040.0045.300115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 2015 թվականի N 45-Ա
i
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականությունը և դրա իրագործման ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության իրագործման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկով նախատեսված միջոցառումների իրականացումը` դրանք ըստ տարիների քննարկելով և ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների տարեկան ծրագրերում և գերակա խնդիրներում:
(2-րդ կետը փոփ. 12.09.2019 թիվ 1230-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 22-ի
N 45-Ա որոշման
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ
1. Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում դիտվում է բուսածածկ տարածքների հրդեհների քանակի, ինչպես նաև դրանց հետևանքով այրված տարածքների զգալի աճ: 2001-2009 թվականներին միջինում արձանագրվել է անտառային հրդեհների տարեկան յոթ դեպք, մինչդեռ 2010-2011 թվականներին արձանագրված դրանց տարեկան միջին թիվը կազմել է 50 դեպք: Հրդեհների արձանագրված տարեկան միջին թիվը, որն ազդել է բուսածածկ տարածքների վրա, 2010-2011 թվականներին աճել է շուրջ հինգ անգամ` 2004-2009 թվականների տարեկան միջին ցուցանիշի համեմատ:
2. Բուսածածկ տարածքների հրդեհների առաջացման հիմնական պատճառը չորացած բույսերի մնացորդների այրումն է դաշտերում և արոտավայրերում, որտեղից չվերահսկվող կրակը տարածվում է մոտակայքում գտնվող անտառների վրա:
3. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության` 2005-2010 թվականներին հրդեհների կողմից անտառներին պատճառված վնասը կազմել է 504 միլիոն դրամ, որից 500.2 միլիոն դրամ վնասը պատճառվել է միայն 2006 թվականին:
4. Հայաստանի Հանրապետության հրդեհային առավելագույն ժամանակաշրջաններն արձանագրվել են հուլիսից սեպտեմբերն ընկած ջերմային ալիքների ժամանակ: Համեմատած 1948-1980 թվականների միջև ընկած ժամանակահատվածի հետ` Հայաստանում 1980-2012 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ջերմային ալիքների թիվն աճել է տարեկան 40%-ով:
5. Անտառային հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար և կարող են բացասական ազդեցություն ունենալ անտառային պաշարներն օգտագործող անտառամերձ համայնքների սոցիալական կայունության վրա:
6. Հրդեհներն ազդում են ոչ միայն բուսածածկ տարածքների վրա, դրանք նաև ռիսկեր են պարունակում տեղի համայնքների և բնակչության համար: Չպայթած զինամթերքով և ականներով պատված տարածքներում առաջացած հրդեհները լրացուցիչ վտանգ են ներկայացնում հրշեջների և հրդեհների դեմ պայքարող այլ անձանց համար: Բուսածածկ տարածքների հրդեհների հետևանքով առաջացած ծխային աղտոտումները նույնպես մեծապես ազդում են մարդու առողջության վրա և կարող են բնակչության շրջանում հանգեցնել դժբախտ պատահարների:
ԳԼՈՒԽ II. |
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
7. Սույն ռազմավարության մեջ օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) բուսածածկ տարածքներ` անտառային, հատուկ պահպանվող տարածքների, գյուղատնտեսական, բնակավայրերի և այլ նպատակային նշանակության հողերում աճող վայրի և (կամ) մշակովի բուսատեսակներով տարածք.
2) անտառային հրդեհ` բնականորեն կամ արհեստականորեն առաջացած հրդեհ անտառում.
3) բուսածածկ տարածքների հրդեհների կառավարում` միջոցառումների համակարգ` ուղղված բուսածածկ տարածքների հրդեհների կանխատեսման, կանխարգելման, ժամանակին հայտնաբերման, մեկուսացման և մարման միջոցով հողերի նպատակային կառավարմանը, մարդկանց կյանքի, գույքի և այլ նյութական արժեքների անվտանգության ապահովմանը.
4) բուսածածկ տարածքների հրդեհների մոնիթորինգ` հրդեհավտանգության դիտարկումների, հետազոտությունների, գնահատման և կանխատեսման գործընթաց` պայմանավորված եղանակային և մարդածին գործոններով, այրվող նյութերի վիճակով, կրակի աղբյուրներով և հրդեհներով, բուսածածկ տարածքներում հրդեհները հայտնաբերելու, ժամանակին հրդեհների կանխարգելիչ միջոցառումներ մշակելու և միջոցներ ձեռնարկելու նպատակով:
ԳԼՈՒԽ III. |
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
8. Բուսածածկ տարածքների հրդեհների ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) նպատակն է հզորացնել բուսածածկ տարածքների հրդեհները կանխարգելելու և դրանց արձագանքելու ներպետական կարողությունները:
9. Ռազմավարության հիմնական ուղղություններն են`
1) մոնիթորինգի և տեղեկատվական միասնական համակարգի ստեղծումը, վերլուծական աշխատանքների իրականացումը, արագ արձագանքման մեխանիզմների ներդրումը.
2) իրավական դաշտի և ինստիտուցիոնալ պատասխանատվության հստակեցումը.
3) հրդեհների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը.
4) հրդեհների արագ արձագանքման կարողությունների զարգացումը, բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության ապահովումը.
5) հրդեհաշիջումը և հետևանքների վերացումը.
6) միջազգային համագործակցության զարգացումը բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ոլորտում:
ԳԼՈՒԽ IV. |
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ |
i
10. Առկա իրավական դաշտի և ինստիտուցիոնալ կառուցվածքի վերլուծության արդյունքներն են`
1) բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելումն ու հսկողությունը կարգավորող իրավական ակտերն են`
ա. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը,
բ. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,
գ. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,
դ. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,
ե. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,
զ. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,
է. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության անտառներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 589 որոշումը,
ը. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 29-ի «Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրն ու անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 563-Ա որոշումը,
թ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» N 198-Ն որոշումը,
ժ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 11-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ձևերը հաստատելու մասին» N 234-Ն հրամանը,
ժա. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի օգոստոսի 10-ի «Անտառային տնտեսության կառավարման պլանների հրահանգը հաստատելու մասին» N 130-Ն հրամանը,
ժբ. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 27-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների կազմման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N 364-Ա հրամանը,
ժգ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի փետրվարի 14-ի «Հրդեհների կառավարման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ» N 15-Ա հրամանը.
