Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՖԻԲՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՖԻԲՐՈՕՊՏԻԿԱԿԱՆ ԲՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 նոյեմբերի 2019 թվականի N 52-Ն

 

ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՖԻԲՐՈՕՊՏԻԿԱԿԱՆ ԲՐՈՆԽԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ֆիբրոօպտիկական բրոնխադիտարկման պացիենտի վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

Առողջապահության նախարարի

8 նոյեմբերի 2019 թ.

N 52-Ն հրամանի

 

ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՖԻԲՐՈՕՊՏԻԿԱԿԱՆ ԲՐՈՆԽԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Ֆիբրոօպտիկական բրոնխադիտարկումը (ՖԲ) տարածված միջամտություն է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ԻԹԲ) շնչառական համակարգի հիվանդություններով պացիենտների շրջանում: ՖԲ-ն կլինիկական պրակտիկայում ներդրվել է դեռ 1968 թ-ից և ներկայումս համարվում է շնչառական բժշկության արդյունավետ ախտորոշիչ և բուժական միջամտություն, որը բնորոշվում է բավարար անվտանգությամբ և բարձր արդյունավետությամբ: Ներկայիս հասանելի դեպքերի հետահայաց մեծագույն հետազոտության տվյալների համաձայն, ՖԲ-ի բարդությունները կազմել են 1.1%, որոնց ճնշող մեծամասնությունը եղել են թեթև և միջին ծանրության` հաճախասրտություն, հաճախաշնչություն, բրոնխասպազմ, փոքր ծավալի արնահոսություններ և այլն: ՖԲ-ի հնարավոր լուրջ բարդություններն են` թոքի կոլապսը, պնևմոթորաքսը, սրտամկանի իշեմիան, ծանր թթվածնաքաղցը (հիպօքսիա) և մահը: Պացիենտի պատշաճ նախապատրաստումը, չափորոշիչներին համաձայն գործելակարգերի և ընթացակարգերի կիրառումը, ինչպես նաև ցավազրկման և սեդացիայի մարտավարությունները ՖԲ-ի անվտանգության և արդյունավետության ապացուցված գրավականներն են:

ԻԹԲ-ում պացիենտների շրջանում ՖԲ-ի ցուցումները կարելի է բաժանել երեք խմբի.

ա) թոքի բլթի կոլապսի կամ ատելեկտազների շտկում,

բ) այլ բուժական միջամտությունների հանդեպ կայուն ներշնչափողային արնահոսության ախտորոշում և բուժում,

գ) ստորին շնչուղիների նմուշառում հաստատված, կամ թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) հետ նույնականացված թոքաբորբերի կասկածվող դեպքերում: Միևնույն ժամանակ, կան ապացույցներ, որ արնահոսության օջախի հայտնաբերման հարցում բարձր թվային համակարգչային շերտագրությունը (ՀՇ) ավելի ինֆորմատիվ է քան ՖԲ-ն: ԻԹԲ-ում ՖԲ-ի այլ ավելի հազվադեպ ցուցումներից կարելի է նշել հարբրոնխային բիոպսիաները, շմոլ գազով թունավորումների, շնչուղիների այրվածքների դեպքերը և շնչուղիների դժվար կառավարումը: Հարկ է նշել, որ ԻԹԲ-ում պացիենտների շրջանում ՖԲ-ն չպետք է փոխարինի շնչուղիների արտածծմանը ԹԱՕ պայմաններում, քանզի դրանք համարվում են շնչուղիների ապաքինման արդյունավետ և համեմատաբար ավելի քիչ միջամտական միջոցներ:

Հաշվի առնելով այս միջամտության հստակ ցուցումների և հակացուցումների, անվտանգ եղանակների և հետագա խնամքի հարցերի լուսաբանման կարևորությունը` Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը որոշեց մշակել սույն գործելակարգը: Գործելակարգի շրջանակներից դուրս է միջամտության գործողության բուն եղանակի տեխնիկական նկարագրությունը:

