040.0860.260816
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2016 թվականի N 860-Ն
i
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) որսահանդակների ցանկը և համապատասխան սխեմաները` ըստ մարզերի` համաձայն N 2 հավելվածի:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան տասներորդ օրը, որսահանդակների հաստատված սխեմաները տեղադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի օգոստոսի 18-ի
N 860-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը:
2. Որսահանդակներն ունեն իրենց քարտեզ-սխեմաները և սահմանները, որոնք կունենան համապատասխան սահմանազատման ցուցանակներ:
3. Որսահանդակների տարածքները որոշվում են` հիմք ընդունելով տվյալ տարածքում առկա որսի կենդանիների տեսակները և դրանց քանակները, որոնք գրանցված չեն Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում:
4. Յուրաքանչյուր որսահանդակ ունի տվյալ տարածքին բնորոշ որսի կենդանիների տեսակային կազմի վերաբերյալ տեղեկատվություն:
5. Որսահանդակները կազմավորվում են որպես`
1) հանրային օգտագործման (պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա կազմակերպված և որսորդական տնտեսությունների կողմից չօգտագործվող) որսահանդակներ.
2) օրենքով սահմանված կարգով իրավաբանական և ֆիզիկական անձանց` նրանց օգտագործման հանձնված պետական և համայնքային հողերի վրա կազմակերպված որսորդական տնտեսությունների կողմից օգտագործվող որսահանդակներ:
6. Որսահանդակներում համայնքների, իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողերի վրա որսն իրականացվում է համապատասխան սեփականատերերի համաձայնությամբ:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2016 թվականի օգոստոսի 18-ի
N 860-Ն որոշման
ՑԱՆԿ
ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ` ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ (քարտեզ-սխեմա 1)
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի հարավային որսահանդակ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի հետ սահմանագծով անցնող Աշնակ, Կտուց, Դաշտաքար և Կարմրաթառ լեռների միջև տեղակայված լանջերը` Դաշտադեմ, Աշնակ, Ներքին Սասնաշեն, Ներքին Բազմաբերդ, Պարտիզակ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագած որսահանդակ, որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջերին` Ոսկեթան, Կարմրաշեն, Շղարշիկ, Մեծաձոր, Օրգով, Բյուրական, Լեռնարոտ, Ավան, Խնուսիկ, Լուսաղբյուր, Նիգատուն, Ծաղկաշեն, Ապարան, Նիգավան, Ծաղկահովիտ, Սագունց համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ (քարտեզ-սխեմա 2)
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կիսաանապատային գոտու Բաղրամյան որսահանդակ` Երվանդաշատ, Բագարան, Քարակերտ, Արտամետ, Արևադաշտ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Բաղրամյան համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի արևմտյան ջրաճահճային որսահանդակ, որը գտնվում է Արաքս գետի հովտի ձախափնյա տարածքներում` Բերքաշատ, Ջանֆիդա, Գետաշեն, Փշատավան, Տանձուտ, Արգավանդ, Այգեշատ, Արևիկ, Եղեգնուտ, Նալբանդյան համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, եղեգնակատու, նապաստակ, վայրի խոզ, ջրառնետ, ճահճակուղբ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի արևելյան ջրաճահճային որսահանդակ, որը գտնվում է Արաքս գետի հովտի ձախափնյա և Մեծամոր գետի հարակից տարածքներում, ինչպես նաև մի քանի բնական և արհեստական լճակներում ու ջրանցքներում` Մեծամոր քաղաք, Ակնալիճ, Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Վարդանաշեն, Երասխահուն, Ապագա, Ջրառատ, Ջրարբի, Գրիբոյեդով, Առատաշեն, Խորոնք, Տարոնիկ, Ակնաշեն, Լուսագյուղ, գ. Մեծամոր, Արաքս, Գայ համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, եղեգնակատու, ճահճակուղբ, նապաստակ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ (քարտեզ-սխեմա 3)
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիսային որսահանդակ, որը գտնվում է Վրաստանի հետ սահմանագծով անցնող Պապաքարի լեռների հարավային լանջերին` Բագրատաշեն, Դեղձավան, Զորական և Բերդավան համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հարավային որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանագծով անցնող Միափորի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին` Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Վերին Կարմիր աղբյուր, Նավուր, Իծաքար, Գանձաքար և Աղավնավանք համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սևքարի անտառտնտեսություն», «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղերի որսահանդակ:
Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ (քարտեզ-սխեմա 4)