2) սույն ռազմավարության 10-րդ կետի 1-ին ենթակետով թվարկված իրավական ակտերով սահմանված բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկի նվազեցման ոլորտում գործառույթներ իրականացնող մարմիններն են`
ա. անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման լիազորված մարմինները` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը,
բ. Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ոլորտում` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը,
գ. իրենց գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը,
դ. անտառի սեփականատերերը,
ե. անտառային տնտեսություն վարող անձինք,
զ. պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները,
է. միջազգային և հասարակական կազմակերպությունները,
ը. քաղաքացիները:
(10-րդ կետը փոփ. 12.09.2019 թիվ 1230-Ա որոշում)
11. Առկա համակարգի ինքնագնահատումը`
1) հրդեհների կառավարման ոլորտի գործող իրավական դաշտն անբավարար է, հատկապես` տեխնածին և կլիմայական ռիսկերի հաշվառման մասերով.
2) հրդեհների ռիսկերի կրճատման և բուսածածկ տարածքներ հրդեհների դեմ պայքարի արագ արձագանքման պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունները սահմանափակ են.
3) առկա է մասնագիտացված և ժամանակակից հրշեջ սարքավորումների պակաս, հատկապես` լեռնային և դժվարամատչելի տարածքներ հասնելու համար.
4) առկա է մասնագիտական գիտելիքների պակաս բուսածածկ տարածքների հրդեհների անվտանգ և արդյունավետ հսկողության հիմունքների իմացության ոլորտում.
5) հրդեհների կանխարգելման և պատրաստվածության միջոցառումների ֆինանսավորումն անբավարար է.
6) համայնքների ղեկավարների կողմից հակահրդեհային միջոցառումների իրականացման մակարդակն անբավարար է.
7) հրդեհների կանխարգելման և դրանց ռիսկերի վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակն անբավարար է.
8) շահագրգիռ կողմերի միջև համագործակցության մակարդակն անբավարար է և առկա է ինտեգրված տեղեկատվության փոխանակման համակարգի (պլատֆորմի) պակաս.
9) առկա է պատշաճ մակարդակի կրթության, հետազոտությունների, գիտելիքների ու փորձի տարածման ծառայությունների պակաս.
10) բացակայում են մոնիթորինգի և վաղ ահազանգման համակարգերը:
12. ՈՒժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծություն`
1) Հայաստանը ներկայումս տուժում է բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի ոչ արդյունավետ կառավարումից, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողերում կրակի ոչ ճիշտ օգտագործման հսկողության իրականացումից, որի պատճառը հիմնականում ֆինանսական միջոցների, պետական մարմինների մասնագիտական կարողությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընդգրկվածության սահմանափակ մակարդակն է.
2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլիմայական փոփոխությունները տարածաշրջանում ապագայում կհանգեցնեն չափազանց շոգ և չոր ժամանակահատվածների, որը կմեծացնի լայնածավալ բուսածածկ տարածքների հրդեհների առաջացման և տարածման ռիսկը, պետք է իրականացվեն անհրաժեշտ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր` ռիսկի նվազեցման համար:
ԳԼՈՒԽ V. |
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ |
13. Մոնիթորինգի և տեղեկատվական միասնական համակարգի ստեղծում, վերլուծական աշխատանքների իրականացում, արագ արձագանքման մեխանիզմների ներդրումը ներառում է`
1) ռազմավարական նպատակները`
ա. հրդեհների ազգային տվյալների բազայի և արխիվի ստեղծում ու վարում,
բ. հրդեհների վաղ ահազանգման նպատակով մոնիթորինգի իրականացում, այդ թվում` օգտվելով տեղեկությունների և տվյալների ազգային ու միջազգային մատակարարներից (ազգային և միջազգային հիդրոօդերևութաբանական կայաններ (ցանցեր), մոնիթորինգի արդյունքների տրամադրում պատասխանատու մարմիններին,
գ. պատասխանատու մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում հրդեհների ռիսկերի գնահատման գործընթացների իրականացում,
դ. հանրության շրջանում հրդեհներին վաղ արձագանքման, իրազեկության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում,
ե. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու կամավորական խմբերին անհրաժեշտ տեղեկատվությամբ և մեթոդական օգնությամբ աջակցում,
զ. մասնագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար վերապատրաստումների կազմակերպում.
2) գործողությունները`
ա. շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և գիտական շրջանակների ներգրավմամբ ստեղծել մշտական գործող միջգերատեսչական աշխատանքային խումբ` որպես բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ոլորտի խորհրդատվական և համակարգող մարմին, սահմանել միջգերատեսչական աշխատանքային խմբի գործառույթների և լիազորությունների շրջանակը,
բ. միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություններ` համայնքային հողերում հրդեհների կառավարման պատասխանատու անձի (մարմնի) նշանակման, ինչպես նաև բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման բարելավման ուղղությամբ անհրաժեշտ այլ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ,
գ. մշակել և շահագրգիռ մարմիններին տրամադրել բուսածածկ տարածքների հրդեհների կառավարմանը վերաբերող համապատասխան միջազգային ուղեցույցներ:
14. Իրավական դաշտի և ինստիտուցիոնալ պատասխանատվության հստակեցումը ներառում է`
1) ռազմավարական նպատակները`
ա. ապահովել բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը և հետևողականորեն բարձրացնել դրանց կիրարկման արդյունավետությունը` հաշվի առնելով ներկա և ապագա անթրոպոգեն ու կլիմայական ռիսկերը,
բ. օժանդակել գործող մասնագիտական հրշեջ-փրկարարական ջոկատներին` գյուղական վայրերում բուսածածկ տարածքների հրդեհների դեմ կամավորական-հասարակական միավորներ ստեղծելու միջոցով,
գ. սահմանել չափանիշներ բուսածածկ տարածքների հրդեհների մոնիթորինգի իրականացման անհրաժեշտ տեղեկատվության նկատմամբ,
դ. կարգավորել կրակի օգտագործումը բոլոր տեսակի հողերի վրա, հատկապես գյուղատնտեսական նշանակության, սկսել վերահսկելի կրակի օգտագործման համար թույլտվությունների համակարգի ստեղծման գործընթացը,
ե. ապահովել մշտական միջգերատեսչական համակարգի` բոլոր մակարդակներում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ներդաշնակեցումը.
