040.0673.010716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2016 թվականի N 673-Ն
i
ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ծանուցման ձևերը` համաձայն N 1 հավելվածի.
2) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 02.08.18 թիվ 863-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի հունիսի 30-ի
N 673-Ն որոշման
Ձև N 1
Ծանուցում իրավաբանական անձի կողմից
___________________________________________ իրականացման վերաբերյալ
(ծանուցման ենթակա գործունեության տեսակը)
._____________________________________________________________________.
|Իրավաբանական անձի (պետական | |
|կամ համայնքի հիմնարկի) | |
|անվանումը | |
|____________________________|________________________________________|
|Պետական գրանցման համարը | .________________________________. |
| | .________________________________. |
|____________________________|________________________________________|
|Իրավաբանական անձի (պետական | |
|կամ համայնքի հիմնարկի) | |
|գտնվելու վայրը | |
|____________________________|________________________________________|
|Գործունեության իրականացման | |
|վայրը (նշվում է, եթե օրենքի | |
|համաձայն ծանուցման ենթակա | |
|գործունեությունը պետք է | |
|իրականացվի միայն ծանուցման | |
|մեջ նշված վայրում) | |
|____________________________|________________________________________|
|Կից ներկայացվում է պետական |........................................|
|տուրքի վճարման անդորրագիրը |........................................|
|կամ պետական վճարումների | |
|էլեկտրոնային համակարգի | |
|կողմից գեներացված | |
|անդորրագիրը կամ անդորրագրի | |
|20-նիշանոց ծածկագիրը | |
._____________________________________________________________________.
Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (լրացվում է ծանուցողի
ցանկությամբ) ____________________________
Ծանուցում ներկայացրած անձ ____________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը
(առկայության դեպքում))
_____ _______________ 20 թվական
Ձև N 2
Ծանուցում անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից
________________________________________ իրականացման վերաբերյալ
(ծանուցման ենթակա գործունեության տեսակը)
._____________________________________________________________________.
|Անհատ ձեռնարկատիրոջ/ անհատ | |
|ձեռնարկատեր չհանդիսացող | |
|ֆիզիկական անձի անունը, | |
|ազգանունը | |
|____________________________|________________________________________|
|Պետական հաշվառման համարը/ | .________________________________. |
|անհատ ձեռնարկատեր | .________________________________. |
|չհանդիսացող ֆիզիկական անձի | |
|անձնագրի (նույնականացման | |
|քարտի) համարը և սերիան | |
|____________________________|________________________________________|
|Անհատ ձեռնարկատիրոջ/ անհատ | |
|ձեռնարկատեր չհանդիսացող | |
|ֆիզիկական անձի բնակության | |
|կամ հաշվառման վայրը | |
|____________________________|________________________________________|
|Գործունեության իրականացման | |
|վայրը (նշվում է, եթե օրենքի | |
|համաձայն ծանուցման ենթակա | |
|գործունեությունը պետք է | |
|իրականացվի միայն ծանուցման | |
|մեջ նշված վայրում) | |
|____________________________|________________________________________|
|Կից ներկայացվում է պետական |........................................|
|տուրքի վճարման անդորրագիրը |........................................|
|կամ պետական վճարումների | |
|էլեկտրոնային համակարգի | |
|կողմից գեներացված | |
|անդորրագիրը կամ անդորրագրի | |
|20 նիշանոց ծածկագիրը | |
._____________________________________________________________________.
Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (լրացվում է ծանուցողի
ցանկությամբ) ___________________
Ծանուցում ներկայացրած անձ ____________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը
(առկայության դեպքում))
_____ _______________ 20 թվական
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի հունիսի 30-ի
N 673-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
(վերնագիրը փոփ. 02.08.18 թիվ 863-Ն որոշում)
i
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ծանուցում ներկայացրած և ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով չմերժված իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկների (այսուհետ` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձ) հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան)` համաձայն ձևի, վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 02.08.18 թիվ 863-Ն որոշում)
i
2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններ (այսուհետ` գրանցամատյան) սույն կարգի համաձայն վարում են լիազորված մարմինները, որոնց ներկայացվում են ծանուցումները, և որոնք լիազորված են օրենքով սահմանված կարգով իրականացնելու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում (այսուհետ` լիազոր մարմին):
(2-րդ կետը փոփ. 02.08.18 թիվ 863-Ն որոշում)
i
2.1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանում գրանցվելու նպատակով լիազոր մարմինը դիմում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն:
(2.1-ին կետն ուժի մեջ է 01.12.18 թվականից` 02.08.18 թիվ 863-Ն որոշում)
2.2. Լիազոր մարմինը կարգի 2.1-ին կետով նախատեսված դիմումի մեջ նշում է այն անձի տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրային տվյալները, հանրային ծառայության համարանիշը և զբաղեցրած պաշտոնը, ով պետք է իրականացնի տվյալ մարմնի կողմից տրամադրված ծանուցման ենթակա գործունեության գրանցումը գրանցամատյանում: Լիազոր մարմնին գրանցամատյան մուտք գործելու հնարավորություն տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում:
(2.2-րդ կետն ուժի մեջ է 01.12.18 թվականից` 02.08.18 թիվ 863-Ն որոշում)
2.3. Սույն կարգի 2.2-րդ կետով նշված անձը մուտք է գործում գրանցամատյան անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ:
(2.3-րդ կետն ուժի մեջ է 01.12.18 թվականից` 02.08.18 թիվ 863-Ն որոշում)
3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են գրանցամատյանում` ծանուցում ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` գրանցամատյանում համապատասխան գրառման կատարմամբ:
4. Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները`
1) ծանուցման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.
2) ծանուցման հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.