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկների ԻԹԲ-ում բուժվող, տարբեր ծագումնաբանությամբ և ծանրության աստիճանի շնչառական անբավարարությամբ մեծահասակ պացիենտը, ում պահանջվում է ֆիբրոօպտիկ բրոնխադիտարկում (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

ՖԲ-ի ցուցումներով մեծահասակ պացիենտի մոդել

 

._____________________________________________________________________.

|Մոդելի պարտադիր բաղադրիչ    |Բաղադրիչի նկարագրությունը               |

|____________________________|________________________________________|

|Նոզոլոգիական ձևը            |ԻԹԲ-ում շնչառական անբավարարությամբ      |

|                            |ցանկացած պացիենտ, ում պահանջվում է ՖԲ   |

|____________________________|________________________________________|

|Տարիքային կարգավիճակ        |Մեծահասակներ                            |

|____________________________|________________________________________|

|Հիվանդության աստիճանը       |Ցանկացած                                |

|____________________________|________________________________________|

|Հիվանդության փուլը          |Ցանկացած                                |

|____________________________|________________________________________|

|Բարդությունները             |Անկախ բարդություններից                  |

|____________________________|________________________________________|

|Կոդը ըստ ՀՄԴ-10             |                                        |

|____________________________|________________________________________|

|Բուժօգնության ցուցաբերման   |Հիվանդանոցային                          |

|պայմանները                  |                                        |

._____________________________________________________________________.

 

Հապավումներ

ԲԼ - բրոնխային լվացումներ/լավաժ

ԹԱՕ - թոքերի արհեստական օդափոխություն

ԻԹԲ - ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ՖԲ - ֆիբրոօպտիկ բրոնխադիտարկում

ՆԳՀ - ներգանգային հիպերտենզիա

ՀՇ - համակարգչային շերտագրություն

 

1. Իրավիճակներ, երբ ՖԲ-ն նույնականացված է հավելյալ ռիսկերի հետ

1.1 Պացիենտի համագործակցության բացակայություն կամ ոչ բավարար մակարդակ:

1.2 Վերջին 6 շաբաթվա ընթացքում տարած սրտամկանի ինֆարկտ կամ անկայուն կրծքահեղձուկ:

1.3 Անկայուն ընթացքով բրոնխային ասթմա:

1.4 Թոքի թարախակույտ (վարակի տարածման վտանգ):

1.5 Վերին սիներակի խցանում (արնահոսության և կոկորդի այտուցի վտանգ):

1.6 Դժվար կառավարվող սրտային առիթմիաներ:

1.7 Իմունիտետի ընկճմամբ պացիենտներ (վարակի վտանգ):

1.8 Ներգանգային հիպերտենզիա:

1.9 Մակարդելիության շեղումներ` INR > 1.5 թրոմբոցիտների քանակը < 20.000:

1.10 Ծանր կայուն թերթթվածնարյունություն (հիպօքսեմիա):

 

2. ՖԲ-ի հակացուցումները

2.1 Սիրտ-անոթային և շնչառական համակարգերի անհետաձգելի իրավիճակների կառավարման համար անհրաժեշտ միջոցների կամ փորձառու անձնակազմի բացակայություն:

2.2 Պացիենտի կամ նրա ներկայացուցչի իրազեկված համաձայնության բացակայություն:

2.3 Միջամտության ընթացքում պացիենտի բավարար թթվածնացման (օքսիգենացիա) ապահովման ձախողում:

 

3. Պացիենտի նախապատրաստում

3.1 Գնահատել հավելյալ ռիսկերի առկայությունը (տես` Կետ 1.) և միջամտության սպասվելիք առավելությունները/օգուտները:

3.2 Ստանալ իրազեկված համաձայնություն` բացատրելով միջամտության նպատակները, տեխնիկան, անզգայացման մանրամասները, հնարավոր բարդությունները և առկա այլընտրանքները:

3.3 Ապահովել մոնիտորինգի հետևյալ նվազագույն ծավալը` սրտի ռիթմ և հաճախականություն (շարունակական), զարկերակային ճնշում (5 րոպե ընդմիջմամբ), պուլսօքսիմետրիա (շարունակական):