2) գործողությունները`
ա. մշակել և իրականացնել միջոցառումներ, որոնք ուղղված են բուսածածկ տարածքներում իրավական և ինստիտուցիոնալ դաշտի բարելավմանը,
բ. գյուղական վայրերում կամավորական հրշեջ խմբերի ստեղծման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծում:
15. Հրդեհների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը ներառում է`
1) ռազմավարական նպատակները`
ա. բուսածածկ տարածքների հրդեհների, կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունների և հրդեհների կանխարգելման գործում ակտիվ մասնակցության մասին հանրային իրազեկության բարձրացում, հատկապես հրդեհավտանգ տարածքների գյուղական համայնքների շրջանում,
բ. բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման գործում ակտիվ մասնակցության մասին հանրային իրազեկության բարձրացում, հատկապես հրդեհավտանգ ժամանակաշրջանում,
գ. քաղաքացիական հասարակությանը շահագրգռելը բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման և դրանցից ինքնապաշտպանվելու գործում ակտիվ մասնակցության համար,
դ. համայնքների կարողությունների ձևավորում հրդեհների կանխարգելման գործում,
ե. հրդեհների դեպքում մարդկանց անվտանգության ապահովում ականապատված և դեռևս պայթուցիկներ պարունակող տարածքներում.
2) գործողությունները`
ա. անտառների կառավարման և գյուղատնտեսության համար պատասխանատու տարածքային մարմինների համար պետական բյուջեով միջոցների նախատեսում` հրդեհների կառավարման պլանավորման միջոցառումներ իրականացնելու համար` շեշտը դնելով բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի կրճատման վրա,
բ. հրդեհների կանխարգելմանը նպաստելու նպատակով հանրային իրազեկման իրականացում` անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և հանգստի գոտիներում, ինչպես նաև դրանց հարող ճանապարհներին հրդեհի վտանգի նախազգուշացնող ցուցանակներ տեղադրելու և մասսայական լրատվամիջոցներով իրազեկելու միջոցով,
գ. հրդեհների կանխարգելման թեմաներով երկխոսությունների անցկացում անտառների կառավարմանն առնչվող մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության միջև, այդ թվում` տեղական մակարդակում վերապատրաստումների կազմակերպման միջոցով,
դ. բուսածածկ տարածքները հրդեհներից պաշտպանելու վերաբերյալ ուղեցույցների և նորմատիվների մշակում,
ե. ականների և չպայթած պայթուցիկների տեղակայումը մատնանշող քարտեզների մշակում և տարածքում, որոնք պետք է հստակ տեղեկություններ պարունակեն բուսածածկ տարածքների հրդեհների ժամանակ քաղաքացիական անձանց և հրշեջ-փրկարարական ուժերի մուտքի սահմանափակման վերաբերյալ («կարմիր գոտիների» սահմանազատում),
զ. մշակել կրթական բարեփոխումներ` ընդլայնելու դպրոցականների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների գիտելիքները կլիմայական փոփոխությունների, բուսածածկ տարածքների վրա ազդող հրդեհների վտանգավոր հետևանքների վերաբերյալ,
է. անտառներին և բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների ղեկավարների ու վարչակազմերի շրջանում բարձրացնել իրազեկությունը բուսածածկ տարածքներում հրդեհների ռիսկերի, ինչպես նաև դրանց առաջացման անթրոպոգեն և կլիմայական գործոնների վերաբերյալ:
16. Բուսածածկ տարածքներում հրդեհների դեմ պայքարի արագ արձագանքման կարողությունների զարգացումը և հրդեհային անվտանգության ապահովումը ներառում է`
1) ռազմավարական նպատակները`
ա. հրդեհների կանխարգելման և (կամ) մարման համար պատասխանատու պետական ինստիտուտների կարողությունների ընդլայնում,
բ. բուսածածկ տարածքների հրդեհներից մարդկային կյանքերի և գույքի պաշտպանության գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն.
2) գործողությունները`
ա. մշակել վերապատրաստման նյութեր և այլ ուղեցույցներ` հզորացնելու հրշեջների և միջադեպերի կառավարման կազմի կարողությունները,
բ. կազմակերպել համապատասխան մասնագիտական վերապատրաստում և պարբերական դասընթացներ արհեստավարժ և կամավոր հրշեջների, ինչպես նաև հրդեհների մարման համար պատասխանատու այլ մարմինների աշխատողների, այդ թվում` հրդեհների դեմ պայքարում ներգրավվող կամավորների համար,
գ. ուղեցույցներ տրամադրել բնակչությանը` բուսածածկ տարածքների հրդեհների դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ, հրդեհավտանգ ժամանակաշրջանի սկզբում անցկացնել հանդիպումներ ռիսկային համայնքների բնակչության համար,
դ. ապահովել, որ հրդեհավտանգ ժամանակաշրջանի սկզբում հրշեջ սարքավորումները լինեն սարքին և պատրաստ օգտագործման համար, ստուգված և գործարկված լինեն ահազանգման ու միջադեպերի կառավարման հաղորդակցության և համակարգման միջոցները,
ե. ձևավորել ազգային կարողություններ հրդեհների մեծ վտանգի ժամանակահատվածում վաղ ահազանգերի ստացման և տարածման ոլորտում (ազգային և միջազգային կիրառության համար),
զ. Հայաստանի Հանրապետության տարածքում (և հարևան պետությունների սահմանամերձ տարածքներում) ակտիվ հրդեհների ամենօրյա մոնիթորինգի համար անհրաժեշտ տեղեկությունները ստանալու և հրդեհավտանգ ժամանակաշրջանում համապատասխան մարմիններին տրամադրելու նպատակով մշակել և ներդնել արբանյակային համակարգ,
է. առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանում բուսածածկ տարածքների հրդեհների արագ հայտնաբերման համար կազմակերպել պարեկային խմբեր և օդային հսկողություն:
17. Հրդեհաշիջումը և հետևանքների վերացումը ներառում է`
1) ռազմավարական նպատակները`
ա. բուսածածկ տարածքներում, որտեղ հրդեհների առաջացման հավանականությունը մեծ է, կստեղծվեն հրդեհաշիջման մասնագիտացված միավորներ, որոնք կզինվեն հրդեհների դեմ պայքարի արձագանքման գործիքներով, օրինակ, ձեռքի գործիքներով և ամենագնաց մեքենաներով,
բ. անտառային տնտեսություն վարող կազմակերպություններում կձևավորվեն հրդեհների մարման համար անհրաժեշտ միջոցներով ապահովված ստորաբաժանումներ (հրդեհների դեմ պայքարի արագ արձագանքման խմբեր).
