040.0600.130616
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2016 թվականի N 600-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկ (այսուհետ` պոլիկլինիկա):
2. Պոլիկլինիկայի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Շիրվանզադե 21:
3. Սահմանել, որ պոլիկլինիկայի`
1) գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելն է.
2) խնդիրներն են`
ա. օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, դատախազների, ինչպես նաև բնակչության արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը (տրամադրումը),
բ. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, դատախազների, ինչպես նաև բնակչության բժշկահիգիենիկ դաստիարակության և առողջապահության բնագավառի իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը.
3) գործառույթներն են`
ա. օրենքով սահմանված կարգով ավագ և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին մասնակցությունը,
բ. օրենքով սահմանված կարգով կրտսեր բուժաշխատողներին անհրաժեշտ հմտությունների և փորձի փոխանցումը,
գ. փոխգործակցության իրականացումն առողջապահության ոլորտի մարմինների, քաղաքացիական բժշկական և գիտահետազոտական կազմակերպությունների հետ,
դ. հետազոտական, գիտական և փորձարարական աշխատանքների իրականացումը, գիտահետազոտական և գիտակրթական նորարարական մեթոդների ներմուծումն ու կիրառումը:
(3-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 658-Ա որոշում)
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) հաստատել պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
2) ապահովել պետական հիմնարկի պետական հաշվառումը (գրանցումը)` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