3.4 Համոզվել, որ էնտերալ սնուցումը ժամանակավոր դադարեցվել է միջամտությունից առնվազն 2 ժամ առաջ:

 

4. Գործիքների և ԹԱՕ սարքի նախապատրաստում

4.1 Ստուգել բրոնխադիտարկիչի ամբողջականությունը, միացնել վերջինս լույսի աղբյուրին և համոզվել պատշաճ պատկերման որակի մեջ:

4.2 Ստուգել արտածծիչի բավարար ուժը և համապատասխան միացումների անխափան աշխատանքը:

4.3 Պատրաստել մանրէազերծ ֆիզիոլոգիական լուծույթ (0.9% NaCL) և 20 մլ ներարկիչ բրոնխային լվացումների/լավաժի համար:

4.4 Պատրաստել ախտահանված դաշտ գործիքների համար:

4.5 Համոզվել մանրէաբանական հետազոտությունների համար նախատեսված պարագաների առկայության մեջ:

4.6 Հագնել ախտահանված ձեռնոցներ:

4.7 ԹԱՕ պայմաններում գտնվող պացիենտների դեպքում` կարգավորել սարքի ցուցանիշները.

4.7.1 100% FiO2,

4.7.2 ընտրել պարտադիր րոպեական ծավալով որևէ մեխանիկական օդափոխության ռեժիմ,

4.7.3 բարձրացնել սարքի շնչառության հաճախականությունը և նվազեցնել շնչառական ծավալը,

4.7.4 նվազեցնել թթվածնաօդային խառնուրդի հոսքի արագությունը (օրինակ, երկարեցնելով ներշնչման ժամանակը),

4.7.5 կարգավորել «Բարձր ճնշում» ահազանգի շեմերը:

 

5. Անզգայացում

5.1 Բոլոր պացիենտներին պետք է բավարար կերպով անզգայացնել միջամտությունից առաջ:

5.2 Անզգայացումը կարելի է ապահովել նարկոտիկ ցավազրկողի, բենզոդիազեպինի կամ պրոպոֆոլի համակցումով:

5.3 Լրացուցիչ ցավազրկումը կամ սեդացիան ապահովվում է հիպնոտիկ կամ ցավազրկող դեղորայքի ընթացիկ կոտորակային ներմուծումներով:

5.4 Մկանային ռելաքսանտները կիրառվում են ըստ անհատական ցուցումների:

5.5 Պատրաստ լինել բուժել արտահայտված հաճախասրտությունը, շողացումները կամ դանդաղասրտությունը:

 

6. Միջամտության ավարտ

6.1 Համոզվել, որ լուծվել է ՖԲ-ի նպատակային խնդիրը:

6.2 Միջամտության ավարտից հետո կարգավորել ԹԱՕ սարքի ցուցանիշները (FiO2, շնչառական ծավալ և այլ):

6.3 Անջատել բրոնխադիտարկիչը և ուղարկել ախտահանման:

6.4 Գրանցել միջամտությունը` նկարագրելով նախապատրաստումը, անզգայացումը, ընթացքը, արդյունքները և բարդությունների առկայությունը/բացակայությունը:

 

7. Անձնակազմ

7.1 Միջամտությունը կարող է իրականացնել ինչպես բժիշկ-էնդոսկոպիստը, այնպես էլ համապատասխան վերապատրաստում անցած ինտենսիվ թերապևտը:

7.2 Միջամտության իրականացման համար պարտադիր պահանջվում են երկու համապատասխան փորձառություն ունեցող մասնագետներ: Մեկն իրականացնում է միջամտությունը (օպերատոր), մյուսը շնչուղիների կառավարման և անզգայացման պատասխանատուն է:

7.3 Երկրորդ օգնականը կարող է լինել համապատասխան պատրաստվածության բուժքույր կամ կլինիկական օրդինատոր:

 

8. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

8.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|Ծածկա-| Անվանում    |Տրամա- |Միջին|Ստորաբաժանում|Մասնագետ     |Կատար-|

|գիր   |             |դրման  |քանակ|             |             |ման   |

|      |             |հաճախա-|     |             |             |ժամ-  |

|      |             |կանու- |     |             |             |կետներ|

|      |             |թյուն  |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Շնչափողի     |  1    | 1   |ԻԹԲ          |Ինտենսիվ     |1 օր  |

|      |մաքրում      |       |     |             |թերապևտ      |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Արյան գազերի |  1    | 2   |Լաբորատոր    |Լաբորատոր    |1 օր  |

|      |և  թթվահիմ-  |       |     |ախտորոշման   |ախտորոշման   |      |

|      |նային հավա-  |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |սարակշռության|       |     |             |բուժքույր/   |      |

|      |որոշում      |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Մանրէաբանական|  1    | 1   |Լաբորատոր    |Լաբորատոր    |1 օր  |

|      |ցանքսեր      |       |     |ախտորոշման   |ախտորոշման   |      |

|      |(խորխ,       |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |արյուն, մեզ) |       |     |             |բուժքույր/   |      |

|      |             |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Զարկերակային |  1    | 3   |ԻԹԲ          |ԻԹԲ-ի        |1 օր  |

|      |ճնշման չափում|       |     |             |բուժքույր    |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Սրտի         |  1    | 24  |ԻԹԲ          |ԻԹԲ-ի        |1 օր  |

|      |կծկումների   |       |     |             |բուժքույր    |      |

|      |հաճախականու- |       |     |             |             |      |

|      |թյան չափում  |       |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Պուլսօքսի-   |  1    | 24  |ԻԹԲ          |ԻԹԲ-ի        |1 օր  |

|      |մետրիա       |       |     |             |բուժքույր    |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Ծայրամասային |  1    | 1   |ԻԹԲ          |ԻԹԲ-ի        |1 օր  |

|      |երակային     |       |     |             |բուժքույր    |      |

|      |կաթետերի     |       |     |             |             |      |

|      |տեղադրում    |       |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Թոքերի       |  1    | 1   |ԻԹԲ          |Ինտենսիվ     |1 օր  |

|      |արհեստական   |       |     |             |թերապևտ      |      |

|      |օդափոխություն|       |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Բրոնխոսկո-   |  1    | 1   |ԻԹԲ          |Բժիշկ-       |1 օր  |

|      |պիստի խորհըր-|       |     |             |բրոնխոսկոպիստ|      |

|      |դատվություն  |       |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Ինտենսիվ     |  1    | 3   |ԻԹԲ          |Ինտենսիվ     |1 օր  |

|      |թերապևտի     |       |     |             |թերապևտ      |      |

|      |խորհրդատվու- |       |     |             |             |      |

|      |թյուն        |       |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Նեղ մասնագետի|  1    | 1   |Այլ բաժան-   |Ցանկացած նեղ |1-3   |

|      |խորհրդատվու- |       |     |մունքներ     |մասնագետ     |օրերը |

|      |թյուն        |       |     |             |             |      |

._____________________________________________________________________.

 

8.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Աղյուսակ 3

 

._____________________________________________________________________.

|Ծածկա-| Անվանում    |Տրամա- |Միջին|Ստորաբաժանում|Մասնագետ     |Կատար-|

|գիր   |             |դրման  |քանակ|             |             |ման   |

|      |             |հաճախա-|     |             |             |ժամ-  |

|      |             |կանու- |     |             |             |կետներ|

|      |             |թյուն  |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Նեղ մասնագետի|   1   |  1  |Այլ բաժան-   |Ցանկացած նեղ |1-3   |

|      |խորհրդատվու- |       |     |մունքներ     |մասնագետ     |օրերը |

|      |թյուն        |       |     |             |             |      |

._____________________________________________________________________.