2) գործողությունները`
ա. անտառտնտեսությունների բյուջեներում ներառել միջոցներ` հրշեջ խմբերը զինելու համար (ձեռքի գործիքներ, անձնական պաշտպանության սարքավորում և այլն),
բ. դիմել դոնորներին` բուսածածկ տարածքների հրդեհավտանգ տարածքներում հրդեհների դեմ պայքարի արագ արձագանքման խմբերը թեթև մեխանիկական սարքավորումներով և փոխադրամիջոցներով, այդ թվում` ձիերով համալրելու համար,
գ. ստեղծել կամավորական միավորումներ, օրենսդրորեն սահմանել դրանց ֆինանսավորման ու փոխհատուցման հարցերը,
դ. հրդեհված բուսածածկ տարածքները վերականգնելու համար մշակել համապատասխան ծրագրեր և ձեռնամուխ լինել ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացմանը:
18. Ռիսկեր և հաջողության գործոններ`
1) բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության և դրա իրագործման ռազմավարության իրականացման հիմնական ռիսկային գործոնը դա լիազոր մարմնի և շահագրգիռ մարմինների միջև արդյունավետ ու համակողմանի համագործակցության կազմակերպումն է.
2) բուսածածկ տարածքների հրդեհների ռազմավարության իրականացման հաջողությունը մեծապես կախված է լիազոր մարմնի կարողություններից:
ԳԼՈՒԽ VI. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
19. Միջազգային համագործակցության հիմնավորում`
1) Միջազգային համագործակցությունը բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ոլորտում հնարավորություն է ընձեռում պետություններին կիսելու գիտելիքներն ու փորձը հրդեհագիտության և հրդեհների կառավարման ոլորտում: Միջազգայնորեն ընդունված չափորոշիչների մշակումն ու դրանց կիրառությունը կարողությունների ձևավորման, սարքավորումների նախագծման և հրդեհների կառավարման ընթացակարգերի ոլորտում թույլ են տալիս ստեղծել «փոխգործարկելի» համակարգեր այն պետությունների համար, որոնք ցանկություն ունեն կիսելու ռեսուրսները: Բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկային պետությունները կարող են աջակցել մեկմեկու, եթե արտաքին օժանդակություն տրամադրող և ստացող պետություններից հրդեհի մասնագետները կիրառեն համընդհանուր չափորոշիչներ.
2) հատկապես կարևոր է գիտելիքների, փորձի և ռեսուրսների փոխանակումը հրդեհների մարման կարողությունների ձևավորման և սարքավորումների տրամադրման ոլորտում: Երկկողմ համագործակցության համաձայնագրերը կարող են կարգավորել համատեղ վերապատրաստման դասընթացները, վարժությունները և գործելակարգերը հրդեհային արտակարգ իրավիճակներում անդրսահմանային օժանդակության համար: Տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ոչ պաշտոնական և կամավոր համագործակցության մեխանիզմները, ինչպիսիք են տարածաշրջանային և միջազգային ցանցերը, կարող են լրացուցիչ օժանդակություն տրամադրել տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ոլորտում, օրինակ, հրդեհների արբանյակային հայտնաբերման, մոնիթորինգի և ազդեցության գնահատման առաջավոր համակարգերի և մեթոդների, վաղ ահազանգման համակարգերի կիրառության, նմանատիպ էկոլոգիական, մշակութային և սոցիալ-տնտեսական պայմաններ ունեցող պետությունների միջև գիտելիքների և փորձի փոխանակման ոլորտում:
20. Միջազգային համագործակցության նպատակներն են`
1) կատարելագործել գիտելիքները և փորձը հրդեհագիտության ու հրդեհների կառավարման ոլորտում` փոխանակելով դրանք տարածաշրջանի և աշխարհի այլ պետությունների հետ.
2) մշակել համագործակցության համաձայնագրեր և (կամ) հուշագրեր հարևան պետությունների հետ, որոնք թույլ կտան փոխանակել մարդկային և տեխնիկական ռեսուրսներ` բուսածածկ տարածքների հրդեհների պատրաստության և արձագանքման ոլորտում.
3) դառնալ միջազգային այն կամավորական ցանցերի և կազմակերպությունների անդամ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն զբաղվում են շրջակա միջավայրին և հասարակությանը հրդեհների պատճառած վնասների նվազեցման հարցերով:
21. Միջազգային համագործակցության առաջնահերթ գործողություններից են ակտիվորեն մասնակցել`
1) Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ) Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անտառային հրդեհների մասնագետների թիմի և վերջինիս իրավահաջորդ մեխանիզմի հետ.
2) ՄԱԿ-ի աղետների կրճատման Միջազգային ռազմավարության ներքո գործող Հարավ-արևելյան Եվրոպա/Կովկաս անտառային հրդեհների տարածաշրջանային ցանցի և Անտառային հրդեհների համաշխարհային ցանցի հետ, աղետների ռիսկերի կրճատման ՄԱԿ-ի գրասենյակի Տարածաշրջանային Հարավ-արևելյան Եվրոպայի/Կովկասի անտառային հրդեհների ցանցի և Աղետների ռիսկերի կրճատման ՄԱԿ-ի գրասենյակի Անտառային հրդեհների համաշխարհային ցանցի հետ.
3) անտառային հրդեհների կառավարման վերապատրաստումներին, վարժանքներին և փորձագետների փոխանակումներին տարածաշրջանի ու այլ պետությունների հետ.
