040.0859.070818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 2018 թվականի N 859-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի ընդունելության 63 տեղ.
2) կլինիկական օրդինատուրայի ընդունելության 95 տեղ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համար նախատեսված 49 նպատակային տեղ` ըստ մասնագիտությունների` համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համար նախատեսված 18 տեղ ըստ մասնագիտությունների` համաձայն N 2 հավելվածի, Արցախի Հանրապետության համար նախատեսված 17 տեղ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված 11 տեղ:
(1-ին կետը փոփ. 15.02.2019 թիվ 97-Ն որոշում)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած լրացուցիչ հայտերի` իրենց տրամադրված տեղերի շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 2-ի
N 859-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
.________________________________________________________.
|Մասնագիտությունը |Քանակը|
|_________________________________________________|______|
|Լաբորատոր ախտորոշում | 2|
|_________________________________________________|______|
|Ընդհանուր վիրաբուժություն | 2|
|_________________________________________________|______|
|Անեսթոզոլոգիա և ռեանիմատոլոգիա | 7|
|_________________________________________________|______|
|Ակնաբանություն | 2|
|_________________________________________________|______|
|Մանկաբարձություն և գինեկոլոգիա | 1|
|_________________________________________________|______|
|Քիթ-կոկորդ-ականջաբանություն (օտորինոլարինգոլոգիա)| 1|
|_________________________________________________|______|
|Նյարդաբանություն | 2|
|_________________________________________________|______|
|Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա | 1|
|_________________________________________________|______|
|Ընտանեկան բժշկություն | 5|
|_________________________________________________|______|
|Պալարախտաբանություն (ֆտիզիատրիա) | 1|
|_________________________________________________|______|
|Դատաբժշկական փորձաքննություն | 1|
|_________________________________________________|______|
|Հոգեբուժություն | 2|
|_________________________________________________|______|
|Ընդհանուր մանկաբուժություն | 3|
|_________________________________________________|______|
|Նեոնատոլոգիա | 1|
|_________________________________________________|______|
|Ներքին բժշկություն | 3|
|_________________________________________________|______|
|Ինֆեկցիոն հիվանդություններ | 1|
|_________________________________________________|______|
|Ճառագայթային ախտորոշում | 1|
|_________________________________________________|______|
|Սրտաբանություն (կարդիոլոգիա) | 3|
|_________________________________________________|______|
|Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա) | 1|
|_________________________________________________|______|
|Շտապ բուժօգնություն | 3|
|_________________________________________________|______|
|Մանկական անեսթոզոլոգիա և ռեանիմատոլոգիա | 2|
|_________________________________________________|______|
|Արյունաբանություն (հեմատոլոգիա) | 1|
|_________________________________________________|______|
|Վնասվածքաբանություն և օրթոպեդիա | 1|
|_________________________________________________|______|
|Մեղրիին հատկացվող տեղեր | 2|
|_________________________________________________|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 49|
.________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 2-ի
N 859-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________.
|Մասնագիտությունը |Օրդինատուրա|
|_________________________________________________|___________|
|Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա | 1 |
|_________________________________________________|___________|
|Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 3 |
|_________________________________________________|___________|
|Մանկական անեսթոզոլոգիա և ռեանիմատոլոգիա | 1 |
|_________________________________________________|___________|
|Նեոնատոլոգիա | 1 |
|_________________________________________________|___________|
|Երիկամաբանություն (նեֆրոլոգիա) | 1 |
|_________________________________________________|___________|
|Մանկաբարձություն և գինեկոլոգիա | 1 |
|_________________________________________________|___________|
|Ռևմատոլոգիա | 1 |
|_________________________________________________|___________|
|Հոգեբուժություն | 1 |
|_________________________________________________|___________|
|Թոքաբանություն (պուլմոնոլոգիա) | 1 |
|_________________________________________________|___________|
|Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ | 1 |
|_________________________________________________|___________|
|Ուռուցքաբանություն | 1 |
|_________________________________________________|___________|
|Մանկաբուժություն | 3 |
|_________________________________________________|___________|
|Արյունաբանություն (հեմատոլոգիա) | 1 |
|_________________________________________________|___________|
|Աղեստամոքսաբանություն (գաստրոէնտերոլոգիա) | 1 |
|_________________________________________________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 18 |