(ուժը կորցրել է 01.09.2024 թվականից` 25.06.2024 թիվ 793-Ն հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
21 հոկտեմբերի 2019 թվականի N 686-Ն
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածի 19.7-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ և 19.8-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) արտոնագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով հայտարարություն ներկայացվում և N 2 հավելվածով հաստատված ձևին համապատասխան արտոնագիր տրամադրվում է 2020 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ամիսների համար:
Դ. Անանյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2019 թվականի հոկտեմբերի 21-ի
N 686-Ն հրամանի
Ձև
._________________________________________________________________________.
| ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Փաստաթղթի հերթական համարը |
|«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ |___________________________________|
|ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ |(լրացվում է հարկային մարմնի կողմից)|
|19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ | |
|ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ| |
|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|_____________________________________|___________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|(ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_____________________________________|___________________________________|
|2. Հարկ վճարողը | |
|_____________________________________|___________________________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|(բնակության վայրը) | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|4. Գոր-|5. Գոր- |6. Պետական տուրքի|7. Պետական|8. Գործունեության |9. Հաշ-|
|ծունե- |ծունե- |ամսական |տուրքի |իրականացման |վարկված|
|ության |ության |դրույքաչափի |հաշվարկման|ժամանակահատվածի |պետական|
|տեսակը |իրակա- |հաշվարկման համար |գործակիցը |___________________|տուրքը,|
| |նացման |_________________| |1) սկիզբը|2) ավարտը|դրամ |
| |վայրը |1) քանակը|2) բա- | | | | |
| | | |զային | | | | |
| | | |տուրքի | | | | |
| | | |պատիկ | | | | |
| | | |մեծու- | | | | |
| | | |թյունը | | | | |
|_______|________|_________|_______|__________|_________|_________|_______|
|_______|________|_________|_______|__________|_________|_________|_______|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|10. Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` |
|_________________________________________________________________________|
|1) թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները |
|_________________________________________________________________________|
|_______________|_______________|_____________|_____________|_____________|
|_______________|_______________|_____________|_____________|_____________|
|_________________________________________________________________________|
|2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ |
|հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման |
|(հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց |
|տվյալները |
|_________________________________________________________________________|
|Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի|Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն)|
|անունը, ազգանունը | |
|_____________________________________|___________________________________|
|_____________________________________|___________________________________|
|_________________________________________________________________________|
|11. Ավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` |
|_________________________________________________________________________|
|N | Ավտոբուսի մակնիշը | Ավտոբուսի հաշվառման |Ավտոբուսի նստատեղերի |
| | | համարանիշը | քանակը |
|___|_____________________|_________________________|_____________________|
|___|_____________________|_________________________|_____________________|
|_________________________________________________________________________|
|12. Միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` |
|_________________________________________________________________________|
|N |Միկրոավտոբուսի մակնիշը|Միկրոավտոբուսի հաշվառման| Միկրոավտոբուսի |
| | | համարանիշը | նստատեղերի քանակը |
|___|______________________|________________________|_____________________|
|___|______________________|________________________|_____________________|
._________________________________________________________________________.
Պաշտոնատար անձ _____________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ
1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևը (այսուհետ` հայտարարություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Օրենքի 19.7-րդ հոդվածի 7-րդ և 19.8-րդ հոդվածի 7-րդ մասերին համապատասխան: Հայտարարությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
2. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը:
3. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող հարկ վճարողի դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը:
4. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:
5. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է Օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակը (տեսակները):
6. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը: Ընդ որում, մեկից ավելի վայրում գործունեություն իրականացնելու դեպքում, այդ կետում առանձին տողերով լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը: Գործունեության իրականացման վայրը լրացվում է ամբողջությամբ, օրինակ, քաղաքը, փողոցի անվանումը, շենքի համարը կամ մարզը, գյուղը և այլն: Թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 5-րդ կետում լրացվում է համապատասխան բնակավայրի անվանումը: Ընդ որում, միևնույն ամսվա ընթացքում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև`
1) նույն ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որի մասով Օրենքի 19.7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կիրառվի նույն մասով սահմանված պետական տուրքի ամսական չափի հաշվարկման գործակիցներից առավելագույնը,
2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որի մասով Օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետք է կիրառվի Օրենքի 19.7-րդ հոդված 2-րդ մասով սահմանված պետական տուրքի առավելագույն չափը:
7. Հայտարարության 6-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է`
ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակը,
բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակը,
գ. թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության համար` թեթև մարդատար մեքենաների քանակը,
դ. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,
ե. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,
1) 2-րդ ենթակետում լրացվում է`
ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
գ. թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
դ. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
ե. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը:
8. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար Օրենքի 19.7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան գործակիցը:
9. Հայտարարության 8-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ նույն կետի 2-րդ ենթակետում գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
10. Հայտարարության 9-րդ կետում լրացվում է տվյալ ամսվա համար հաշվարկված պետական տուրքի գումարը` դրամներով (լումաները անտեսվում են): Ընդ որում, հաշվարկված պետական տուրքի գումարը լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին-առանձին:
11. Հայտարարության 10-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների հաշվառման համարանիշները: Հայտարարության 10-րդ կետի 2-րդ ենթակետում լրացվում է Օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները:
12. Հայտարարության 11-րդ կետում լրացվում է ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը: Ընդ որում, Օրենքի 19.7-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (բացառությամբ` Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիներով ուղևորափոխադրումների) իրականացնելիս անսարք ավտոբուսի փոխարինման դեպքում հարկ վճարողը ներկայացնում է հայտարարության փոփոխություն` լրացնելով միայն փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
13. Հայտարարության 12-րդ կետում լրացվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր միկրոավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2019 թվականի հոկտեմբերի 21-ի
N 686-Ն հրամանի
Ձև
ԱՐՏՈՆԱԳԻՐ N ________ ____ ________________ 20__թ.
._________________________________________________________________________.
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|(ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_____________________________________|___________________________________|
|2. Հարկ վճարողը | |
|_____________________________________|___________________________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|(բնակության վայրը) | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Գործունեության|Գործունեության |Քանակը |Գործունեության իրականացման|
| տեսակը |իրականացման վայրը| | ժամանակահատվածի |
| | | |__________________________|
| | | | սկիզբը | ավարտը |
| | | | (ամիս) | (ամիս) |
|______________|_________________|_____________|____________|_____________|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` |
|թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները |
|_________________________________________________________________________|
|_______________|_______________|_____________|_____________|_____________|
|_________________________________________________________________________|
|«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի |
|5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) |
|վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները |
|_________________________________________________________________________|
|Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի|Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն)|
| անունը, ազգանունը | |
|_____________________________________|___________________________________|
|_____________________________________|___________________________________|
|_________________________________________________________________________|
|Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպման |
|դեպքում` |
|_________________________________________________________________________|
|N | մակնիշը | հաշվառման համարանիշը | նստատեղերի քանակը |
| | | | |
|___|_____________________|_________________________|_____________________|
|___|_____________________|_________________________|_____________________|
._________________________________________________________________________.
Հարկային մարմին ______________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)