Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿԵՆՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿ ...

 

 

040.0605.130616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2016 թվականի N 605-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ (այսուհետ` հոսպիտալ):

2. Հոսպիտալի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մուրացան փողոց 115:

3. Սահմանել, որ հոսպիտալի`

1) գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելն է.

2) խնդիրներն են`

ա. օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, դատախազների, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը (տրամադրումը),

բ. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, դատախազների, ինչպես նաև բնակչության բժշկահիգիենիկ դաստիարակության և առողջապահության բնագավառի իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը.

3) գործառույթներն են`

ա. օրենքով սահմանված կարգով զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը,

բ. օրենքով սահմանված կարգով բժշկական ավագ և միջին մասնագիտական կրթության, ավագ և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին մասնակցությունը,

գ. օրենքով սահմանված կարգով կրտսեր բուժաշխատողներին անհրաժեշտ հմտությունների և փորձի փոխանցումը,

դ. փոխգործակցության իրականացումն առողջապահության ոլորտի մարմինների, քաղաքացիական բժշկական և գիտահետազոտական կազմակերպությունների հետ,

ե. հետազոտական, գիտական և փորձարարական աշխատանքների իրականացումը, գիտահետազոտական և գիտակրթական նորարարական մեթոդների ներմուծումն ու կիրառումը,

զ. ռազմական բժշկագիտության ոլորտում միջազգային փորձի օգտագործումը:

(3-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 658-Ա որոշում)

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`

1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2016
N 605-Ա
Որոշում