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Եղեգիսի որսահանդակ, որը գտնվում է մարզի հյուսիսային և արևելյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագծով անցնող Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերի տարածքներում` մինչև Զանգեզուրի լեռնաշղթայի Կարմրակատար լեռան լանջերը` Ելփին, Աղնջաձոր, Քառաթումբ, Հորս, Քարագլուխ, Հորատեղ, Արտաբույնք, Եղեգիս, Հերմոն, Վարդահովիտ, Կարմրաշեն, Գողթանիկ, Հեր-Հեր, Ջերմուկ, Մալիշկա, Վերնաշեն, Գլաձոր համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Վայք որսահանդակ. որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հետ սահմանագծով անցնող Զանգեզուր լեռնաշղթայի արևմտյան լանջերում` սկսած Կորդաբակ լեռան լանջերից մինչև Ամուլսարի ստորոտները` Սարավան, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Զառիթափ համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ (քարտեզ-սխեմա 5)
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի արևմտյան Կարա-Խաչի որսահանդակ, որը գտնվում է Շիրակի մարզի սահմանագծով անցնող Ջավախքի լեռնաշղթայի արևելյան լանջերին` Պաղաղբյուր, Դաշտադեմ, Մեղվահովիտ, Բլագոդարնոյե, Կաթնառատ, Կաթնաղբյուր, Մեծ Պառնի, Գոգարան, ՈՒրասար, Սարահարթ, Արևշող, Շենավան, Պուշկինո, Արջուտ, Նոր Խաչակապ, Ազնվաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Բազում համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հյուսիսային որսահանդակ, որը գտնվում է մարզի հյուսիս-կենտրոնական մասում` Սվերդլով, Լեջան, Ագարակ, Հովնանաձոր, Յաղդան, Օձուն, Հագվի, Աքորի համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մոտկորի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանագծով անցնող Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան լանջերին` Մարգահովիտ, Դեբեդ, Դսեղ, Մարց, Լորուտ, Ահնիձոր համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի սահմանագծով անցնող Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին` Ղուրսալի, Լեռնապատ, Հալավար, Շահումյան համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ջիլիզայի անտառտնտեսություն, «Լալվարի անտառտնտեսություն, «Դսեղի անտառտնտեսություն», «Եղեգնուտի անտառտնտեսություն», «Գուգարքի անտառտնտեսություն», «Ստեփանավանի անտառտնտեսություն» և «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերի որսահանդակ:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ (քարտեզ-սխեմա 6)
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հյուսիս-արևելյան որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և մասամբ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզերի հետ սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին տեղակայված բարձր լեռնային գոտու տարածքներում` Լանջազատ, Ն. Դվին, Վ. Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Զանգակատուն, ՈՒրցաձոր համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի կենտրոնական-հյուսիսային որսահանդակ, որը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող, Երանոսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Գետազատ, Լանջազատ, Ն. Դվին, Վ. Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, ՈՒրցաձոր, Այգեզարդ, Դաշտաքար, Գինեվետ համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, եղեգնակատու, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հարավային որսահանդակ, որը գտնվում է Նախիջևանի և Իրանի Հանրապետության հետ սահմանագծով անցնող Վարդենիսի և Գենուտի լեռնաշղթաների հյուսիս-արևմտյան և ՈՒրծի լեռների հարավային լանջերին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Ավշար, գ. Արարատ, ՈՒրցաձոր, Շաղափ, Սուրենավան, Երասխ, Արմաշ, Լանջառ, Պարույր Սևակ համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ (քարտեզ-սխեմա 7)
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գետիկի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանագծով անցնող Միափորի լեռնաշղթայի հարավային լանջերին (բացառությամբ Գետիկի արգելավայրը)` միչև «Սևան» ազգային պարկն ընկած տարածքները` Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Բարեպատ, Կալավան, Այգուտ, Չապկուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի որսահանդակ, որը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության սահմանագծով անցնող Սևանի լեռնաշղթայի հարավարևմտյան և արևելյան Սևանի լեռնաշղթայի արևմտյան լանջերին (բացառությամբ Գիհու նոսրանտառային արգելավայրը)` մինչև Սևան ազգային պարկն ընկած տարածքը և սահմանակից համայնքների բնակավայրերը` Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Արեգունի, Գեղամասար, Շիշկա, Ավազան, Արփունք, Կախան, Կուտական, Տրետուք, Սոտք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, ջրառնետ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենյանց որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Հայաստանի Հանրապետության Արարատի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզերի սահմանագծով անցնող Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային և Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերի տարածքներում` միչև Սևան ազգային պարկն ընկած տարածքը և սահմանակից համայնքների բնակավայրերը` Այրք, Ակունք, Խաչաղբյուր, Գեղաքար, Ախպրաձոր, Մաքենիս, Կարճաղբյուր, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Գեղհովիտ, Վաղաշեն, Վերին Գետաշեն, Զոլաքար, Լիճք, Թազագյուղ, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Գավառ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվանք, Բերկունք, Լճափ, Ծովազարդ, Լճաշեն համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քարտեզ-սխեմա 8)
