Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ ...

 

 

041.1207.130918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2018 թվականի N 1207-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2018 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Տիգրան Ավինյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Սերժ Վարագ Սիսեռյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահե Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը և Վահագն Աթաբեկյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մխիթար Հայրապետյանինը, Արայիկ Հարությունյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Կարեն Վանյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Գարիկ Գրիգորյանինը և Ղազար Ղազարյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի սեպտեմբերի 13-ին` Երևան-Փարիզ, իսկ սեպտեմբերի 14-ին` Փարիզ-Երևան երթուղիներով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

(որոշումը փոփ. 19.09.18 թիվ 1223-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 13-ի

N 1207-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-14-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարար

 

    Մ. Հայրապետյան     - ՀՀ սփյուռքի նախարար

 

    Հ. Տոլմաջյան       - Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և

                         լիազոր դեսպան

 

    Վ. Ներսեսյան       - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Եղոյան          - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Ս. Վ. Սիսեռյան     - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         տեղակալ

 

    Վ. Աթաբեկյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         գլխավոր մասնագետ (11.09.2018 թ.-14.09.2018 թ.)

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Գ. Մովսեսյան       - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Հ. Վարդանյան       - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Կ. Վանյան          - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ղ. Ղազարյան        - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Առաքելյան       - պետական պահպանության ծառայության աշխատող

                         (11.09.2018 թ.-14.09.2018 թ.)

 

    Գ. Գրիգորյան       - պետական պահպանության ծառայության աշխատող

                         (11.09.2018 թ.-14.09.2018 թ.)

 

ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

 

    Մ. Խաչատրյան       - Հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրեասյան      - Հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Դ. Սարգսյան        - «Արմենիա հեռուստաընկերության» թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Լ. Մանուկյան       - «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Քոսյան          - «Այսօր Էյ Էմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.09.2018
N 1207-Ա
Որոշում