01/01/2020- / /
124.0190.100717
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 07 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417271
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
27 հունիսի 2017 թվականի N 190-Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ավելացված արժեքի հարկի վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկի վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
i
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հունիսի 27-ի
N 190-Ն հրամանի
Ձև
___________________________________________
(հարկային մարմնի անվանումը)
Փաստաթղթի համարը ____________________________
(լրացվում է հարկային մարմնի
կողմից)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._______________.
______________________________________________ ._______________.
(հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ (ՀՎՀՀ)
կամ նոտարի անունը, ազգանունը)
i
1. ______________ -ից մինչև 20 _____ թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ մասի 3-րդ կետի, 2.1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի հիմքերով համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող և կիրառելու է ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար:
(1-ին կետը լրացվում է միայն այն դեպքում, եթե առկա չեն 2-րդ կետում նշված հիմքերը, իսկ 2-րդ կետը լրացվելու դեպքում 1-ին կետը չի լրացվում)
(1-ին կետը փոփ. 27.08.2019 թիվ 557-Ն հրաման)
1.1. (1.1-ին կետն ուժը կորցրել է 27.08.2019 թիվ 557-Ն հրաման)
i
2. Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար կիրառելու հիմքերը`
i
._____________________________________________________________________.
|1) Հայաստանի Հանրապետության հարկային| |
|օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն տարվա|________________________________|
|սկզբից (պետական գրանցման, հաշվառման |(1-ին ենթակետում առկա հիմքերի |
|օրվանից) չի կարող համարվել |դեպքում նշվում է (V) նշանը) |
|շրջանառության հարկ վճարող կամ տարվա | |
|սկզբից (պետական գրանցման, հաշվառման | |
|օրվանից) չի կարող համարվել միկրո- | |
|ձեռնարկատիրության սուբյեկտ: | |
|____________________________________|________________________________|
|2) Շրջանառության հարկ վճարող |3) Շրջանառության հարկ վճարող |
|համարվելուց դադարելու հիմքը |համարվելուց դադարելու պահը (օր, |
|____________________________________|ամիս, տարի) |
|հոդված | մաս | կետ | ենթակետ | |
|____________________________________|________________________________|
|4) Միկրոձեռնարկատիրության |5) Միկրոձեռնարկատիրության |
|սուբյեկտ համարվելուց դադարելու հիմքը|սուբյեկտ համարվելուց դադարելու |
|____________________________________|պահը (օր, ամիս, տարի) |
|հոդված | մաս | կետ | ենթակետ | |
|____________________________________|________________________________|
|6) Հայաստանի Հանրապետության հարկային| |
|օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի | |
|2-րդ կետով սահմանված դեպքում ԱԱՀ-ի | |
|շեմը գերազանցելու պահը (օր, ամիս, | |
|տարի) | |
._____________________________________________________________________.
(2-րդ կետը փոփ. 27.08.2019 թիվ 557-Ն հրաման)
Հայտարարության 1-ին կետում լրացված ժամկետը կարող է ճշտվել միայն այն դեպքում, երբ հարկ վճարողը մինչև 1-ին կետում լրացված ամսաթիվը ներկայացնում է նոր հայտարարություն` այդ ամսաթվից ավելի վաղ ամսաթվով ԱԱՀ վճարող համարվելու համար (բայց նոր հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ):
i
Հայտարարության 2-րդ կետում լրացված ամսաթիվը կարող է ճշտվել միայն այն դեպքում, երբ հարկ վճարողը ներկայացնում է նոր հայտարարություն` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի կիրառման արդյունքում 2-րդ կետում լրացված ամսաթվից ավելի վաղ ամսաթվով որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու համար (բայց նոր հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ):
(վերջին չորս պարբերություններն ուժը կորցրել են 27.08.2019 թիվ 557-Ն հրաման)
Պաշտոնատար անձ ___________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
(հավելվածը փոփ. 23.04.18 թիվ 280-Ն հրաման)