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ՈՒղտասարի որսահանդակ, որը գտնվում է Սյունիքի բարձրավանդակի և Զանգեզուր լեռնաշղթայի հատման կետից մինչև Մեծ Իշխանասար լեռան հարավ-արևմտյան լանջերում` Գոռհայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ, Շաքի, Իշխանասար, Սիսյան, Նորավան համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Զանգեզուր որսահանդակ, որը գտնվում է Զանգեզուր լեռնաշղթայի արևելյան լանջերին` սկսած Սևաժայռ լեռից մինչև Դրունքասար լեռը` Շաղաթ, Մուցք, Բռնակոթ, Սալվարդ, Թանահատ, Արևիս, Թասիկ, Աշոտավան համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, ջրառնետ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեծ Իշխանասար որսահանդակ, որը գտնվում է Մեծ Իշխանասար լեռան հարավային լանջերին` Վերիշեն, Ակեռ, Հարժիս, Շինուհայր, Խնձորեսկ, Խոզնավար, Վաղատուր, Խնածախ համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սիսիանի անտառտնտեսություն» և «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղերի որսահանդակ:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ (քարտեզ-սխեմա 9)
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արա լեռան որսահանդակ, որը գտնվում է Արա լեռան հարավ-արևելյան լանջերին` մինչև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ-Աշտարակ ճանապարհի աջակողմյան և ձախակողմյան հատվածները, որոնք ներկայացված են լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներով` Սարալանջ և Եղվարդ համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մենակսարի որսահանդակ, որը գտնվում է Երևան-Սևան մայրուղու Քաղսի-Սոլակի վերին հատվածներում (Մենակսարի հարակից արևմտյան լանջերի տափաստանային լանդշաֆտները)` Քաղսի և Սոլակ համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, ջրառնետ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեծ Լճասար որսահանդակ, որը գտնվում է Լեռնանիստ գյուղից դեպի արևելք գտնվող ենթալպյան գոտու տարածքներում, որոնք տեղակայված են Մեծ Լճասար, Սուրբ Սարգիս, Սարիսուրբ լեռների արևմտյան լանջերին` քաղ. Հրազդան և Լեռնանիստ համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկունյանց որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի սահմանագծով անցնող Փամբակի լեռնաշղթայի հարավային և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի արևմտյան, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի սահմանագծով անցնող Ծաղկունյաց լեռնաշղթայի արևելյան լանջերին տեղակայված ենթալպյան և ալպյան գոտիների տարածքներում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աժդահակի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերին տեղակայված ենթալպյան և ալպյան գոտիների տարածքներում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ (քարտեզ-սխեմա 10)
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի որսահանդակ, որը գտնվում է Ամասիայի տարածաշրջանի ալպյան գոտիներում` Ամասիա, Արեգնադեմ, Ջրաձոր, Մեղրաշատ համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, ջրառնետ, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արևմտյան որսահանդակ, որը գտնվում է Սալուտ-Ձորաշենի ենթալպյան տիպի տարածքներում` մինչև ՈՒրասար և Ձորագլուխ լեռների արևմտյան լանջերը` Աշոցք, Զույգաղբյուր, Հարթաշեն, Մուսայելյան, Սալուտ, Բաշգյուղ, Փ. Սարիար, Սարապատ, Ձորաշեն համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, վայրի խոզ նապաստակ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հարսնասարի որսահանդակ, որը գտնվում է Հարսնասարի ենթալպյան տիպի տարածքներում` ընդգրկելով Հարսնաքար և Շարայի լեռների լանջերին տեղակայված տարածքները` Հովիտ, Բասեն, Ջրառատ, Փանիկ, Գեղանիստ, Արևշատ համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հարավ-արևելյան որսահանդակ, որը գտնվում է Արթիկի ալպյան տիպի տարածքներում` ընդգրկելով Արագած լեռան արևմտյան և Թեժառույքի լեռնաշղթայի հյուսիս արևմտյան լանջերը` Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Արթիկ, Պեմզաշեն, Լեռնակերտ և Սառնաղբյուր համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հարավ-արևմտյան որսահանդակ, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Մարալիկ, Գուսանագյուղ, Իսահակյան, Աղին, Սարակապ և Բագրավան համայնքների վարչական սահմաններում:
1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:
(2-րդ հավելվածը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
_____________________________
ԻՐՏԵԿ - սխեմաները չեն բերվում