 

9. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

9.1. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Աղյուսակ 4

 

._____________________________________________________________________.

|ԴԹԽ          |ԱԹՔԴ   |   ՄՈԱ      |Նշա- |ԿՈԴ    |ՀԿԴ    |Մասնագետ    |

|             |       |            |նակ- |       |       |            |

|             |       |            |ման  |       |       |            |

|             |       |            |հաճա-|       |       |            |

|             |       |            |խակա-|       |       |            |

|             |       |            |նու  |       |       |            |

|             |       |            |թյուն|       |       |            |

|_____________|_______|____________|_____|_______|_______|____________|

|Քնաբեր       |N05CD08|Միդազոլամ   |  1  |15.0 մգ|15.0 մգ|ԻԹԲ-ի բժիշկ/|

|միջոցներ     |       |            |     |       |       |բուժքույր   |

|_____________|_______|____________|_____|_______|_______|____________|

|Ոչ ներշնչական|N01AX10|Պրոպոֆոլ    |  1  |400 մգ |400 մգ |ԻԹԲ-ի բժիշկ/|

|ընդհանուր    |       |            |     |       |       |բուժքույր   |

|անզգայացնող  |       |            |     |       |       |            |

|միջոցներ     |       |            |     |       |       |            |

|_____________|_______|____________|_____|_______|_______|____________|

|Ափիոնային    |N02AA01|Մորֆին      |  1  |10.0 մգ|20.0 մգ|ԻԹԲ-ի բժիշկ/|

|ցավազրկողներ |       |            |     |       |       |բուժքույր   |

|_____________|_______|____________|_____|_______|_______|____________|

|Ափիոնային    |N02AX02|Տրամադոլ    |  1  |200 մգ |200 մգ |ԻԹԲ-ի բժիշկ/|

|ցավազրկողներ |       |            |     |       |       |բուժքույր   |

|_____________|_______|____________|_____|_______|_______|____________|

|Մկանային     |M03AC04|Ատրակուրիու-|  1  |100 մգ |100 մգ |ԻԹԲ-ի բժիշկ/|

|ռելաքսանտներ |       |մի բեսիլատ  |     |       |       |բուժքույր   |

|_____________|_______|____________|_____|_______|_______|____________|

|Տեղային ան-  |C01BB01|Լիդոկային   |  1  |40.0 մգ|40.0 մգ|ԻԹԲ բժիշկ/  |

|զգայացողներ, |       |            |     |       |       |բուժքույր   |

|հակաառիթմիկ- |       |            |     |       |       |            |

|ներ          |       |            |     |       |       |            |

|_____________|_______|____________|_____|_______|_______|____________|

|Ալֆա- և  բետա|C01CA24|Ադրենալին   |  1  |1.8 մգ |1.8 մգ |ԻԹԲ-ի բժիշկ/|

|ադրենոմիմե-  |       |            |     |       |       |բուժքույր   |

|տիկներ       |       |            |     |       |       |            |

|_____________|_______|____________|_____|_______|_______|____________|

|Էլեկտրոլիտ-  |B05CB01|0.9% NaCL   |  1  |2.0 լ  |2.0 լ  |ԻԹԲ-ի բժիշկ/|

|ների         |       |            |     |       |       |բուժքույր   |

|լուծույթներ  |       |            |     |       |       |            |

|_____________|_______|____________|_____|_______|_______|____________|

|Էլեկտրոլիտ-  |B05BB01|Ռինգերի     |  1  |2.0 լ  |2.0 լ  |ԻԹԲ-ի բժիշկ/|

|ների         |       |լուծույթ    |     |       |       |բուժքույր   |

|լուծույթներ  |       |            |     |       |       |            |

|_____________|_______|____________|_____|_______|_______|____________|

|Էլեկտրոլիտ-  |B05BB01|Հավասարա-   |  1  |2.0 լ  |14.0 լ |ԻԹԲ-ի բժիշկ/|

|ների         |       |կշռված      |     |       |       |բուժքույր   |

|լուծույթներ  |       |ջրաաղային   |     |       |       |            |

|             |       |լուծույթ    |     |       |       |            |

|_____________|_______|____________|_____|_______|_______|____________|

|Բժշկական     |V03AN01|Թթվածին     |  1  |5.76 լ |5.76 լ |ԻԹԲ-ի       |

|գազեր        |       |            |     |       |       |բուժքույր   |

._____________________________________________________________________.

