(ուժը կորցրել է 27.12.97թ. օրենքով)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
05 մարտի 1996 թ.
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով`
i
«իա) ֆիզիկական անձանց կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռքբերման և դրանց` օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրման դեպքում` սեփականաշնորհման սերտիֆիկատների անվանական արժեքի և դրանց ձեռքբերման գնի միջև տարբերությունը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: