(ուժը կորցրել է 01.01.03 թվականից` 06.08.02 թիվ 258-Ն որոշում)
i
050.0075.210301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2001 թվականի թիվ 75
i
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 144 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հուլիսի 22-ի թիվ 144 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումների փոփոխությունները (կցվում է):
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ռեպո և հակադարձ ռեպո գործարքների հաշվապահական հաշվառման կարգը» (կցվում է):
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումներում սույն որոշման 1-ին կետով հաստատված փոփոխությունները և 2-րդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ռեպո և հակադարձ ռեպո գործարքների հաշվապահական հաշվառման կարգը» ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը:
4. Սույն որոշման 1-ին կետով հաստատված փոփոխությունները և 2-րդ կետով հաստատված կարգն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնեցման պահից 7 օր հետո:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախագահ` նախարար`
---------- Տ. Սարգսյան ----------- Վ. Խաչատրյան
--- ---------- 2001 թ. --- ------------ 2001 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
i
- 195 «Հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթեր» ենթաբաժինը վերանվանել` «Գործառնություններ ռեպո համաձայնագրերով», 195 ենթաբաժնից հանել մեկնաբանությունները:
- 1951 «Գործառնություններ հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթերով ռեզիդենտ բանկերի հետ» հաշիվը վերանվանել` «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ»:
- 1952 «Գործառնություններ հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթերով ոչ ռեզիդենտների հետ» հաշիվը վերանվանել` «Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտների հետ»:
- 1953 «Գործառնություններ հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթերով ՀՀ կենտրոնական բանկի հետ» հաշիվը վերանվանել` «Ռեպո համաձայնագրեր ՀՀ կենտրոնական բանկի հետ»:
- 1954 «Գործառնություններ հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթերով ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների հետ» հաշիվը վերանվանել` «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների հետ»:
- 195 ենթաբաժնում բացել 1955 «Ռեզիդենտ բանկերից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր», 1956 «Ոչ ռեզիդենտ բանկերից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր», 1957 «ՀՀ կենտրոնական բանկից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր», 1958 «Ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր» հաշիվները և 1959 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ» հակակշռային հաշիվը:
i
- 402 ենթաբաժնում բացել 4034 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով» հաշիվը:
i
- 1563 «Հետգնման պայմանագրերով (ռեպո) գործառնություններից» հաշիվը վերանվանել` «Ռեպո համաձայնագրերի գծով հաշվեգրված տոկոսներ»:
i
- 6073 «Տոկոսային եկամուտ հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթերից» հաշիվը վերանվանել` «Տոկոսային եկամուտ ռեպո համաձայնագրերի գծով»:
i
- 651 ենթաբաժնում բացել 6521 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վերավաճառքից շահույթ» հաշիվը:
i
- 761 ենթաբաժնում բացել 7621 «Վնասներ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վերավաճառքից» հաշիվը:
i
- 22 «Այլ ակտիվներ» բաժնում բացել 222 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր» ենթաբաժինը:
- 222 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր» ենթաբաժնում բացել 2221 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ռեզիդենտ բանկերին վաճառված արժեթղթեր», 2222 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ոչ ռեզիդենտ բանկերին վաճառված արժեթղթեր», 2223 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ՀՀ կենտրոնական բանկին վաճառված արժեթղթեր», 2224 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտներին վաճառված արժեթղթեր» հաշիվները:
i
- 411 «Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ» ենթաբաժինը վերանվանել` «Հակադարձ ռեպո համաձայնագրեր», 411 ենթաբաժնից հանել մեկնաբանությունները:
- 4111 «Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ ռեզիդենտ բանկերի հետ» հաշիվը վերանվանել` «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ»:
- 4112 «Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ ոչ ռեզիդենտների հետ» հաշիվը վերանվանել` «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտների հետ»:
- 4113 «Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ ՀՀ կենտրոնական բանկի հետ» հաշիվը վերանվանել` «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ՀՀ կենտրոնական բանկի հետ»:
- 4114 «Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների հետ» հաշիվը վերանվանել` «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների հետ»:
i
- 7065 «Տոկոսային ծախսեր հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթերի գծով» հաշիվը վերանվանել` «Տոկոսային ծախսեր հակադարձ ռեպո համաձայնագրերի գծով»:
i
- 381 ենթաբաժնում բացել 3835 «Վճարվելիք տոկոսներ հակադարձ ռեպո համաձայնագրերի գծով» հաշիվը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախագահ` նախարար`
---------- Տ. Սարգսյան ----------- Վ. Խաչատրյան
--- ---------- 2001 թ. --- ------------ 2001 թ.