4) միջազգային խորհրդաժողովներին, հատկապես անտառային հրդեհների միջազգային խորհրդաժողովներին (չորս տարին մեկ):
ԳԼՈՒԽ VII. |
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
22. Ռազմավարության իրականացման ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսական միջոցները:
23. Առանձին գործողությունների, նյութատեխնիկական բազայի թարմացման, ինչպես նաև ուսուցման, վերապատրաստման ծրագրերի իրականացման համար ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ միջազգային դրամաշնորհային ծրագրերը:
ԳԼՈՒԽ VIII. |
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ |
24. Սույն ռազմավարության իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության:
ԳԼՈՒԽ IX. |
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ |
25. Ռազմավարության իրականացման արդյունքում սպասվում է բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի (դեպքերի քանակի և դրանց հետևանքների) և անտառային էկոհամակարգերում կլիմայի փոփոխության հետևանքների նվազեցում, ինչպես նաև բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման զգալի բարելավում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 22-ի
N 45-Ա որոշման
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառման |Միջոցառման |Իրականաց-|Պատասխանա-|Ֆինանսա-|
|ը/կ|անվանումը |նպատակը |ման ժամ- |տու կատա- |վորման |
| | | |կետները |րողները |աղբյուրը|
|___|_________________|_________________|_________|__________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_____________________________________________________________________|
|1. Մոնիթորինգի և տեղեկատվական միասնական համակարգի ստեղծում, |
|վերլուծական աշխատանքների իրականացում, արագ արձագանքման մեխանիզմների |
|ներդրում |
|_____________________________________________________________________|
|1) |«Միջգերատեսչական |Շահագրգիռ պետական|2015 թ. |ՀՀ |ՀՀ |
i
| |հանձնաժողով |մարմինների, |1-ին |տարածքային|պետական |
| |ստեղծելու, դրա |հասարակական |եռամսյակ|կառավարման|բյուջեից |
| |անհատական կազմը |կազմակերպություն-| |և |լրացուցիչ|
| |և աշխատակարգը |ների | |արտակարգ |ֆինանսա- |
| |հաստատելու մասին»|ներկայացուցիչների| |իրավիճակ- |վորում չի|
| |Հայաստանի |և գիտական | |ների |պահանջ- |
| |Հանրապետության |շրջանակների | |նախարարու-|վում: |
| |վարչապետի որոշման|ներգրավմամբ | |թյուն | |
| |նախագիծը ՀՀ |ստեղծել մշտական | | | |
| |կառավարություն |գործող | | | |
| |ներկայացնելը |միջգերատեսչական | | | |
| | |հանձնաժողով` | | | |
| | |որպես բուսածածկ | | | |
| | |տարածքների | | | |
| | |կառավարման ոլորտի| | | |
| | |խորհրդատվական և | | | |
| | |համակարգող | | | |
| | |մարմին: | | | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|2) |Բուսածածկ |Բուսածածկ |2016 թ. |Միջգերա- |ՀՀ |
| |տարածքների |տարածքների |1-ին |տեսչական |պետական |
| |հրդեհների |հրդեհների |եռամսյակ|հանձնա- |բյուջեից |
| |կառավարման լիազոր|կառավարման լիազոր| |ժողով |լրացուցիչ|
| |մարմնի և |մարմնի և | | |ֆինանսա- |
| |համայնքային |համայնքային | | |վորում չի|
| |հողերում |հողերում | | |պահանջ- |
| |հրդեհների |հրդեհների | | |վում: |
| |կառավարման |կառավարման | | | |
| |պատասխանատու |պատասխանատու անձի| | | |
| |անձի (մարմնի) |(մարմնի) | | | |
| |նշանակման, ինչպես|նշանակում, որոնք | | | |
| |նաև բուսածածկ |իրենց | | | |
| |տարածքների |իրավասությունների| | | |
| |հրդեհների |շրջանակներում | | | |
| |կառավարման |կիրականացնեն | | | |
| |բարելավման |հրդեհների ռիսկերի| | | |
| |ուղղությամբ |գնահատման և | | | |
| |անհրաժեշտ այլ |նվազեցման | | | |
| |միջոցառումների |գործընթացներ: | | | |
| |կազմակերպման | | | | |
| |վերաբերյալ | | | | |
| |առաջարկություննե-| | | | |
| |րի փաթեթը ՀՀ | | | | |
| |կառավարություն | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|_____________________________________________________________________|
|2. Իրավական դաշտի և ինստիտուցիոնալ պատասխանատվության հստակեցում |
|_____________________________________________________________________|
|3) |Հայաստանի |Հայաստանի |2015 թ. |ՀՀ |ՀՀ |
| |Հանրապետության |Հանրապետության |3-րդ |գյուղատն- |պետական |
| |կառավարության |գյուղատնտեսության|եռամսյակ|տեսության |բյուջեից |
| |1998 թվականի |նախարարության | |նախարարու-|լրացուցիչ|
| |սեպտեմբերի 19-ի |կողմից Հայաստանի | |թյուն |ֆինանսա- |
| |«Հայաստանի |Հանրապետության | | |վորում չի|
| |Հանրապետության |անտառային | |ՀՀ |պահանջ- |
| |անտառներում |հողերում | |բնապահպա- |վում: |
| |հրդեհային |հրդեհային | |նության | |
| |անվտանգության |անվտանգության | |նախարարու-| |
| |կանոնները |կանոնների | |թյուն | |
| |հաստատելու մասին»|հստակեցում | | | |
| |N 589 որոշման մեջ| | |ՀՀ | |