 

9.2. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Աղյուսակ 5

 

._____________________________________________________________________.

|ԴԹԽ      |ԱԹՔ    | ՄՈԱ      |Նշա- |ԿՈԴ    |ՀԿԴ    |Մասնագետ    |Կատար|

|         |       |          |նակ- |       |       |            |ման  |

|         |       |          |ման  |       |       |            |ժամ- |

|         |       |          |հաճա-|       |       |            |կետ  |

|         |       |          |խակա-|       |       |            |ներ  |

|         |       |          |նու  |       |       |            |     |

|         |       |          |թյուն|       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Մ-խոլինո-|S01FA01|Ատրոպին   |0.05 |10.0 մգ|30.0 մգ|ԻԹԲ-ի բժիշկ/|1 օր |

|արգելա-  |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|կիչներ   |       |          |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ադրենա-  |C01CA04|Դոպամին   |0.1  |1.8 մգ |3.6 մգ |ԻԹԲ-ի բժիշկ/|1-7  |

|խթանիչներ|       |          |     |       |       |բուժքույր   |օր   |

._____________________________________________________________________.

 

10. Պահանջներ աշխատանքային ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ

Սույն գործելակարգի համաձայն տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

11. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Ցածր կալորիականությամբ (500 կկալ/օր) էնտերալ սնուցման մեկնարկը ՖԲ-ից 2 ժամ անց առաջին ընտրության տարբերակն է:

12. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները սույն գործելակարգը կատարելիս և պացիենտին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել ՖԲ-ի ցուցումները և հավանական ելքերը:

13. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

13.1 Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Աղյուսակ 6

 

._____________________________________________________________________.

|Ելքի անվանում           |Ելքի     |Մոտավոր |Բժշկական օգնության       |

|                        |զարգացման|ժամկետ  |ցուցաբերման              |

|                        |հաճախակա-|        |հաջորդականություն        |

|                        |նություն |        |                         |

|________________________|_________|________|_________________________|

|Ապաքինում ֆիզիոլոգիական |   95%   |3 ամիս  |Անցում համապատասխան      |

|գործառույթի կամ         |         |        |վերականգնողական          |

|ընդգրկված օրգանի        |         |        |ուղեցույցին/գործելակարգին|

|գործունեության մասնակի  |         |        |                         |

|վերականգնմամբ           |         |        |                         |

|________________________|_________|________|_________________________|

|Ապաքինում ֆիզիոլոգիական |    5%   |3 ամիս  |Անցում համապատասխան      |

|գործառույթի կամ         |         |        |վերականգնողական          |

|ընդգրկված օրգանի        |         |        |ուղեցույցին/գործելակարգին|

|գործունեության          |         |        |                         |

|ամբողջական կորստով      |         |        |                         |

|________________________|_________|________|_________________________|

|Բժշկահարույց            |1.1-2.0% |Ցանկացած|Անցում համապատասխան      |

|բարդությունների         |         |փուլում |վերականգնողական          |

|զարգացում               |         |        |ուղեցույցին/գործելակարգին|

|________________________|_________|________|_________________________|

|Մահ                     |0.1%     |Ցանկացած|                         |

|                        |         |փուլում |                         |

._____________________________________________________________________.

 

Գործելակարգի մշակման հիմքը

Սույն գործելակարգը մշակվել է Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության անդամների կողմից` Մեծ Բրիտանիայի ինտենսիվ թերապիայի խորհրդի 2014 թ. ստեղծված «Ժամանակավոր շնչափողահատումով մեծահասակ պացիենտների վարման չափորոշիչներ» ուղեցույցի, ինչպես նաև Cochrane library և UpToDate էլեկտրոնային շտեմարանների տվյալների հիման վրա:

- BTS Guideline for diagnostic flexible bronchoscopy in adults. British Thoracic Society BTS Flexible Bronchoscopy Guideline Group. Thorax, August 2013, Vol 68, Supplement 1.

- An Official American Thoracic Society Clinical Practice Guideline: The Clinical Utility of Bronchoalveolar Lavage. Myer K et al. Am J Respir Crit Care Med Vol 185, Iss. 9, pp 1004-1014, May 1, 2012.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
08.11.2019
N 52-Ն
Հրաման