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ
i
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԿԱՐԳ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կարգը սահմանվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 56-րդ հոդվածների և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի:
1.2. Սույն կարգը կանոնակարգում է առևտրային բանկերում միջազգային չափանիշներին համապատասխան ռեպո և հակադարձ ռեպո գործարքների հաշվապահական հաշվառումը:
2. Սահմանումներ
Սույն կարգի իմաստով`
2.1. Արժեթուղթ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից թողարկված արժեթղթերը, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` նաև այլ արժեթղթեր:
2.2. Գնորդ` սեփականության իրավունքով արժեթղթեր ձեռք բերող:
2.3. Վաճառող` արժեթղթեր օտարող:
2.4. Հայտ` ռեպո կամ հակադարձ ռեպո գործարք կնքելու առաջարկ:
2.5. Գործարքի կնքման օր` հայտի հաստատման օրը:
2.6. Մարման ժամկետ` այն օրը, երբ գնորդը պետք է վաճառողից ձեռք բերված արժեթղթերը վերավաճառի վաճառողին:
2.7. Բանկ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ:
2.8. Ավանդատուն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանում, որը վարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և բանկի «դեպո» հաշիվները:
2.9. «Դեպո» հաշիվ` ավանդատան կողմից վարվող արժեթղթերի հաշվառման հատուկ հաշիվ:
3. Ռեպո (հակադարձ ռեպո) համաձայնագրերի հաշվապահական ձևակերպումները
3.1. Ռեպո (հակադարձ ռեպո) համաձայնագրերի կնքման դեպքում գործարքի մի կողմը հանդես է գալիս որպես արժեթղթեր վաճառող` դրանք համաձայնագրում նշված ժամկետում վաճառքի գնով հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ, իսկ մյուս կողմը` որպես գնորդ` պարտավորվելով համաձայնագրում նշված ժամկետում դրանք վերավաճառել առաջին կողմին:
3.2. Ռեպո գործարքի կնքման պահից արժեթղթի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է գնորդ բանկին:
3.3. Գործարքի կնքման օրը ավանդատունը վաճառողի «դեպո» հաշվից գնորդի «դեպո» հաշվին է փոխանցում հայտում նշված քանակությամբ արժեթղթեր:
3.4. Գնորդ բանկը իր «դեպո» հաշվին արժեթղթերը ստանալուց հետո այդ արժեթղթերի գնման գնով կատարում է հետևյալ ձևակերպումները`
Դտ- 1951, 1952, 1953 կամ 1954 «Ռեպո համաձայնագրեր»
Կտ- Դրամական միջոցներ
և
Դտ- 1955, 1956, 1957, 1958 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր»
Կտ- 4034 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով»
3.5. Գնորդ բանկը մինչև ռեպո համաձայնագրի մարման ժամկետը յուրաքանչյուր բանկային օր կատարում է տոկոսների հաշվեգրում`
Դտ- 1563 «Ռեպո համաձայնագրերի գծով հաշվեգրված տոկոսներ»
Կտ- 6073 «Տոկոսային եկամուտ ռեպո համաձայնագրերի գծով»
3.6. Գնորդ բանկը ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթղթերը մինչև ռեպո համաձայնագրի մարման ժամկետը շուկայում վերավաճառելու դեպքում տալիս է հետևյալ ձևակերպումները`
ա) Ճշգրտվում է ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գինը` հիմք ընդունելով արժեթղթերի ընթացիկ (շուկայական) գինը`
Դտ- 1955, 1956, 1957, 1958 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր»
Կտ-1959 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ»
կամ
Դտ- 1959 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ»
Կտ- 1955, 1956, 1957, 1958 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր»
և
Դտ- 1959 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ»
Կտ- 4034 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով»
կամ
Դտ- 4034 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով»
Կտ- 1959 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման
հաշիվ»
բ) Արժեթղթերի վերավաճառքի գինը գերազանցում է ընթացիկ (շուկայական) գինը`
Դտ- Դրամական միջոցներ
Կտ- 1955, 1956, 1957, 1958 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր»
Կտ- 6521 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վերավաճառքից շահույթ»
գ) Վերավաճառքի գինը ցածր է ընթացիկ (շուկայական) գնից`
Դտ- Դրամական միջոցներ
Դտ- 7621 «Վնասներ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վերավաճառքից»
Կտ- 1955, 1956, 1957, 1958 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր»
Գործարքի կնքման օրը ավանդատունը վաճառողի «դեպո» հաշվից գնորդի «դեպո» հաշվին է փոխանցում հայտում նշված քանակությամբ արժեթղթեր:
3.7. Եթե գնորդ բանկը վերավաճառում է ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթղթերը, ապա մինչև ռեպո համաձայնագրի մարման ժամկետը նա պետք է ձեռք բերի ռեպո գործարքի հայտում նշված թողարկմանը համապատասխանող արժեթղթեր` դրանք արտացոլելով 1955, 1956, 1957, 1958 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր» հաշիվներում: Նշված արժեթղթերի ձեռքբերման գնի և ընթացիկ (շուկայական) գնի տարբերությունը գնորդ բանկի հաշվեկշռում ճանաչվում է որպես եկամուտ կամ ծախս:
3.7.1. Արժեթղթերի ձեռքբերման դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները`
ա) Ճշգրտվում է ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորությունների գումարը` հիմք ընդունելով արժեթղթերի ընթացիկ (շուկայական) գինը`
Դտ - 1959 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ»
Կտ- 4034 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով»
կամ
Դտ- 4034 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով»
Կտ- 1959 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ»
և
բ) Եթե արժեթղթերի գնման գինը գերազանցում է ընթացիկ (շուկայական) գինը`
Դտ- 1955, 1956, 1957, 1958 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր»
Դտ - 7612, 7613 և 7614 «Վնասներ արժեթղթերի վաճառքից»
Կտ- Դրամական միջոցներ
գ) Եթե արժեթղթերի գնման գինը ցածր է ընթացիկ (շուկայական) գնից`
Դտ- 1955, 1956, 1957, 1958 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր»
Կտ- Դրամական միջոցներ
Կտ- 6521 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վերավաճառքից շահույթ»
3.7.2. Ռեպո համաձայնագրի մարման պահին կատարվում են 3.8 կետում նշված ձևակերպումները, և, միևնույն ժամանակ, «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշվի» մնացորդը դուրս է գրվում բանկի ծախսերի կամ եկամուտների հաշվին:
3.8. Գործարքի մարման օրը ավանդատունը գնորդի «դեպո» հաշվից վաճառողի «դեպո» հաշվին է փոխանցում հայտում նշված արժեթղթերը: Գնորդ բանկը արժեթղթերը վաճառողին վերավաճառելիս ու տոկոսները գանձելիս ձևակերպում է`
ա) Արժեթղթերը վաճառողին վերավաճառելիս`
Դտ- Դրամական միջոցներ
Կտ- 1951, 1952, 1953 կամ 1954 «Ռեպո համաձայնագրեր»
և
Դտ- 4034 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով»
Կտ- 1955, 1956, 1957, 1958 «Ռեպո համաձայնագրերով ձեռք
բերված արժեթղթեր»
բ) Տոկոսները գանձելիս`
Դտ- Դրամական միջոցներ
Կտ- 1563 «Ռեպո համաձայնագրերի գծով հաշվեգրված տոկոսներ»
3.9. Վաճառող բանկը ռեպո համաձայնագրի կնքման օրը արժեթղթերի ընթացիկ (շուկայական) գնով կատարում է հետևյալ ձևակերպումները`
ա) Դտ- Դրամական միջոցներ
Կտ- 411 ենթահաշիվ «Հակադարձ ռեպո համաձայնագրեր»
բ) Դտ- 2221, 2222, 2223, 2224 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր»
Կտ- 12, 18 և 19 բաժիններ «Արժեթղթեր»
Արժեթղթերի գծով տոկոսների հաշվեգրումը շարունակում է կատարել հակադարձ ռեպո համաձայնագիր կնքողը:
3.10. Տոկոսներ հաշվեգրելիս վաճառող բանկը ձևակերպում է`
Դտ- 7065 «Տոկոսային ծախսեր հակադարձ ռեպո համաձայնագրերի գծով»
Կտ- 3835 «Վճարվելիք տոկոսներ հակադարձ ռեպո համաձայնագրերի գծով»
3.11. Գործարքի մարման օրը արժեթղթերը հետ գնելիս և տոկոսները վճարելիս վաճառողը կատարում է հետևյալ ձևակերպումները`
ա) Արժեթղթերը հետ գնելիս`
Դտ- 12, 18 և 19 բաժիններ «Արժեթղթեր»
Կտ- 2221, 2222, 2223, 2224 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր»
և
Դտ- 411 ենթահաշիվ «Հակադարձ ռեպո համաձայնագրեր»
Կտ- Դրամական միջոցներ
բ) Տոկոսները վճարելիս`
Դտ- 3835 «Վճարվելիք տոկոսներ հակադարձ ռեպո համաձայնագրերի գծով»
Կտ- Դրամական միջոցներ