| |փոփոխություններ | | |տարածքային| |
| |և լրացումներ | | |կառավարման| |
| |կատարելու մասին» | | |և | |
| |ՀՀ կառավարության | | |արտակարգ | |
| |որոշման նախագիծը | | |իրավիճակ- | |
| |ՀՀ կառավարություն| | |ների | |
| |ներկայացնելը | | |նախարարու-| |
| | | | |թյուն | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|4) |Հայաստանի |Հայաստանի |2015 թ. |ՀՀ |ՀՀ |
| |Հանրապետության |Հանրապետության |3-րդ |բնապահպա- |պետական |
| |բնապահպանության |բնության հատուկ |եռամսյակ|նության |բյուջեից |
| |նախարարության |պահպանվող | |նախարարու-|լրացուցիչ|
| |կողմից Հայաստանի |տարածքներում | |թյուն |ֆինանսա- |
| |Հանրապետության |հրդեհային | | |վորում չի|
| |բնության հատուկ |անվտանգության | | |պահանջ- |
| |պահպանվող |կանոնների | | |վում: |
| |տարածքներում |հստակեցում | | | |
| |հրդեհային | | | | |
| |անվտանգության | | | | |
| |կանոնների | | | | |
| |ընդունում | | | | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|5) |«Հայաստանի |Հայաստանի |2016 թ. |ՀՀ |ՀՀ |
i
| |Հանրապետության |Հանրապետության |2-րդ |գյուղատն- |պետական |
| |գյուղատնտեսական |գյուղատնտեսության|եռամսյակ|տեսության |բյուջեից |
| |նշանակության |նախարարության | |նախարարու-|լրացուցիչ|
| |հողերում |կողմից | |թյուն |ֆինանսա- |
| |հրդեհային |գյուղատնտեսական | | |վորում չի|
| |անվտանգության |նշանակության | | |պահանջ- |
| |կանոնները |հողերում | | |վում: |
| |հաստատելու մասին»|հրդեհային | | | |
| |ՀՀ |անվտանգության | | | |
| |գյուղատնտեսության|կանոնների | | | |
| |նախարարի հրամանի |հստակեցում | | | |
| |ընդունում | | | | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|6) |ՀՍՏ 350-2012 |ՀՍՏ 350-2012 |2016 թ. |ՀՀ |ՀՀ |
| |«Անվտանգություն |»Անվտանգություն |1-ին |տարածքային|պետական |
| |արտակարգ |արտակարգ |եռամսյակ|կառավարման|բյուջեից |
| |իրավիճակներում. |իրավիճակներում. | |և |լրացուցիչ|
| |Անտառային |Անտառային | |արտակարգ |ֆինանսա- |
| |հրդեհների |հրդեհների | |իրավիճակ- |վորում չի|
| |մոնիթորինգ և |մոնիթորինգ և | |ների |պահանջ- |
| |կանխատեսում. |կանխատեսում. | |նախարարու-|վում: |
| |Ընդհանուր |Ընդհանուր | |թյուն | |
| |պահանջներ» |պահանջներ» | | | |
| |Ազգային |Ազգային ստանդարտի| | | |
| |ստանդարտում |դրույթները | | | |
| |փոփոխությունների |համապատասխանեցնել| | | |
| |և լրացումների |ռազմավարության | | | |
| |կատարում |դրույթներին | | | |
|_____________________________________________________________________|
|3. Հրդեհների կանխարգելման միջոցառումների կազմակերպում |
|_____________________________________________________________________|
|7) |Բուսածածկ |Անտառային և այլ |2016- |ՀՀ |ՀՀ |
| |տարածքների |բուսածածկ |2019 թթ.|տարածքային|պետական |
| |հրդեհների ռիսկերի|տարածքների | |կառավարման|բյուջեից |
| |նվազեցման |հրդեհների ռիսկերի| |և |լրացուցիչ|
| |վերաբերյալ |ու վտանգավոր | |արտակարգ |ֆինանսա- |
| |Հայաստանի |հետևանքների, այդ| |իրավիճակ- |վորում չի|
| |Հանրապետության |բնագավառում | |ների |պահանջ- |
| |անտառամերձ ու |գործող իրավական | |նախարարու-|վում: |
| |բնության հատուկ |փաստաթղթերի ու | |թյուն | |
| |պահպանվող |կանոնների և | | |ՀՀ |
| |տարածքներին |դրանց պահպանման | |ՀՀ |օրենս- |
| |հարակից |մեխանիզմների | |գյուղատն- |դրությամբ|
| |համայնքների |վերաբերյալ | |տեսության |չարգելված|
| |ղեկավարների ու |Հայաստանի | |նախարարու-|միջոցներ |
| |վարչակազմի համար |Հանրապետության | |թյուն | |
| |դասընթացների |անտառամերձ ու | | | |
| |կազմակերպում |բնության հատուկ | |ՀՀ | |
| | |պահպանվող | |բնապահպա- | |
| | |տարածքներին | |նության | |
| | |հարակից | |նախարարու-| |
| | |համայնքների | |թյուն | |
| | |ղեկավարների ու | | | |
| | |վարչակազմի | | | |
| | |իրազեկման | | | |
| | |բարձրացում | | | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|8) |Հրշեջ- |Հրշեջ- |2016- |ՀՀ |ՀՀ |
| |փրկարարների, |փրկարարների, |2019 թթ.|տարածքային|պետական |
| |անտառային |անտառային | |կառավարման|բյուջեից |
| |տնտեսությունների,|տնտեսությունների,| |և |լրացուցիչ|
| |բնության հատուկ |բնության հատուկ | |արտակարգ |ֆինանսա- |
| |պահպանվող |պահպանվող | |իրավիճակ- |վորում չի|
| |տարածքների |տարածքների | |ների |պահանջ- |
| |աշխատողների համար|աշխատողների | |նախարարու-|վում: |
| |բուսածածկ |բուսածածկ | |թյուն | |
| |տարածքների |տարածքների | | |ՀՀ |
| |հրդեհների ռիսկերի|հրդեհների ռիսկերի| |ՀՀ |օրենս- |
| |նվազեցման մասով |նվազեցման | |գյուղատն- |դրությամբ|
| |վերապատրաստման |գիտելիքների և | |տեսության |չարգելված|
| |դասընթացների |կարողությունների | |նախարարու-|միջոցներ |
| |իրականացում |հզորացում | |թյուն | |
| | | | | | |
| | | | |ՀՀ | |
| | | | |բնապահպա- | |
| | | | |նության | |
| | | | |նախարարու-| |
