.0 մգ |Ինտենսիվ |1-7 |
|նոմիմե- | |նեֆրին | | | |թերապիայի |օր |
|տիկներ | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Կարդիոտո-|C01CA07|Դոբուտամին|0.25 |1.8 մգ |3.6 մգ |Ինտենսիվ |1-7 |
|նիկներ | | | | | |թերապիայի |օր |
| | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ադրենո- |C01CA04|Դոպամին |0.25 |1.8 մգ |3.6 մգ |Ինտենսիվ |1-7 |
|միմետիկ- | | | | | |թերապիայի |օր |
|ներ | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Քնաբեր |N05CD08|Միդազոլամ |0.25 |15.0 մգ|105.0Մգ|Ինտենսիվ |1-7 |
|միջոցներ | | | | | |թերապիայի |օր |
| | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ալֆա-ադրե|N05CM18|Դեքսմեդե- |0.25 |400 մկգ|400 մկգ|Ինտենսիվ |1 օր |
|նոմիմե- | |տոմիդին | | | |թերապիայի | |
|տիկներ | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ընդհանուր|N01AX10|Պրոպոֆոլ |0.25 |800 մգ |800 մգ |Ինտենսիվ |1-7 |
|անզգայաց-| | | | | |թերապիայի |օր |
|ման ոչ | | | | | |մասնագետ/ | |
|ինհալա- | | | | | |բուժքույր | |
|ցիոն | | | | | | | |
|միջոցներ | | | | | | | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ափիոնային|N01AH01|Ֆենտանիլ |0.25 |200 մկգ|1400մկգ|Ինտենսիվ |1-7 |
|անզգայաց-| | | | | |թերապիայի |օր |
|նող | | | | | |մասնագետ/ | |
|միջոցներ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ցավազրկող|N02AA01|Մորֆին |0.25 |10.0 մգ|30.0 Մգ|Ինտենսիվ |1-7 |
|թմրեցու- | | | | | |թերապիայի |օր |
|ցիչ | | | | | |մասնագետ/ | |
|միջոցներ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ափիոնային|N02AX02|Տրամադոլ |0.25 |200 մգ |600 մգ |Ինտենսիվ |1-7 |
|անզգայաց-| | | | | |թերապիայի |օր |
|նող | | | | | |մասնագետ/ | |
|միջոցներ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ցավազրկող|N02BE01|Պարացետա- |0.5 |1.5 գ |6.0 գ |Ինտենսիվ |1-7 |
|ոչ թմրե- | |մոլ | | | |թերապիայի |օր |
|ցուցիչ | | | | | |մասնագետ/ | |
|միջոցներ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ցավազրկող|N02BB02|Մետամիզոլ |0.5 |1.0 գ |3.0 գ |Ինտենսիվ |1-7 |
|ոչ թմրե- | | | | | |թերապիայի |օր |
|ցուցիչ | | | | | |մասնագետ/ | |
|միջոցներ | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ոչ |M01AB05|Դիկլոֆենակ|0.25 |75.0 մգ|150.0մգ|Ինտենսիվ |1-7 |
|ստերոիդ | | | | | |թերապիայի |օր |
|հակաբոր- | | | | | |մասնագետ/ | |
|բոքային | | | | | |բուժքույր | |
|միջոցներ | | | | | | | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ոչ |M01AB15|Կետորոլակ |0.25 |30.0 մգ|60.0 մգ|Ինտենսիվ |1-7 |
|ստերոիդ | | | | | |թերապիայի |օր |
|հակաբոր- | | | | | |մասնագետ/ | |
|բոքային | | | | | |բուժքույր | |
|միջոց | | | | | | | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Միոռելաք-|M03AC04|Ատրակու |0.05 |300 մգ |600 մգ |Ինտենսիվ |2 օր |
|սանտներ | |րիումի | | | |թերապիայի | |
| | |բեզիլատ | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Ալֆա-բետա|C01CA24|Ադրենալին |0.05 |9.0 մգ |9.0 մգ |Ինտենսիվ |1 օր |
|ադրենոմի-| | | | | |թերապիայի | |
|մետիկներ | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաառիթ-|C01BD01|Ամիոդարոն |0.05 |600 Մգ |600 մգ |Ինտենսիվ |1 օր |
|միկ | | | | | |թերապիայի | |
|միջոցներ | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Մ-խոլինո |S01FA01|Ատրոպին |0.1 |10.0 մգ|30.0 մգ|Ինտենսիվ |1 օր |
|արգելա- | | | | | |թերապիայի | |
|կիչներ | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Կորտիկոս-|C05AA09|Դեքսամետա-|0.05 |16.0 մգ|48.0 մգ|Ինտենսիվ |1 օր |
|տերոիդներ| |զոն | | | |թերապիայի | |
| | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Տեղային |C01BB01|Լիդոկաին |0.1 |240.0մգ|240.0մգ|Ինտենսիվ |1 օր |
|անզգայաց-| | | | | |թերապիայի | |
|նողներ, | | | | | |մասնագետ/ | |
|հակաառիթ-| | | | | |բուժքույր | |
|միկներ | | | | | | | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Հակաացի- |B05CB04|Նատրիումի |0.1 |2.0 գ |2.0 գ |Ինտենսիվ |1 օր |
|դեմիկ | |բիկարբոնատ| | | |թերապիայի | |
|միջոցներ | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Պրոտո- |A02BC01|Օմեպրազոլ |0.5 |20.0 մգ|140.0Մգ|Ինտենսիվ |1-7 |
|նային | | | | | |թերապիայի |օր |
|պոմպի | | | | | |մասնագետ/ | |
|արգելա- | | | | | |բուժքույր | |
|կիչներ | | | | | | | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Պրոտո- |A02BC02|Պանտոպրա- |0.2 |40.0մգ |280.0մգ|Ինտենսիվ |1-7 |
|նային | |զոլ | | | |թերապիայի |օր |
|պոմպի | | | | | |մասնագետ/ | |
|արգելա- | | | | | |բուժքույր | |
|կիչներ | | | | | | | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
|Դոֆամի- |A03FA01|Մետոկլո- |0.1 |40.0 մգ|40.0 մգ|Ինտենսիվ |1-7 |
|նային | |պրամիդ | | | |թերապիայի |օր |
|ընկալիչ- | | | | | |մասնագետ/ | |
|ների | | | | | |բուժքույր | |
|կենտրո- | | | | | | | |
|նական | | | | | | | |
|արգելա- | | | | | | | |
|կիչներ | | | | | | | |
|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|
| | |Էնտերալ |0.2 |750 |5250 |Ինտենսիվ |1-7 |
| | |սնուցում | |կկալ/ |կկալ/ |թերապիայի |օր |
| | | | |օրը |օրը |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
._____________________________________________________________________.
10. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ
Սույն գործելակարգի համաձայն տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
11. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ
Սույն գործելակարգի համաձայն, ցածր կալորիականությամբ (500-750 կկալ/օրը) էնտերալ սնուցումն ընտրության առաջին տարբերակն է: Վերջինիս անհնարինության պարագայում (օրինակ, ստամոքս-աղիքային ուղու անանցանելիության նշաններ) հարկավոր է քննարկել պարէնտերալ սնուցման տարբերակները:
12. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և պացիենտին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել ՄՇԴՀ-ի համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 72 ժամերի ընթացքում:
13. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը
Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ
Աղյուսակ 7
._____________________________________________________________________.
|Ելքի անվանում |Ելքի |Ելքին |Բժշկական օգնության |
| |զարգացման|հասնելու|ցուցաբերման |
| |հաճախակա-|մոտավոր |հաջորդականություն |
| |նություն |ժամկետ | |
|________________________|_________|________|_________________________|
|Ապաքինում ֆիզիոլոգիական | 35% |12 ամիս |Անցում համապատասխան |
|գործընթացի կամ | | |վերականգնողական |
|ներգրավված օրգանի | | |ուղեցույցին/գործելակարգին|
|ֆունկցիայի մասնակի | | | |
|վերականգնմամբ | | | |
|________________________|_________|________|_________________________|
|Ապաքինում ֆիզիոլոգիական | 5% |3 ամիս |Անցում համապատասխան |
|գործընթացի կամ | | |վերականգնողական |
|ներգրավված օրգանի | | |ուղեցույցին/գործելակարգին|
|ֆունկցիայի ամբողջական | | | |
|կորստով | | | |
|________________________|_________|________|_________________________|
|Բժշկահարույց |5% |Ցանկացած|Անցում համապատասխան |
|բարդությունների | |փուլում |վերականգնողական |
|զարգացում | | |ուղեցույցին/գործելակարգին|
| | | | |
|________________________|_________|________|_________________________|
|Մահացու ելք |Մինչև |Ներ- | |
| |55% |վանդանո-| |
| | |ցային | |
| | |փուլում | |
._____________________________________________________________________.
Գործելակարգի մշակման հիմքը
Սույն գործելակարգը մշակվել է Հայաստանի անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության անդամների կողմից հետևյալ արդի գրականության աղբյուրների և UptoDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա:
1. Koh Y. Update in acute respiratory distress syndrome. Journal of Intensive Care. 2014; 2(1):2.doi:10.1186/2052-0492-2-2.
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4267604/
2. Fanelli V, Vlachou A, Ghannadian S, et al. Acute respiratory distress syndrome: new definition, current and future therapeutic options. J Thorac Dis. 2013;5(3):326-334. doi:10.3978/j.issn.2072-1439.2013.04.05.
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3698298/
3. Ranieri VM, Rubenfeld GD, Thompson BT, et al. Acute respiratory distress syndrome: the Berlin Definition. ARDS Definition Task Force. JAMA. 2012; 307(23):2526-33. doi:10.1001/jama.2012.5669.
http://jamanetwork.com/journals/jama/article-abstract/1160659
4. Papazian L, Forel JM, Gacouin A, et al. ACURASYS Study Investigators. Neuromuscular blockers in early acute respiratory distress syndrome. N Engl J Med 2010;363:1107-16. doi:10.1056/NEJMoa1005372.
http://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa1005372#t=articleTop
5. Guerin C, Reignier J, Richard JC, et al. Prone positioning in severe acute respiratory distress syndrome. N Engl J Med. 2013;368:2159-2168. doi:10.1056/NEJMoa1214103.
http://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa1214103#t=articleTop
6. Rhodes A., Evans L.E., Alhazzani W. et al. Surviving Sepsis Campaign: International Guidelines for Management of Sepsis and Septic Shock: 2016. Intensive Care Med 2017;43(3):304-377. doi:10.1007/s00134-017-4683-6.
http://link.springer.com/article/10.1007%2Fs00134-017-4683-6