ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-58-Ո-128
2019թ.
i
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-36-Ո-83 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով թիվ ՎԴ/4340/05/19 վարչական գործով Վարչական դատարանի 17.06.2019թ. «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» և 02.08.2019թ «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի «Փակ գաղտնի քվեարկությունների արդյունքում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-36-Ո-83 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.
1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` դատավորների թեկնածուների հավակնորդների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակը լրացնել 5-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
._________________________________________________________________________.
|5. |ԴԱՆԻԵԼՅԱՆ Անի Կարենի |1991թ. |«Դիջիթեյն» ՍՊԸ |Իրավաբան |
| | |ք. Երևան | | |
._________________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. օգոստոսի 21
Երևան