3) ծանուցման հաշվառման սերիան և համարը.
4) իրավաբանական անձի (պետական կամ համայնքի հիմնարկի) անվանումը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը.
5) իրավաբանական անձի (պետական կամ համայնքի հիմնարկի) գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության կամ հաշվառման վայրը.
6) ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում).
7) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը.
8) ծանուցման ենթակա գործունեության տեսակը.
9) ծանուցման ենթակա գործունեության տեսակի հոդվածը, կետը, ենթակետը` համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
10) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված կամ դադարեցված, ինչպես նաև կասեցումը վերացված լինելու մասին որոշման օրը, ամիսը, տարեթիվը և համարը, կասեցումը վերացված լինելու օրը, ամիսը, տարեթիվը.
11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 02.08.18 թիվ 863-Ն որոշում)
i
6. Լիազոր մարմինը վարում է գրանցամատյանն էլեկտրոնային եղանակով:
i
(6-րդ կետը փոփ. 02.08.18 թիվ 863-Ն որոշում)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 02.08.18 թիվ 863-Ն որոշում)
i
8. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի և համարի, հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում` ծանուցումը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
9. Լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձն իր մասով թերություններ հայտնաբերելու դեպքում դրա մասին օրենքով սահմանված կարգով պատշաճ ձևով տեղեկացնում է լիազոր մարմնին` նշելով թերությունները և փոփոխման ենթակա տեղեկատվությունը: Լիազոր մարմինը պարտավոր է պատշաճ ձևով տեղեկացումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարել հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակել պաշտոնական կայքում:
10. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու վայրի (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի (նույնականացման քարտի) փոփոխման մասին օրենսդրությամբ սահմանված տեղեկացումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակում իր պաշտոնական կայքում: Հրապարակման ենթակա չեն անձնագրի (նույնականացման քարտի) փոփոխությունները:
11. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված տվյալները լիազոր մարմնի պաշտոնական կայքում մնում են հրապարակված մինչև ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցումը: Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցումից հետո ևս երեք տարի լիազոր մարմինը սույն կարգի 8-րդ կետով սահմանված տվյալներն առանձին ցանկով հրապարակում է իր պաշտոնական կայքում:
Ձև
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
.______________________________________________________________________
|NN |Ծանուցման |Ծանուցման |Ծանուցման|Իրավաբանա-|Իրավաբանա-|Ծանուցման |
|ը/կ|ներկայացման|հաշվառման |հաշվառման|կան անձի |կան անձի |ենթակա |
| |օրը, ամիսը,|օրը, |սերիան և |(պետական |(պետական |գործու- |
| |տարեթիվը |ամիսը, |համարը |կամ |կամ |նեության |
| | |տարեթիվը | |համայնքի |համայնքի |իրականաց- |
| | | | |հիմնարկի) |հիմնարկի) |ման վայրը |
| | | | |անվանումը |գտնվելու |(նշվում է,|
| | | | |կամ |վայրը կամ |եթե |
| | | | |ֆիզիկական |ֆիզիկական |օրենքի |
| | | | |անձի |անձի |համաձայն |
| | | | |(անհատ |(անհատ |ծանուցման |
| | | | |ձեռնարկա- |ձեռնարկա- |ենթակա |
| | | | |տիրոջ) |տիրոջ) |գործու- |
| | | | |անունը, |բնակության|նեությունը|
| | | | |ազգանունը |կամ |պետք է |
| | | | | |հաշվառման |իրականացվի|
| | | | | |վայրը |միայն |
| | | | | | |ծանուցման |
| | | | | | |մեջ նշված |
| | | | | | |վայրում) |
| | | | | | | |
|___|___________|__________|_________|__________|__________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|___________|__________|_________|__________|__________|__________|
| | | | | | | |
|___|___________|__________|_________|__________|__________|__________|
| | | | | | | |
|___|___________|__________|_________|__________|__________|__________|
| | | | | | | |
.______________________________________________________________________
.___. ________________________________________________________________.
|NN | |Իրավաբանական |Ծանուցման |Ծանուցման |Ծանուցման |ՀՀ |
|ը/կ| |անձի պետական |ենթակա |ենթակա |ենթակա |օրենսդրու- |
| | |գրանցման կամ |գործու- |գործունեու-|գործունեու- |թյամբ |
| | |անհատ |նեության |թյան տեսակի|թյամբ |նախատեսված |
| | |ձեռնարկատիրոջ|տեսակը |հոդվածը, |զբաղվելու |այլ տեղե- |
| | |պետական | |կետը, |իրավունքը |կություններ|
| | |հաշվառման | |ենթակետը` |կասեցված կամ | |
| | |համարը կամ | |համաձայն |դադարեցված, | |
| | |ֆիզիկական | |«Պետական |ինչպես նաև | |
| | |անձի | |տուրքի |կասեցումը | |
| | |անձնագրի | |մասին» |վերացված | |
| | |(նույնականաց-| |ՀՀ օրենքի |լինելու մասին | |
| | |ման քարտի) | | |որոշման օրը, | |
| | |սերիան և | | |ամիսը, | |
| | |համարը | | |տարեթիվը և | |
| | | | | |համարը, | |
| | | | | |կասեցումը | |
| | | | | |վերացված | |
| | | | | |լինելու օրը, | |
| | | | | |ամիսը, | |
| | | | | |տարեթիվը | |
|___| |_____________|__________|___________|______________|___________|
| 1 | | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|___| |_____________|__________|___________|______________|___________|
| | | | | | | |
|___| |_____________|__________|___________|______________|___________|
| | | | | | | |
|___| |_____________|__________|___________|______________|___________|
| | | | | | | |
.___. ________________________________________________________________.
|