| | | | |թյուն | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|9) |Հրդեհավտանգ |Ականների և |2015 թ. |ՀՀ |ՀՀ |
| |բուսածածկ |չպայթած |3-րդ |պաշտպանու-|պետական |
| |տարածքներում |պայթուցիկների |եռամսյակ|թյան |բյուջեից |
| |ականների և |տեղակայումը | |նախարարու-|լրացուցիչ|
| |չպայթած |մատնանշող | |թյուն |ֆինանսա- |
| |պայթուցիկների |հրդեհավտանգ | | |վորում չի|
| |տեղակայումը |բուսածածկ | |ՀՀ |պահանջ- |
| |մատնանշող |տարածքների | |տարածքային|վում: |
| |քարտեզների |քարտեզների | |կառավարման| |
| |մշակում և |առկայություն, | |և |ՀՀ |
| |տրամադրում |որոնք պետք է | |արտակարգ |օրենս- |
| |արձագանքող |հստակ | |իրավիճակ- |դրությամբ|
| |ստորաբաժանումնե- |տեղեկություններ | |ների |չարգելված|
| |րին |պարունակեն | |նախարարու-|միջոցներ |
| | |բուսածածկ | |թյուն | |
| | |տարածքների | | | |
| | |հրդեհների ժամանակ| | | |
| | |քաղաքացիական | | | |
| | |անձանց և | | | |
| | |հրշեջ-փրկարարական| | | |
| | |ուժերի մուտքի | | | |
| | |սահմանափակման | | | |
| | |վերաբերյալ | | | |
| | |(«կարմիր գոտիների| | | |
| | |սահմանազատում): | | | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|10)|Սահմանամերձ |Սահմանամերձ |2016- |ՀՀ |ՀՀ |
| |ականապատ |ականապատ |2019 թթ.|պաշտպա- |պետական |
| |բուսածածկ |բուսածածկ | |նության |բյուջեից |
| |հրդեհավտանգ |տարածքներում | |նախարարու-|լրացուցիչ|
| |տարածքներում |հրդեհների դեպքում| |թյուն |ֆինանսա- |
| |ականազերծման |հրշեջների և | | |վորում չի|
| |աշխատանքների |բնակչության | |ՀՀ |պահանջ- |
| |իրականացում |անվտանգության | |տարածքային|վում: |
| | |ապահովում | |կառավարման| |
| | | | |և |ՀՀ օրենս-|
| | | | |արտակարգ |դրությամբ|
| | | | |իրավիճակ- |չարգելված|
| | | | |ների |միջոցներ |
| | | | |նախարարու-| |
| | | | |թյուն | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|11)|Բնակչության համար|Անտառային և այլ |2016- |ՀՀ |ՀՀ |
| |բուսածածկ |բուսածածկ |2019 թթ.|տարածքային|պետական |
| |տարածքների |տարածքների | |կառավարման|բյուջեից |
| |հրդեհների ռիսկերի|հրդեհների ռիսկերի| |և |լրացուցիչ|
| |և դրանց |և վտանգավոր | |արտակարգ |ֆինանսա- |
| |վտանգավոր |հետևանքների | |իրավիճակ- |վորում չի|
| |հետևանքների |մասին, ինչպես | |ների |պահանջ- |
| |մասին |նաև դրանց | |նախարարու-|վում: |
| |իրազեկվածության |առաջացմանը | |թյուն | |
| |ապահովում, այդ |նպաստող մարդածին | | |ՀՀ օրենս-|
| |թվում` ահազանգող |և կլիմայական | |ՀՀ |դրությամբ|
| |պաստառների |գործոնների մասին | |գյուղատն- |չարգելված|
| |մշակում, տպագրում|Հայաստանի | |տեսության |միջոցներ |
| |ու տեղադրում, |Հանրապետության | |նախարարու-| |
| |հեռուստահաղոր- |անտառամերձ ու | |թյուն | |
| |դումների և |բնության հատուկ | | | |
| |հանրամատչելի |պահպանվող | |ՀՀ | |
| |ֆիլմերի |տարածքներին | |բնապահպա- | |
| |պատրաստում ու |հարակից | |նության | |
| |ցուցադրում |բնակչության | |նախարարու-| |
| | |իրազեկման | |թյուն | |
| | |բարձրացում | | | |
|_____________________________________________________________________|
|4. Հրդեհների արագ արձագանքման կարողությունների զարգացում, բուսածածկ |
|տարածքներում հրդեհային անվտանգության ապահովում |
|_____________________________________________________________________|
|12)|Անտառային |Անտառային |2016- |ՀՀ |ՀՀ |
| |հրդեհների |տնտեսությունների,|2019թթ.,|գյուղատն- |պետական |
| |մոնիթորինգի և |բնության հատուկ |ֆինանսա-|տեսության |բյուջեից |
| |կանխատեսման |պահպանվող |վորման |նախարարու-|լրացուցիչ|
| |սարքերի ու |տարածքների և |առկայու-|թյուն |ֆինանսա- |
| |սարքավորումների |հրշեջ փրկարարական|թյան | |վորում չի|
| |ձեռքբերում և |ջոկատների |պայման- |ՀՀ |պահանջ- |
| |տրամադրում |անտառային և այլ |ներում |բնապահպա- |վում: |
| |անտառային |բուսածածկ | |նության | |
| |տնտեսություննե- |տարածքների | |նախարարու-|ՀՀ օրենս-|
| |րին, բնության |հրդեհների | |թյուն |դրությամբ|
| |հատուկ պահպանվող |մոնիթորինգի, | | |չարգելված|
| |տարածքներին, |կանխատեսման և | |ՀՀ |միջոցներ |
| |հրշեջ-փրկարարական|արագ արձագանքման | |տարածքային| |
| |և կամավորական |կարողությունների | |կառավարման| |
| |ջոկատներին |հզորացում | |և | |
| | | | |արտակարգ | |
| | | | |իրավիճակ- | |
| | | | |ների | |
| | | | |նախարարու-| |
| | | | |թյուն | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|13)|Համապատասխան |Բուսածածկ |2016- |ՀՀ |ՀՀ |
| |մասնագիտական |տարածքների |2019 թթ.|տարածքային|պետական |
| |վերապատրաստումնե-|հրդեհներ մարման | |կառավարման|բյուջեից |
| |րի և պարբերական |համար | |և |լրացուցիչ|
| |դասընթացների |պատասխանատու | |արտակարգ |ֆինանսա- |
| |կազմակերպում |մարմինների | |իրավիճակ- |վորում չի|
| |արհեստավարժ ու |վերապատրաստված ու| |ների |պահանջ- |
| |կամավոր հրշեջների|ուսուցանված | |նախարարու-|վում: |
| |ու բուսածածկ |աշխատողներ | |թյուն | |
| |տարածքների | | | |ՀՀ օրենս-|
| |հրդեհների մարման | | |ՀՀ |դրությամբ|
| |համար | | |գյուղատն- |չարգելված|
| |պատասխանատու այլ | | |տեսության |միջոցներ |
| |մարմինների | | |նախարարու-| |
| |աշխատողների, այդ | | |թյուն | |
| |թվում` ներգրավվող| | | | |
| |կամավորների համար| | |ՀՀ | |
| | | | |բնապահպա- | |
| | | | |նության | |
| | | | |նախարարու-| |
| | | | |թյուն | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|14)|Բուսածածկ |Բուսածածկ |2016- |ՀՀ |ՀՀ |
| |տարածքների |տարածքների |2019 թթ.|տարածքային|պետական |
| |հրդեհների |հրդեհների | |կառավարման|բյուջեից |
| |կանխարգելման, |կանխարգելման, | |և |լրացուցիչ|
| |դրանց |դրանց | |արտակարգ |ֆինանսա- |
| |հետևանքների |հետևանքների | |իրավիճակ- |վորում չի|
| |նվազեցման և |նվազեցման և | |ների |պահանջ- |
| |վերացման |վերացման | |նախարարու-|վում: |
| |թեմաներով |թեմաներով | |թյուն | |
| |ուսումնավարժու- |շահագրգիռ պետական| | |ՀՀ օրենս-|
| |թյունների, |և տեղական | |ՀՀ |դրությամբ|
| |վարժանքների, |ինքնակառավարման | |գյուղատն- |չարգելված|
| |սեմինարների և |մարմինների ու | |տեսության |միջոցներ |
| |խորհրդակցություն-|կազմակերպություն-| |նախարարու-| |
| |ների անցկացում` |ների պատրաստում | |թյուն | |
| |դրանցում |և բնակչության | | | |
| |ընդգրկելով |ուսուցում | |ՀՀ | |
| |շահագրգիռ | | |բնապահպա- | |
| |պետական և | | |նության | |
| |տեղական | | |նախարարու-| |
| |ինքնակառավարման | | |թյուն | |
| |մարմիններին ու | | | | |
| |կազմակերպություն-| | | | |
| |ներին, ինչպես | | | | |
| |նաև բնակչությանը| | | | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|15)|ՈՒղեցուցների |Բուսածածկ |2016- |ՀՀ |ՀՀ |
| |մշակում և |տարածքների |2019 թթ.|տարածքային|պետական |
| |տրամադրում |հրդեհների դեպքում| |կառավարման|բյուջեից |
| |ռիսկային |վարվելակերպի | |և |լրացուցիչ|
| |համայնքների |կանոնների | |արտակարգ |ֆինանսա- |
| |բնակչությանը` |վերաբերյալ | |իրավիճակ- |վորում չի|
| |բուսածածկ |ռիսկային | |ների |պահանջ- |
| |տարածքների |համայնքների | |նախարարու-|վում: |
| |հրդեհների դեպքում|բնակչության | |թյուն | |
| |վարվելակերպի |իրազեկվածության | | |ՀՀ օրենս-|
| |կանոնների |բարձրացում | |ՀՀ |դրությամբ|
| |վերաբերյալ: | | |գյուղատն- |չարգելված|
| |Հրդեհավտանգ | | |տեսության |միջոցներ |
| |ժամանակաշրջանի | | |նախարարու-| |
| |սկզբում ռիսկային | | |թյուն | |
| |համայնքների | | | | |
| |բնակչության հետ | | |ՀՀ | |
| |հանդիպումների | | |բնապահպա- | |
| |անցկացում | | |նության | |
| | | | |նախարարու-| |
| | | | |թյուն | |
|_____________________________________________________________________|
|5. Հրդեհաշիջում և հետևանքների վերացում |
|_____________________________________________________________________|
|16)|Բուսածածկ |Անտառային |2016- |ՀՀ |ՀՀ |
| |տարածքների |տնտեսությունների,|2019թթ.,|գյուղատն- |պետական |
| |հրդեհներին |բնության հատուկ |ֆինանսա-|տեսության |բյուջեից |
| |արձագանքման |պահպանվող |վորման |նախարարու-|լրացուցիչ|
| |սարքերի ու |տարածքների և |առկայու-|թյուն |ֆինանսա- |
| |սարքավորումների |հրշեջ փրկարարական|թյան | |վորում չի|
| |ձեռքբերում և |ջոկատների |պայման- |ՀՀ |պահանջ- |
| |տրամադրում |բուսածածկ |ներում |բնապահպա- |վում: |
| |անտառային |տարածքների | |նության | |
| |տնտեսություննե- |հրդեհներին արագ | |նախարարու-|ՀՀ օրենս-|
| |րին, բնության |արձագանքման | |թյուն |դրությամբ|
| |հատուկ պահպանվող |կարողությունների | | |չարգելված|
| |տարածքներին, |հզորացում | |ՀՀ |միջոցներ |
| |հրշեջ-փրկարարական| | |տարածքային| |
| |և կամավորական | | |կառավարման| |
| |ջոկատներին | | |և | |
| | | | |արտակարգ | |
| | | | |իրավիճակ- | |
| | | | |ների | |
| | | | |նախարարու-| |
| | | | |թյուն | |
|___|_________________|_________________|________|__________|_________|
|17)|Հայաստանի |Անտառային և այլ |2016- |ՀՀ |ՀՀ |
| |Հանրապետության |բուսածածկ |2019թթ. |տարածքային|պետական |
| |անտառամերձ ու |տարածքների | |կառավարման|բյուջեից |
| |բնության հատուկ |հրդեհների դեմ | |և |լրացուցիչ|
| |պահպանվող |պայքարի | |արտակարգ |ֆինանսա- |
| |տարածքներին |պատրաստվածության | |իրավիճակ- |վորում չի|
| |հարակից |բարձրացում | |ների |պահանջ- |
| |համայնքներում |Հայաստանի | |նախարարու-|վում: |
| |կամավոր հրշեջ |Հանրապետության | |թյուն | |
| |ջոկատների |անտառամերձ ու | | |ՀՀ օրենս-|
| |ձևավորում |բնության հատուկ | | |դրությամբ|
| | |պահպանվող | | |չարգելված|
| | |տարածքներին | | |միջոցներ |
| | |հարակից | | | |
| | |համայնքներում: | | | |
|_____________________________________________________________________|
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում